00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անուշ, թե՞ Զուրհա. ինչպես են հայերը քրդացել

© Sputnik / Armenuhi MkhoyanТеатр "Форум" из Турции в Гюмри
Театр  Форум из Турции в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբեմնի հայաբնակ Դիարբեքիրում այսօր մի քանի հայ ընտանիք է ապրում. սա` պաշտոնապես, բայց շատ են այստեղ բնակվող ինչպես ծպտյալ հայ ընտանիքները, այնպես էլ նաև նրանք, ովքեր, լինելով հայերի հետնորդներ, չգիտեն կամ չեն էլ կասկածում այդ մասին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում այսօր շատերը չեն բարձրաձայնում իրենց հայկական արմատների մասին, բայց այն, որ նրանց թիվը մեծ է, վստահեցնում են օրերս «Հրանտ Դինք հիմնադրամի» ճանապարհորդային ծրագրով Թուրքիայից Գյումրի ժամանած խմբի անդամները:

Ի դեպ, թեև առանց երկմտելու նրանք պատասխանեցին մեր հարցերին, բայց վախենալով Թուրքիայում իրենց սպասվող հնարավոր խնդիրներից, խնդրեցին չնշել իրենց անունները և չտեղադրել առանձին լուսանկարներ, ինչը և անում ենք՝ նրանց զերծ պահելով խնդիրներից:

«Իմ տատի մայրը հայ է: Ջարդերի ժամանակ փոքր է եղել, մեր հարազատները խղճացել ու թաքուն պահել են իրենց տանը, քրդական անուն են տվել։ Այդպես էլ մեծացել է՝ չիմանալով իր ով լինելը, հետո ամուսնացել է քրդի հետ: Շատերը մեր ընտանիքում այդ մասին մինչև վերջերս չեն իմացել։ Ես էլ եմ նոր իմացել, բայց ինձ միշտ ասել են, որ ես հայի շատ եմ նման: Հիմա եմ հասկանում՝ գենն է»,- ասաց խմբի անդամներից մեկը

Մեր զրուցակցի հայկական դիմագծերն այնքան ակնհայտ էին, որ նրա ծագումն անհնար էր կասկածի տակ դնել։

«Ճիշտ է` ջարդերի ժամանակ քրդեր էլ են մասնակցել, բայց եղել են նաև մարդիկ, ովքեր օգնել են հայերին: Հիմա նոր սերունդն ավելի պատրաստակամ է հայերին օգնելու հարցում, և դա բնական է, քանի որ հայերն ու քրդերը երկար տարիներ ապրել են կողք կողքի, քավոր-սանիկ են եղել։ Իմ հարազատներից մեկի տատիկի անունը Անուշ է եղել, 1915 թվականին նրան թաքցնելու ու նրա կյանքը փրկելու համար կոչել են Զուրհա՝ հայ լինելը թաքցնելու համար»,- պատմեց խմբի մեկ այլ անդամ՝ նշելով, որ ինքը պատմության ուսուցիչ է, բայց այսօր աշխատում է հայ-քրդական հարաբերությունների մասին պատմող աշխատության վրա:

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

Դիարբեքիրում այսօր և՛ ծպտյալ հայեր կան, և՛ կան նրանք, ովքեր չգիտեն իրենց հայկական ծագման մասին:

«Այո՛, խնդիրներ կան, բայց նոր սերունդը շատ ավելի ճիշտ է այս հարցին նայում: Ես գիտեմ, որ ոչ միայն հայերին են սպանել ու տեղահան արել, այլ նաև ոչնչացվել է այն ամենը, ինչ հայկական է, այդ թվում` եկեղեցիները: Արդեն երկրորդ անգամ եմ Հայաստան գալիս, հնարավորության դեպքում կրկին կգամ: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել: Ի դեպ, Հայաստանում քրդերը, որպես ազգային փոքրամասնություն, նաև ռադիոժամ ունեն, ինչը շատ ուրախալի է: Մենք այստեղ վախով չենք եկել, այլ եկել ենք մեր ձեռքը մեր սրտին դրած»,-նշեցին նրանք՝ ավելացնելով, որ Հայաստանում շատ են հավանել հայկական խոհանոցը, որը նման է իրենց խոհանոցին, հավանել են նաև հայկական երաժշտությունը, հատկապես՝ «Դլե Յամանը»: 

Ասացին, որ շատ լավ գիտեն` ինչի մասին է այդ երգը. եթե նույնիսկ բառերի իմաստը չիմանային, ապա մեղեդին ամեն ինչ կասեր դրա մասին:

Армянская участница шоу талантов Ты – супер! Ангелина - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
15-ամյա Անգելինան «Դլե յաման» է երգում Sputnik–ի համար

Զուրհա դարձած Անուշներ այսօր ոչ միայն Դիարբեքիրում, այլ նաև Թուրքիայի մյուս շրջաններում կան, ու թեև նրանցից շատերը կենդանության օրոք իրենց իրական արմատների մասին չեն իմացել, ապա նրանց հետնորդներն այսօր փորձում են բացահայտել իրենց իրական ծագումը:

Նշենք, որ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Արևմտյան Տիգրիսի աջ ափին գտնվող Դիրաբեքիր քաղաքի կառուցումը վերագրվում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ, ինչը երբեմն շփոթում են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ։

Միջին դարերում Դիարբեքիրը մարդաշատ քաղաք էր։ Բնակչության գերակշռող մասը հայեր էին։ Կային նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին քաղաքն ուներ 40-45 000 բնակիչ, որից 10-15 000-ը հայեր էին։

1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացվեց 3000 հայ։ Կողոպտվեց և հրկիզվեց մոտ 2 հազար տուն։ Շուրջ 5 հազար հայ բնաջնջվեց 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Հենց այդ ջարդերի ժամանակ էլ հայերից շատերը քրդացան կամ թրքացան:

Լրահոս
0