00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գաջեթի սերունդը». ինչի՞ց են զրկվել ժամանակակից երեխաները

© Sputnik / Asatur YesayantsМеждународный день защиты детей отметили в Ереване
Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին ու բարի բակային խաղերը փոխարինվել են թանկարժեք գաջեթներով, և ծնողներից շատերը երեխայի հետ զբաղվելու փոխարեն նախընտրում են նրան նստեցնել համակարգչի դիմաց: Իսկ որքա՞ն են համարժեք բակային ու համակարգչային խաղերը:

Ամառը երեխաների համար ամենասպասված և ուրախ ժամանակահատվածն է. գնդակ են խաղում, վազվզում, մրցում հեծանիվներով, և ծիծաղով ու խաղով տարված՝ չեն էլ նկատում, թե ինչպես է օրը մթնում: Մի՞թե սա չէ մանկական երջանկությունը:

Սակայն, եթե նախկինում ծնողները մտածում էին այն մասին, թե բակի որ անկյունից գտնեն իրենց փոքրիկին և նրան տուն տանեն, ապա այսօր նրանց մեծ մասը մտածում է, թե ինչ գաջեթ ընտրի երեխայի համար:

Ամառ, դրական հույզերի ու խաղեր

Այսօր արդեն զարմանք չի առաջացնում պլանշետը ձեռքում պահած մեկ տարեկան երեխան: Բայց ախր գաջեթի հիմնական դերը տեղեկատվության փոխանակումն է նրանց հետ, ովքեր հեռու են գտնվում, սարք է, որը թույլ է տալիս հեռավորության վրա աշխատել և փոքր-ինչ «փարատել միայնությունը»:

Բակային խաղեր
Резиночка - Sputnik Արմենիա
Բակային խաղեր

Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ թույլ տալիս, որ իրենց երեխաներն օրվա մեծ մասը վատնեն համակարգչային խաղերի վրա և զրկվեն բակային խաղերի հաճույքից: Ընդ որում՝ պլանշետներն ու սմարթֆոնները շատ արագ են փոփոխվում, և երեխան կամա, թե ակամա չարանում է (հատկապես դեռահասները). հասակակիցները ժամանակակից IPhone ունեն, իսկ ինքը՝ ոչ:

Զուգահեռներ

XXI դարի երեխան շփվում է իր հասակակիցների հետ առցանց ռեժիմում, թեման հիմնականում խաղերն են՝ «որքա՞ն գումար ես փոխանցել խաղին ոսկիներ ստանալու համար», «այսօր երեկոյան կրակելո՞ւ ենք», «ես նոր անիմացիա պետք է գնեմ հերոսիս համար, լավ կլիներ ծնողներս ավելի շատ գումար տային»:

Селфи - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. սելֆիամանիան, խելացի հովանոցն ու մեծ գրողի ռոբոտ-նմանակը

Բակային խաղերը հետին պլան են մղվել, թեև Հայաստանում երեխաները դեռ լիովին չեն մոռացել դրանց մասին: Բայց դե դա էլ է ժամանակի հարց: Հաճախ տեսնում ես, թե ինչպես են երեխաները 15 րոպե բակում խաղալուց հետո նորից ձեռքը վերցնում սմարթֆոնը:

Հատկապես սա վերաբերում է տղաներին, որոնք սիրում են պարծենալ թանկարժեք հեռախոսներով ու դրանց հնարավորություններով: Իսկ ժամանակին երեխաները մրցում էին խաղում առաջատար լինելու համար:

Երեխա լինելու արվեստը

Մեծ հարգանք են ներշնչում այն ծնողները, որոնք երեխաներին վաղ տարիքից սովորեցնում են լինել հասակակիցների միջավայրում, խելացի խաղեր խաղալ մանկապարեզում, զարգացնող էքսկուրսիաների մասնակցել համադասարանցիների հետ, խաղալ բակում, ստանալ ճիշտ և դրական հույզեր խաղերից ու մարդկանց հետ շփումից:

Իսկ ի՞նչ կարող է տալ բջջային սարքը: Ակնթարթային հույզեր՝ տեսահոլովակից, ֆիլմից կամ առցանց խաղից, որոնք հնարավոր չէ համեմատել բակային արկածների հետ: Չխոսենք այն մասին, որ երեխաների մեծամասնությունը, հատկապես՝ տղաներն ագրեսիվ են դառնում համակարգչով «կռիվ-կռիվ» խաղալու և խաղի համար բավականաչափ գումար չունենալու պատճառով:

Բակային խաղ
Классики - Sputnik Արմենիա
Բակային խաղ

Իսկ 90-ականներին ծնված երեխաները դեռ հիշում են ուրախության համը, ավազոտ ձեռքերը, գնդակ խաղալն ու պահմտոցին: Հայաստանում դա սովորական զբաղմունք էր, հատկապես՝ մութ ու ցուրտ 90-ականներին, երբ մարդիկ ստիպված էին լինում օրն անցկացնել բակում:

Ծնողներին, մասնավորապես մայրիկներին ձեռնտու է երեխային նստեցնել համակարգչի դիմաց կամ նրա ձեռքը բջջային սարք տալ՝ տան գործերն արագ վերջացնելու կամ հեռախոսով խոսելու ու իր խաղացած խաղում նոր մակարդակներ նվաճելու համար: Ժամանակին մայրերն իրենց սերը փոխանցում էին երեխաներին, իսկ այսօր` համացանցին:

Русская версия

Լրահոս
0