00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գիտնականները պարզում են՝ ինչպես է «Haya»-ն միավորում ժողովուրդներին

© Sputnik / Asatur YesayantsМатенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Hay» բառն անչափ հոգեհարազատ է մեզ՝ հայերիս համար, սակայն ոմանք չգիտեն, որ այդ բառը շատ մոտ է նաև այլ ժողովուրդներին` սկսած ամերիկյան հնդկացիներից, իսպանական բասկերից, անգլիական կելտերից մինչև չինացիներ, հնդիկներ, հրեաներ և ասորիներ:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Համացանցում հրապարակված տեսանյութը հենց այդ մասին է: 7 րոպեանոց ֆիլմը ստեղծվել է պատմաբան և հնագույն քաղաքակրութությունների անկախ փորձագետ Յուրի Սարգսյանի ուսումնասիրությունների հիման վրա, ֆիլմի ռեժիսորն է Վահան Ստեփանյանը:

Ֆիլմից մենք տեղեկանում ենք, որ ըստ Յակուտիայի օլոնխոների (հնագույն էպիկական ավանդազրույց) համաձայն՝ աշխարհը ստեղծել են սպիտակ արարիչ աստվածները` «Hayi»-ները: Հունարեն «Haya», «Aya» բառերը նշանակում են «սուրբ», «աստվածային»: Բոլորին հայտնի Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը բառացիորեն նշանակում է «Սուրբ Սոֆիայի տաճար»:

Եբրայերեն այդ բառը նշանակում է «ապրել», «լինել», «գոյություն ունենալ»: «Haya»-ն հրեաների գաղտնի կաբալիստական ուսմունքում հոգու ամենաբարձր մակարդակն է… Ֆիլմում նման վկայություններ շատ կան:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հետազոտող Յուրի Սարգսյանը հայտնեց, որ այդ տեսանյութն ավելի ընդարձակ ու ծավալուն նախագծի նախաբանն է:

«Այստեղ միայն հարցեր են դրված, սակայն տրված չեն դրանց պատասխանները: Մենք նախատեսում ենք ֆիլմ նկարահանել, որտեղ կներկայացնենք ծավալուն և լուրջ ուսումնասիրության արդյունքները: Սա ծանուցման պես մի բան է, որի միջոցով մենք ցանկանում էինք հասկանալ, թե այն ինչ արձագանք կունենա», — ասաց նա:

Տեսանյութի գաղափարի հեղինակը Սարգսյանն է: Նա արդեն ավելի քան 7 տարի է՝ ուսումնասիրում է հնագույն քաղաքակրթությունների՝ հայ ժողովրդի և հայկակն պետության մասին վկայությունները: Խոստովանում է, որ «Haya» արմատը սկսել է ուսումնասիրել պատահաբար և մի շարք զարմանալի բացահայտումներ արել:

«Կարծում եմ` կարևոր է պարզել, թե որտեղից է սերում մեր անվանումը», — նշում է գիտնականը:

Այս բառի բացահայտումն, ըստ նրա, անհրաժեշտ է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ աշխարհի համար:

««Haya» արմատի տարածվածությունը աշխարհագրական ու կրոնական սահմաններ չի ճանաչում: Այդ պատճառով կարծում եմ, որ ոչ միայն մեզ համար է կարևոր հասկանալ և գտնել դրա իրական և խորքային իմաստի բանալին»,- ասում է նա:

Սարգսյանի գրքերի հիման վրա արդեն իսկ մի քանի սիրողական կարճ ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում աղմուկ բարձրացրած «Արարչի մոռացված անունը» ժապավենը, որը ռուսերեն է թողարկվել: Sputnik Արմենիան հետևելու է հայ գիտնականների ուսումնասիրություններին:

Русская версия

Լրահոս
0