00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «կկուրանա» գեղեցկությունից. 25 գեղեցկուհի կպայքարի «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար

© Sputnik / Karen YepremyanМарине Маргарян и Арпине Балян и в гостях у радио Sputnik Армения
Марине Маргарян и Арпине Балян и в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կինոյի և նորաձևության աշխարհի առաջատար մասնագետները, որոնց թվում են նաև Եկատերինա Գուսևան և Պավել Դիկանը, «Միսս ԱՊՀ» առաջին միջազգային մրցույթի շրջանակում կհավաքվեն Հայաստանում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

ԱՊՀ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ) 25 գեղեցկուհիները 15 օր Հայաստանում կանցկացնեն՝ «Միսս ԱՊՀ — 2017» գեղեցկության միջազգային առաջին մրցույթին մասնակցելու համար։

««Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ղազախստանում։ Բայց մենք հասանք նրան, որ անկախ արդյունքից՝ մրցույթն ամեն տարի անցկացվի Հայաստանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Միսս ԱՊՀ» մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Նաիրի Մնացականյանը։

Նրա խոսքով` «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար կպայքարեն 18-ից 27 տարեկան աղջիկները, որոնք հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլերում։ Մրցույթում ամենակարևոր չափանիշներն են հմայքը, ինտելեկտը, հասակը և 90/60/90 «ներդաշնակությունը»։

Գեղեցկուհիները Հայաստան կժամանեն մայիսի 25-ին և 15 օրվա ընթացքում կմասնակցեն սեմինարների, արշավների և այլն։ Նրանց հետ կաշխատեն Ռուսաստանից ժամանած մասնագետները։ 15 օրվա շարունակ մասնակիցներին կհետևի «Միսս ԱՊՀ» եզրափակիչ մրցույթի ժյուրին, որի կազմում ընդգրկվել են ոլորտի 11 առաջատար մասնագետները` երեքը Հայաստանից, չորսը Ռուսաստանից, մյուսները՝ ԱՊՀ այլ երկրներից։ Ոմանք կգնահատեն մասնակիցների շարժուձևը, ոմանք` ինտելեկտն ու վարքը։ Այդ տվյալները հաշվի կառնվեն հաղթողին որոշելու ժամանակ։

Корона конкурса красоты - Sputnik Արմենիա
«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ

Միջոցառումը կհյուրընկալի կինոյի և նորաձևության աշխարհի 300 առաջատար մասնագետի, որոնց թվում են նաև հաղորդավարներ Եկատերինա Գուսևան և Պավել Դիկանը։

Հայաստանը մրցույթում ներկայացնելու համար դիմած 100 մասնակցից «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար կպայքարի երեք հայուհի։

«Մրցույթի մասին իմացա Ֆեյսբուք սոցիալական կայքից։ Հարցազրույցից հետո կազմակերպիչները զանգեցին և ասացին, որ ես համապատասխանում եմ չափանիշներին և մեխանիկորեն դառնում եմ «Միսս ԱՊՀ» տիտղոսի թեկնածուներից մեկը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթում Հայաստանը ներկայացնող Արփինե Բալյանը։

© Личный архив М.МаргарянԱրփինե Բալյան
Арпине Балян - Sputnik Արմենիա
Արփինե Բալյան

Արփինեն առաջնորդվում է «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» կարգախոսով։ Գեղեցկուհին կարծում է, որ նմանատիպ մրցույթները նախևառաջ նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն են ընձեռում։ 2010 թվականին նա մասնակցել է SuperModel և Միսս Ուսուրիյսկ մրցույթներին, որտեղ զբաղեցրել է համապատասխանաբար III և II տեղերը։ Արփինեն 15 տարի ապրել է Ռուսաստանում և չորս տարի առաջ է Հայաստան տեղափոխվել:

Մյուս մասնակցի՝ Մարինե Մարգարյանի համար էլ այսպիսի մրցույթներն անչափ հոգեհարազատ են. «Միսս հմայք» տիտղոսը ստացել է դեռ վեց տարեկանում։ Ավելի քան չորս տարի, որպես մոդել, մասնակցում է տարբեր ցուցադրությունների:

© личный архив М.МаргарянՄարինե Մարգարյան
Марине Маргарян - Sputnik Արմենիա
Մարինե Մարգարյան

Արփինեն ու Մարինեն համարում են, որ այս մրցույթը կարևոր է և՛ իրենց, և՛ Հայաստանի համար: Իրենք ընկերներ ձեռք կբերեն, Հայաստանը՝ զբոսաշրջիկներ։ Հաղթանակի համար նրանք հիմնական պայման են համարում նպատակասլացությունն ու գործի հանդեպ սերը։ Աղջիկները պատրաստ են օգնության ձեռք մեկնել մյուս մասնակիցներին։

«Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցներն ու հյուրերը Հայաստանում կմնան մինչև հունիսի 8-ը։ Գլխավոր փորձը տեղի կունենա հունիսի 5-ին, իսկ եզրափակիչ փուլը` հունիսի 6-ին։ «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար պայքարող բոլոր մասնակիցները նվերներ կստանան, իսկ առաջին երեք տեղը զբաղեցրած գեղեցկուհիները կստանան նաև դրամական մրցանակ, ուղևորության տոմսեր և ֆոտոսեսիաների մասնակցելու հնարավորություն։

«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Русская версия

Լրահոս
0