00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վարորդները դժգոհ են «կարմիր գծերի» թանկացումից

© Sputnik / Asatur YesayantsКрасные линии
Красные линии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում օգոստոսի 1-ից կավելանա ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարը, ինչը հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել։ Վարորդները տարակուսում են` ի՞նչ անել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Վճարովի կայանատեղերից օգտվող վարորդներն օգոստոսի 1-ից պետք է վճարեն 149 դրամ` նախկին 100-ի փոխարեն։ Parking City Service  ընկերությունն այդ մասին հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։

Ընդ որում` մեկ օր կայանելու համար գանձվելու է 748  դրամ` նախկին 500-ի փոխարեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում վարորդ Արշակը դժգոհեց նոր որոշումից։

«Ինչպե՞ս կարող է այդ որոշումը դուր գալ որևէ մեկին։ Չե՞ն տեսնում` ժողովուրդն ինչ վիճակում է ապրում։ Մարդիկ ուտելու փող չունեն, իսկ կառավարությունը մի գեղեցիկ օր արթնանում ու որոշում է բարձրացնել ինչ–որ բանի գինը։ Երբ վարչապետ Կարապետյանը նոր էր ստանձնել պաշտոնը, վստահեցնում էր, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու, ասում էր, որ կարմիր գծեր չեն լինի։ Իսկ արդյունքում ի՞նչ եղավ», – ասաց երթուղային տաքսու վարորդը։

Արշակը կարծում է, որ կարմիր գծերը հորինել են գումար աշխատելու համար։

«Եթե ինչ–որ մեկը ավտոմեքենայիս բախվի, ապա կարմիր գծերի համար պատասխանատու կազմակերպությունը պատասխանատվություն չի կրելու։ Ընդհանրապես գծերի առկայությունն անիմաստ է, թանկացման մասին ընդհանրապես լռում եմ։ Ինչպե՞ս էինք մինչ այդ ապրում առանց դրանց։ Կանգառն արգելող նշանը տեսնում էի, չէի կանգնում։ Իսկ հիմա այնպես է ստացվում, որ մենք անդադար պետք է գումար վճարենք ինչ–որ մանր խախտումների համար», – ասաց նա։

Такси - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս վարվեցին «անթրաշ ու չստիկով» վարորդների հետ

Երևանի քաղաքապետարանն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որի մեջ պարզաբանում է Parking City Service ընկերության հայտարարության հետ կապված իրավիճակը։

«Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը», – գրված է հաղորդագրության մեջ։

«Մեզ հանգստացնում են, ասում են, որ կարող ենք վճարումն իրականացնել տերմինալների միջոցով, բայց միևնույն է`բոլորիս մտահոգում է այդ հարցը` ինչո՞ւ է ծառայությունն այդքան կտրուկ թանկացել։ Համարյա 50%… Նման տեմպերով հաջորդ տարի կարող են հասցնել 200 դրամի։ Ավելին` տերմինալները հիմնականում Երևանի կենտրոնում են, իսկ կարմիր գծերը` ամբողջ քաղաքում ու նույնիսկ ծայրամասերում։ Ի՞նչ անի վարորդը։ Իհարկե, սխալ մոտեցում է։ Ի՞նչ է կայանատեղին։ Տրանսպորտային միջոցի համար հատկացված հատուկ վայր է, օրինակ` տների մերձակայքում», – ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Չիլինգարյանն ու Արտակ Խաչատրյանը
Карен Чилингарян и Артак Хачатрян - Sputnik Արմենիա
Կարեն Չիլինգարյանն ու Արտակ Խաչատրյանը

Չիլինգարյանի խոսքով` այլ խնդիրներ էլ կան, օրինակ` 50-ն անց վարորդներից շատերը դժվարանում են օգտվել SMS հաղորդագրության միջոցով վճարելու ծառայությունից։

Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ եթե կայանատեղերի մոտակայքում բացակայում են տերմինալները, վարորդն իրավունք ունի չվճարել։

«Հայաստանի օրենսդրությունն այդ տեսանկյունից բավականաչափ մարդասիրական է։ Սկզբում կառավարությանը պարտադրում է մի շարք պարտավորություններ կատարել և միայն դրանից հետո քաղաքացիներից վճարներ պահանջել։ Տերմինալների բացակայությունը վարորդների համար հավասարազոր է ճանապարհային նշանների բացակայությանը», – ասաց Խաչատրյանը։

Ներկա պահին քաղաքապետարանը կայանատեղերի վճարման շուրջ բանակցություններ է վարում բջջային կապի օպերատորների հետ։ Նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը լուծել բոլորի համար ընդունելի պայմաններով։

Русская версия

Լրահոս
0