00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան պատմություններ. «Հեքիաթ» մանկական սրճարանը

© HinyerevanДетское кафе "Сказка" на улице Туманяна, 1968г.
Детское кафе Сказка на улице Туманяна, 1968г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է Երևանում առաջին մանկական սրճարանի մասին, որը կոչվում էր «Հեքիաթ» և գտնվում էր Թումանյան փողոցում:

Հայտնի է, որ ցանկացած քաղաք, բնակավայր չի կարող կառուցվել և շենանալ մեկ օրում կամ մեկ տարում: Նաև, բնականաբար, մեկ օրում կամ մեկ տարում չեն կարող ձևավորվել և կայանալ տվյալ քաղաքի, բնակավայրի պատմությունն ու ավանդույթները: Այդ ամենի համար, թերևս, մի քանի սերնդի ջանքերն են հարկավոր, իսկ ամեն մի նոր եկող սերունդ ցանկալի է և գուցե նաև պարտադիր, որ հիշի ու պահպանի իր նախորդներից ժառանգված այն ամենը, ինչը դրական էր, բարի և լուսավոր:

Ереванская учительская семинария - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52

Մենք բոլորս յուրովի սիրում ենք մեր Երևանը, և որքան էլ նրա պատկերը փոփոխված ու վերաձևված լինի հիմա, մեկ է` միջին և մեծ սերունդների համար մինչև հիմա էլ հարազատ քաղաքում այնպիսի նվիրական անկյուններ կան, որոնք միշտ էլ կմնան այդ սերունդների հիշողության մեջ իրենց նախկին, անաղարտ կերպարանքով:

Երևանում մեծ քաղաքի ավանդույթները սկսեցին ձևավորվել արդեն 1960-ականների սկզբին, երբ ամենուրեք արագորեն սրճարաններ էին բացվում՝ «Կռունկ», «Արաքս», «Անահիտ», «Արգիշտի», «Գուսան», և այլն: Իհարկե, մի առանձին տարեգրություն է իրենից ներկայացնում երևանյան երիտասարդության դարբնոցը՝ հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին», որը բաղկացած էր «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» և «Կոզիրյոկ» սրճարաններից: Բայց այս բոլոր սրճարանների թվում կար մեկը, որն իրոք բացառիկ էր այն ժամանակվա համար: Դա «Հեքիաթն» էր՝ Երևանում բացված առաջին մանկական սրճարանը: Այն գտնվում էր Երևանի հենց սրտում՝ Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ, բնակելի շենքի առաջին հարկում, հենց այն նույն վայրում, որտեղ հիմա տեղակայված է «Կարաս» ազգային սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը:

© Karas«Հեքիաթ» սրճարանի տեղում այսօր գործում է սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը
Карас на улице Туманяна - Sputnik Արմենիա
«Հեքիաթ» սրճարանի տեղում այսօր գործում է սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը

Սրճարանի ներքին ձևավորումն արված էր տարբեր հեքիաթների դրվագների և հերոսների պատկերների հիման վրա, իսկ ամենամեծը շաղգամը քաշող պապիկի, տատիկի և թոռնիկի պատկերն էր՝ «Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթից: «Հեքիաթը» գործում էր մինչև երեկոյան ժամը վեցը, և երեխաները, բնականաբար, սրճարան էին այցելում մեծերի ուղեկցությամբ: Սեղաններն ու աթոռները հիմնականում ցածր էին, որովհետև սրճարանն ի սկզբանե նախատեսված էր եղել մանկահասակ երեխաների համար: Մի այսպիսի հետաքրքիր ավանդույթ էր ձևավորվել այստեղ. մոտակա դպրոցների ցածր դասարանների աշակերտները «Հեքիաթ» էին գալիս դասարան առ դասարան` իրենց ուսուցիչների ուղեկցությամբ:

Старый Ереван, улица Арама 54 - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 54

«Հեքիաթ» սրճարանի ճաշացանկը խորհրդային ժամանակաշրջանի պետական «ստանդարտ փաթեթն» էր` վերմիշել, մակարոն, հնդկաձավար, կարտոֆիլ, երշիկ, նրբերշիկ, կարկանդակ: Ըմպելիքներից` կաթով կակաո, լիմոնադ, մրգային հյութեր՝ հիմնականում դեղձի կամ լոլիկի: Այդ հիմա, շաուրմայի և կոկա-կոլայի ներկա բուռն դարաշրջանում, ներկայացված պատկերը գուցեև անսովոր և անհավանական թվա, բայց դա իրոք այդպես էր:

Սրճարանում կար նաև դաշնամուր, և ընդունված էր կազմակերպել այստեղ երեխաների ծննդյան տոները, որը նորություն էր այն ժամանակվա համար: «Հեքիաթ» սրճարանի աջ կողմում էր գտնվում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի երկհարկանի հին շենքը՝ այսօր այստեղ այլ շենք է կառուցված, իսկ ձախից` երեխաների կողմից շատ սիրված նամականիշների խանութն էր: «Հեքիաթը» գործեց մինչև 1980-ականների վերջը, և 60-ականներին իրենց ծնողների հետ այս սրճարանը հաճախած սերունդը 80-ականներին հասցրեց այստեղ գալ արդեն իրենց զավակների հետ:

Русская версия

Լրահոս
0