00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնություն օտարերկրացու հետ, խոպան և մայրիշխանություն. 20-րդ դարի հայկական ընտանիքը

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի տարբերություն արևմտյան երկրների, Հայաստանում ընտանիքն ավելի ավանդական և կայուն է։ Գյուղերում ավանդույթներն ավելի շատ են պահպանվում, քան Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայկական ավանդական ընտանիքի կառուցվածքը ժամանակի ընթացքում փոխվում է, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը։ «Ինչպիսի՞ն է ժամանակակից ընտանիքը» հարցի շուրջ նա խոսեց ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։

Նրա խոսքով` եթե նախկինում կանայք ավելի քիչ էին աշխատում, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է. կանայք են գումար վաստակում և տուն բերում, հաճախ նրանք տղամարդկանցից ավելի մեծ գումար են վաստակում։ Բացի այդ, մենք հաճախ ենք հանդիպում բիզնես-վումնի կարիերա կառուցող գործարար կանանց։

Самвел Худоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանում ընտանիքը սրբություն է, օջախի աղջիկն էլ` չափորոշիչ

«Սա շատ է ազդում կնոջ տնտեսական կարգավիճակի վրա, նա ավելի ինքնավստահ է դառնում։ Կինն այսպես է մտածում. եթե ես ի վիճակի եմ ապահովել ինքս ինձ, ինչի՞ս է պետք տղամարդը։ Այդ պատճառով աճում է ամուսնալուծությունների թիվը», — ասաց Խուդոյանը։

Սակայն նրա խոսքով՝ ամուսնալուծությունների թվով մեր երկիրն, իհարկե, համեմատել չի կարելի արևմտյան և սլավոնական երկրների հետ։

«Հայկական ժամանակակից ընտանիքի առանձնահատկությունն այն է, որ ավելի ժողովրդավարական է դարձել, հատկապես՝ մայրաքաղաքում։ Ավանդական, պահպանողական կարծրատիպերը, թե կանայք և տղամարդիկ կոնկրետ պարտականություններ պետք կատարեն, կոտրվում են», — նշեց հոգեբանը։

Խուդոյանը կարծում է, որ այսօր ամուսիններն իրենց կանանց օգնում են տնային գործերում և չեն ամաչում դրանից, իսկ կանայք «տղամարդու գործեր» են անում։

Արտագնա աշխատանք

Խուդոյանը բացասական երևույթ է համարում այն, որ մարդիկ գումար են վաստակում օտար երկրներում:

«Դեռ խորհրդային տարիներին հայերը հաճախ էին խոպան գնում, մասնավորապես՝ Մարտունու և Ապարանի բնակիչները։ Նրանք տարիներով ապրում էին օտարության մեջ, հարաբերություններ ունենում այլ կանանց հետ, որոնք նրանցից երեխաներ էին ունենում։ Ընդ որում՝ վատ գումարներ չէին վաստակում և ժամանակ առ ժամանակ Հայաստան էին վերադառնում, ընտանիքի մոտ։ Ինչ վերաբերում է գյուղերին, ապա ամռանն ու աշնանը այնտեղ տղամարդ չէր լինում, միայն ձմռանն էին վերադառնում», — նշեց հոգեբանը։

Ըստ նրա` դրա հետևանքով ընտանիքները քանդվում են:

Այժմ, ինչպես նշեց Խուդոյանը, մեկ այլ միտում է առաջացել. խոպան են մեկնում կանայք, որոնք երկրորդ անգամ ամուսնանում են այնտեղ։ Իսկ տղամարդիկ, նրա խոսքով, սովորաբար նոր սիրավեպեր են սկսում։

Ամուսնություն օտարերկրացու հետ

Հոգեբանը կարծում է, որ հյուհիները հիմնականում նախընտրում են հայերի հետ ամուսնանալ։

«Ներկա պահին այսպիսի մի հետաքրքիր միտում է նկատվում. հետխորհրդային երկրներում բնակվող հայ տղամարդիկ կնության են առնում Հայաստանում ապրող կանանց։ Սա վերաբերում է նաև արևմտահայերին», — ասաց Խուդոյանը։

Мать с ребенком - Sputnik Արմենիա
Մայրերի համաշխարհային օրը, սարոյանական ուղերձն ու ամերիկյան մեխակը

Հայուհիներն ամուսնանում են նաև եվրոպացիների, ռուսների, իրանցիների հետ: Եղել են նաև դեպքեր, երբ թուրքերի հետ են ընտանիք կազմել։

«Բացի այդ, օտարերկրյա տղամարդկանց դուր են գալիս հայ աղջիկները։ Նրանք հայուհիներին սիրում են, որովհետև կայուն են և հոգատար։ Եվ ընդհանրապես, մեր կանայք գեղեցիկ են», — ասաց հոգեբանական գիտությունների դոկտորը։

Խուդոյանը նշեց, որ իր անգլիացի, ռուս և ֆին ընկերները հիանում են հայուհիներով և ցանկանում են ամուսնանալ նրանց հետ։ Բացի այդ, նա կատակով ավելացրեց, որ Հայաստանում վերջին տարիներին «ակտիվորեն զարգանում է» մայրիշխանությունը։

Русская версия

Լրահոս
0