23:04 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Տոլմայի փառատոն

Տոլմայի փառատոնը սպասում է զբոսաշրջիկներին

© Sputnik. Levan Avlabreli
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3410

Տոլմայի յոթերորդ փառատոնը, որն այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, կհյուրընկալի աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանում ավանդական դարձած փառատոնը տարեցտարի ընդլայնվում է, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` մայիսի 20-ին 11։00-ին կմեկնարկի փառատոնի մրցութային հատվածը, իսկ 13։00-ին նախատեսված է պաշտոնական մասը։ Թիմերը կմրցեն հաղթողի կոչմանն արժանանալու համար։

«Մասնակից թիմերը 27-ն են։ 25 տաղավար է լինելու, մեծ ոգևորություն է առաջացրել մեզ մոտ այն, որ փառատոնին կմասնակցի մեր բանակի տաղավարը՝ զինվորներից կազմված թիմով։ Լինելու է նաև սիրողական հեծանվորդների արշավ», —ասաց Մամուլյանը։

Նա նշեց, որ հաղթողը հատուկ արձանիկ կստանա, իսկ ժյուրին կորոշի լավագույն եռյակին, որոնց ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ կշնորհվեն։ Գավաթներ են նախատեսված նաև «Տաղավարի լավագույն ձևավորում», «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում«, «Լավագույն սպասարկում» անվանակարգերում։

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր հերթին նշեց, որ «Ուդուլին» ոչ թե սովորական փառատոն է, այլ` սպասված տոն Հայաստանի համար։

«Այն սպասված է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Ներկայում ընթանում են Դվին հնավայրի թանգարանացման աշխատանքները, մեծ կարևորություն ունի նաև այդ տարածքը փառատոնի միջոցով բնակչության շրջանում ճանաչելի դարձնելը։ Այդ նպատակով էլ հնավայրի շրջակա գյուղերը ներառվում են այս փառատոնային ձևաչափի մեջ»,- նշեց Մարգարյանը։

Նա շնորհակալություն հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությանը, մասնավորապես ` Սեդրակ Մամուլյանին, որը ներկայացնում է կոնկրետ ուտեստի ակունքներն ու նշանակությունը։

Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Ղալաչյանն էլ, որը փառատոնի հատուկ հյուրն է և ժյուրիի անդամներից մեկը, նշեց, որ 27 տարի չի եղել հայրենիքում և շատ ուրախ է, որ մասնակցում է տոլմայի փառատոնին։

«Ես իմ ռեստորանն ունեմ, որի ճաշացանկում խաղողի տերևով հայկական տոլմա կա։ Մեր հյուրերը, որոնք հայկական խոհանոցի որևէ ուտեստ են համտեսում, հիանում են համային բարձր հատկություններով»,- ասաց Ղալեչյանը։

Նա հաջողություն մաղթեց փառատոնի մասնակիցներին` խոստանալով խիստ, բայց անաչառ լինել նրանց նկատմամբ։

  • Սեդրակ Մամուլյանն ու Երանուհի Մարգարյանը
    Սեդրակ Մամուլյանն ու Երանուհի Մարգարյանը
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Տոլմայի փառատոնին նվիրված ասուլիս
    Տոլմայի փառատոնին նվիրված ասուլիս
    © Sputnik/ Karen Yepremyan
1 / 2
© Sputnik/ Karen Yepremyan
Սեդրակ Մամուլյանն ու Երանուհի Մարգարյանը

Գլխավոր թեմաներ