00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագիտությունը` զբոսավար. երբ աշխատանքը հանգիստն է. հանգիստն` աշխատանք

© Sputnik / Arpi BeglaryanГегард или Айриванк, Армения
Гегард или Айриванк, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկների թվի աճն ավելացնում է աշխատաշուկան։ Նաիրա Ավետյանը դեռ ոչ վաղ անցյալում սովորական տնային տնտեսուհի էր, սակայն զբոսավարների պահանջարկն ավելացավ, և նա իր աշխատանքային տեղը զբաղեցրեց զբոսաշրջության ոլորտում։

Աննա Պետրոսյան, ՄՀՊ համալսարանի ուսանողուհի, հատուկ Sputnik Արմենիայի համար

Օտարերկրացիների հայաստանյան այցն արկած է ոչ միայն հենց իրենց` օտարերկրացիների համար, այլև` տեղի բնակիչների, որոնց հետ շփվում են արտասահմանցիները։

Առաջին փորձ

Նաիրա Ավետյանը ԵՊՀ-ն ավարտել է 90-ականների սկզբին և այդպես էլ չի կարողացել մշտական աշխատանք գտնել։ Գումար է վաստակել ռուսերեն և անգլերեն թարգմանություններ անելով, երբեմն նաև պարապել է դպրոցականների հետ։ Բնականաբար, այդ ամենից մեծ եկամուտ ստանալ հնարավոր չէր։ Ամուսինը սեփական բիզնեսն ուներ, սակայն անցած տարի նրա գործերը վատացան, և Նաիրայի եղբայրը, որը պրոֆեսիոնալ զբոսավար է, քրոջն առաջարկեց էքսկուրսիաներ անցկացնել զբոսաշրջիկների համար։ Սկզբում ամուսինն ընդդիմացավ. «Ամբողջ օրն օտար մարդկանց հետ տարբեր տեղեր պիտի գնաս»։ Եվ թեման փակվեց։ Բայց եղբայրը նույն առաջարկն արեց նաև այս տարի, և ամուսինները որոշեցին ռիսկի դիմել։

«Առաջին ուղևորությունը պարզապես հիասքանչ էր, տպավորությունները` շատ։ Տուն եկա բարձր տրամադրությամբ ու գումարով։ Մենք զբոսաշրջիկների հետ կատակում էինք, ուրախ ժամանակ անցկացնում, և երբ այդ ամենի մասին պատմեցի ամուսնուս, նա համաձայնեց, որ ես մշտական աշխատանքի անցնեմ։ Այդ օրվանից արդեն կես տարի է անցել, և ես այդ ընթացքում անընդհատ էքսկուրսիաներ եմ անցկացնում»,- պատմեց Գայանեն։

Թվում է, թե արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատելը դժվար է, բայց Նաիրան առայժմ դժվարությունների չի բախվել։ Միակ դժվարությունը, թերևս, եղել է այն, որ այնքան էլ լավ չի իմացել Հայաստանի ու քրիստոնեության պատմությունը։

«Մեր եկեղեցիները նախկինում ինձ համար պարզապես ճարտարապետության գեղեցիկ նմուշներ էին։ Բայց երբ ես զբոսավար աշխատելու առաջարկ ստացա, ընդամենը 10 օր ժամանակ ունեի Հայաստանի պատմությունն ու քրիստոնեությունն ուսումնասիրելու համար։ Ես այնքան տարվեցի, որ սկսեցի սովորածս պատմել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև ընկերներիս, ծանոթներից, բարեկամներիս։ Իմ երկիրը վերստին սիրեցի, այլ կերպ սկսեցի ընկալել մեր տեսարժան վայրերը»,- պատմում է զբոսավարը։

Շուտով պարզվեց, որ զբոսաշրջիկներին հետաքրքրում են ոչ թե փաստերը, այլ առածներն ու ժողովրդական կատակները, նրանք սիրում են բավականություն ստանալ տեսածից. մեր լեռները նրանց համար իսկական հրաշք են։

© Личная страница в FacebookՆաիրա Ավետյան
Наира Аветян с туристом - Sputnik Արմենիա
Նաիրա Ավետյան

Մասնագիտական դիտարկումներ

Զբոսաշրջիկները սովորաբար ուղևորության համար 3-4 օր են ունենում: Այդ ընթացքում նրանք զբոսավարի ուղեկցությամբ կարող են շրջել Երևանում, ծանոթանալ տեսարժան վայրերին և մոտակա քաղաքներին: Զբոսաշրջիկները փորձում են Հայաստան կրկին այցելել` ավելի շատ բան տեսնելու համար: Օտարերկրացիներին հատկապես դուր է գալիս Նորավանքը` կարմիր ժայռերով ու կիրճերով: Նրանք հիանում են Գեղարդի գեղեցկությամբ, սիրում են այցելել կապուտաչյա Սևան:

«Բայց նրանք կարևորում են ոչ թե թերակղզու վրա գտնվող եկեղեցին, այլ լճի ափից դեպի թերակղզի բացվող տեսարանը: Իհարկե, այցելում են նաև տեղի ուտեստները համտեսելու համար: Նրանց շատ է դուր գալիս հայկական խոհանոցը: Այցելության համար կարևոր վայրերից է նաև Արենի գյուղը: Զբոսաշրջիկները արկղերով են գնում մեր գինիները, ծիրանի օղին», — պատմում է զբոսավարը:

Նրա խոսքով` զբոսավարի համար կարևորը խնդիրը նրանցից որևէ մեկին չկորցնելն է, քանի որ դժվար է կառավարել 16 հոգանոց խմբին, որոնք այսուայն կողմ են ցրվում առևտուր անելու համար:

«Երբ քաղաքից դուրս ենք լինում, զբոսաշրջիկներին վերահսկելը դժվար չէ, բայց քաղաքում… Փորձում եմ չկորցնել ոչ մեկին, բայց գոնե մեկը պարտադիր դուրս է մնում տեսադաշտից, հետո գալիս է և զարմանում` գնումներ էի անում, եկել եմ, չէ՞, ինչո՞ւ եք անհանգստանում», — պատմում է Նաիրան:

Զբոսավարի պրակտիկայում, բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։ Զբոսաշրջիկները գալիս են երեխաների հետ, որոնք անդադար վազվզում են, ինչ-որ բանի ձեռք տալիս: Խմբին նկատողություն են անում, բայց երեխաներին կարգի հրավիրել հնարավոր չէ, նրանք անընդհատ չարաճճիություններ են անում, ինչ-որ տեղ անհետանում: Խմբում լինում են նաև դանդաղաշարժ, պասիվ մարդիկ, որոնք բոլորին նյարդայնացնում են:

Basejumping в Татеве - Sputnik Արմենիա
ՌԴ-ից եկող զբոսաշրջիկները կհամտեսեն գյուղական նախաճաշն ու կմասնակցեն գյուղական քեֆերին

«Սակայն ես ամեն բան վերածում եմ կատակի, և իմ զբոսաշրջիկներին դա դուր է գալիս: Մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում, անեկդոտներ ենք պատմում և բավականություն ստանում ուղևորությունից»,- ասում է Նաիրան:

Այս աշխատանքի շնորհիվ նա շփվում է տարբեր բնավորությունների տեր ու տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետ: Զբոսաշրջիկները սովորաբար լինում են 20-60 տարեկան` ընտանեկան զույգեր, երիտասարդներ և հետաքրքրասեր ուսանողներ: Մի խոսքով, բազմազանությունն ապահովված է։

«Իմ զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանից են: Շատ են լսել Հայաստանի մասին և որոշել են տեսնել մեր երկիրը: Նրանք ինձ հոգեհարազատ են, սիրում եմ նրանց լեզուն: Նրանք էլ են իրենց լավ զգում և կրկին գալու ցանկություն են հայտնում», — ասում է Նաիրան:

Հետաքրքիրն այն է, որ այս աշխատանքում արդեն ներգրավել է նաև ամուսնուն: Մի անգամ պետք էր սահմանի մոտ դիմավորել զբոսաշրջիկների խմբին և Երևան բերել: Նաիրան միայնակ այդ գործը գլուխ չէր բերի և դիմեց ամուսնու օգնությանը: Ամուսինը դիմավորեց զբոսաշրջիկներին և երեք օր նրանց հետ շրջեց Հայաստանի զբոսաշրջային երթուղիներով: Ամուսիններն իրենք էլ իրենց զբոսաշրջիկ զգացին հարազատ երկրում: Հիմա արդեն որոշել են հիմնել սեփական բիզնեսը: Միկրոավտոբուս կգնեն, կայք կբացեն Ռուսաստանի և Եվրոպայի զբոսաշրջիկներին գրավելու համար: Նաիրան այլ աշխատանքով զբաղվել չի ուզում. նրա համար այս աշխատանքն իսկական երջանկություն է:

Русская версия

Լրահոս
0