00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբինա Արեշյան. ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայուհին

© Личный архив Майкла А.БабаянаАмо и Рубина Арешяны. 1940-е гг.
Амо и Рубина Арешяны. 1940-е гг. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Ռուբինա Արեշյանի մասին, որը հայատյաց սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձի կազմակերպիչն է եղել:

Ամեն ժամանակաշրջան իր կուռքերն է ունենում, և նրանք բոլորն էլ կամա թե ակամա հանդիսանում են այդ իրականության հայելային արտացոլումը: Բնական է, որ տարիների ընթացքում կարող են փոխվել մարդկային պատկերացումներն անցյալում արձանագրված այս կամ այն դեպքերի, երևույթների վերաբերյալ: Այդ ամենը ճիշտ և իրատեսական ընկալելու համար տվյալ ժամանակաշրջանի պատմական իրականության ավելի խոր և բազմապարփակ իմացության անհրաժեշտություն է առաջանում:

Аршавир Ширакян и Гаяне Ширакян - Sputnik Արմենիա
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը

Օսմանյան բռնակալության դեմ հայերի ազատագրական պայքարը բազում հերոսական էջեր է ունեցել, բայց կան դրվագներ, որոնք այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը: Օրինակ` այսօր թերևս քչերը գիտեն, որ 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում խիզախ հայուհի Ռուբինա Արեշյանը, որը տակավին 24 տարեկան էր, երբ 1905 թվականին իր զինակիցների հետ նախապատրաստեց և իրականացրեց Պոլսում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի մահափորձը: Այդ գործողության ընթացքում ժամացույցի գործարկման միջոցով պայթեցվեց կառքում տեղադրված ռումբը, բայց սուլթանը հրաշքով ողջ մնաց:

Ռուբինա (Սոֆի) Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս — 1971, Կանադա) ծնվել էր Թիֆլիսի կալվածատիրոջ ընտանիքում և վաղ հասակից ներգրավվել հայ ազգային ազատագրական շարժմանը: Լինելով վերին աստիճանի խիզախ, համարձակ և նպատակասլաց անձնավորություն, նա իր բարձր անհատականության շնորհիվ շուտով ընդգրկվում է Դաշնակցություն կուսակցության այն խմբում, որը պետք է Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ ձեռնարկեր Աբդուլ Համիդի վրա մահափորձը: Դա լինելու էր հայկական ազգային ուժերի պատասխան գործողությունը՝ «արյունոտ» սուլթանի կողմից 1904 թվականի Սասունի ապստամբության դաժան ճնշմանը, որին զոհ գնացին մոտ տասը հազար հայորդիներ: Սակայն մահափորձի նախապատրաստման արդեն վերջնական փուլում տեղի է ունենում անսպասելին` Քրիստափորը զոհվում է ռումբի փորձարկման ժամանակ: Առաջնորդի մահը ծանր հարված էր, սակայն Ռուբինան պնդում է, որ գործողությունը չպետք է չեղյալ համարվի, և որոշվում է այն հասցնել ավարտին:

Забел Есаян - Sputnik Արմենիա
Փարիզյան հասցե՝ Զապել Եսայանի հիշատակին

Մահափորձը պլանավորվում է իրականացնել Պոլսի Ելտըզ մզկիթի մուտքի մոտ, որտեղ ամեն ուրբաթ իր վերնախավի հետ նամազ էր անում սուլթանը: Նախնական մտահղացմամբ Ռուբինան պետք է անձամբ մոտենար և ռմբահարեր սուլթանի շքախումբը: Սակայն որոշվեց փոխել այդ տարբերակը` որպես բազում վտանգներով լի: Մահափորձի իրականացման համար Վիեննայից մեծ դժվարությամբ ձեռք է բերվում թանկարժեք կառք, որի մեջ գտնվող հատուկ թաքստոցում տեղադրվում է ժամացույցով գործարկվող հզոր ռումբ: Մանրակրկիտ ուսումնասիրված ու հաշվի էր առնված սուլթանի` մզկիթ հաճախելու և այնտեղից ելնելու ճշգրիտ ժամանակացույցը. ռումբը պետք է պայթեր սուլթանի` մզկիթից անմիջապես դուրս գալու պահին: 1905-ի հուլիսի 21-ին Ռուբինան և ընկերները կարողանում են ռումբով կառքը հարմար կայանել մզկիթի մուտքին հնարավորինս մոտ և որոշված ժամով աննկատ գործարկել ժամացույցը: Երբ գալիս է պահը, ողջ Պոլիսը ցնցվում է ուժգին պայթյունից: Գործողությունից զոհվում են տասնյակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն սուլթանը մզկիթից դուրս գալու ժամանակ մի ակնթարթ հապաղում է և պարզապես հրաշքով ողջ է մնում: Օգտվելով խառնաշփ
ոթից` Ռուբինան և զինակիցները կարողանում են բարեհաջող դուրս գալ մզկիթի շրջակայքից: Ռուբինան անցնում է Եվրոպա:

1908 թվականին Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբինա Արեշյանը կրկին վերադառնում է Պոլիս: Հետագայում, սակայն, իմանալով ցարական կառավարության կողմից դաշնակցական գործիչների, այդ թվում նաև Համո Օհանջանյանի (որի հետ մտերիմ էր) ձերբակալման լուրը` վերջինիս օգնելու նպատակով գալիս է Կովկաս: «Դաշնակցության դատավարության» գործով Համո Օհանջանյանը աքսորվում է Սիբիր, Ռուբինան ևս նրա հետ մեկնում է աքսորավայր: Շուտով Ռուբինան և Համո Օհանջանյանn ամուսնանում են:

Андраник Озанян - Sputnik Արմենիա
Զորավար Անդրանիկի «Մարտական հրահանգները»

1915-ի սկզբին Ռուբինան Համո Օհանջանյանի հետ աքսորից վերադառնում է Հայաստան: Այդ պահից սկսած` նա իր բժիշկ ամուսնու հետ ռազմաճակատային հոսպիտալներում սկսում է օժանդակել հայ կամավորական գնդերին` աշխատելով որպես բուժքույր: Քիչ լուսաբանված փաստ է, որ Ռուբինան և Համո Օհանջանյաններn այն առաջիններից էին, որոնք 1915 թվականի մայիսին օգնության հասան ազատագրված Վանին՝ դեղորայք, բժշկական պիտույքներ և այլ օգնություն հասցնելով հերոս վանեցիներին:

1920 թվականի մայիսին Համո Օհանջանյանը դառնում է Հայաստանի առաջին Հանրապետության երրորդ վարչապետը: Ըստ որոշ աղբյուրների` այդ ժամանակաշրջանում Օհանջանյանները բնակվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի` ներկայիս կիսավեր վիճակում գտնվող հայտնի տանը՝ Արամի փողոց 9 հասցեում:

1921-ին` Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո, Օհանջանյանները հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունեություն է ծավալում Համազգային հայ կրթական և մշակութային միությունում, որի հիմնադիրներից մեկը և երկարամյա նախագահն էր Համո Օհանջանյանը: Կահիրեում է ծնվում նրանց որդի Վիգենը: Ամուսնու մահից հետո Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 1971-ին մահանում է 90 տարեկան հասակում` մինչև կյանքի վերջը պահպանելով իր անկոտրուն հայրենասիրական ոգին:

Լրահոս
0