00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում հրաժեշտ կտան ողբերգական վրաերթի զոհ դարձած երիտասարդ զույգին

© StockphotoАвтодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաերթի զոհ դարձած երիտասարդ ամուսինների պատմությունը հուզել է բոլորին, քանի որ նրանք ոչ միայն նոր էին ամուսնացել, այլև փոքրիկի էին սպասում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վաղը՝ հուլիսի 13-ին, Գյումրիում հրաժեշտ կտան հուլիսի 11-ին վրաերթի զոհ դարձած Արփինե Մանուկյանին և Մելսիկ Ղազարյանին: Նրանք փետրվարին էին ամուսնացել և փոքրիկի էին սպասում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտանիքի բարեկամուհին՝ Լուիզա Միլոսլավսկայան, որն ապրում է Կրասնոդարում:

«Շատ լավ, կիրթ ու օրինակելի զույգ էր: Երկու եղբայր են, Մելսիկն ավագն էր: Կրտսեր եղբայրն իմ քրոջ ամուսինն է: Տատիկի կտակած բնակարանում առանձին էին ապրում: Փոքրիկի էին սպասում: Երկուշաբթի գնացել էին բժիշկի մոտ, իսկ այսօր արդեն ուլտրաձայնային հետազոտության համար ժամադրություն ունեին»,- պատմեց Լուիզան:

Նա նշեց, որ դեպքի մասին նույն օրը գիշերն են իմացել:

© NEWSԱրփինե Մանուկյանն ու Նելսիկ Ղազարյանը
Пара, погибшая в результате наезда в Гюмри - Sputnik Արմենիա
Արփինե Մանուկյանն ու Նելսիկ Ղազարյանը

«Ահավոր է: Աղջկա հայրն իրեն չի գտնում: Երթուղայինից իջել են, ուզել են ճանապարհն անցնել: Մի տղա հազիվ է հասցրել փախչել: Մեքենան նախ ամուսնուն է հարվածել՝ բավական հեռու նետելով Մելսիկին, իսկ կնոջն ահագին երկար հետը տարել է»,- պատմեց Լուիզան:

Նրա կարծիքով՝ պատահարի պատճառն այն է, որ Հայաստանում չեն հետևում երթևեկության կանոններին:

«Հայաստանում մարդկանց ծովը ծնկներից է, մեքենան քշում են այնպես, ինչպես ուզում են: ՌԴ-ում էլ են հայերն այդպես մեքենա վարում. օրենքից չեն վախենում: Մեղավորը թող օրենքի խստությամբ պատիժ ստանա, բայց միևնույն է՝ երիտասարդ ընտանիքն այլևս չկա, նրանց էլ հետ չես բերի»,- ցավով նշեց Լուիզան:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, ժամը 21:30-ին Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում: «Օպել» մակնիշի 15 xx 550 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ` 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանին և 1984 թվականին ծնված Մելսիկ Ղազարյանին: Մելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ Արփինե Մանուկյանին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, կնոջ առողջական վիճակը կենտրոն տեղափոխելիս ծայրահեղ ծանր է եղել, վնասվածքները՝ կյանքի հետ անհամատեղելի: Հիվանդանոցում Արփինե Մանուկյանն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Լրահոս
0