00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուխտագնացություն դեպի Հայաստան. առաջին քրիստոնյա երկիրը դռներն ավելի լայն է բացում

© Sputnik / Lusine AdamyanМонастырь на северо-западном побережье озера Севан - Севанаванк
Монастырь на северо-западном побережье озера Севан - Севанаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մտադիր է կրկնակի ավելացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի երկիր և այդ նպատակով գործի է դրել հավանական բոլոր մեխանիզմները։ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին քրիստոնյա երկիր է այցելել 1 մլն 350 հազար 791 զբոսաշրջիկ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 350 հազար 791 մարդ։ Սա 24,3%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2017 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր է այցելել 298 հազար 533 զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 18,2%», – ասաց նա։

Զեյթունցյանի խոսքով` սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Աճ է գրանցվել նաև Թուրքմենստանից՝ 132 տոկոս, Ուզբեկստանից՝ մոտ 200 տոկոս, ինչպես նաև Իրաքից, Կանադայից և Իսպանիայից։ Այս տարվա հունիսի տվյալները ևս 27,7 տոկոս աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ըստ Զեյթունցյանի` նպատակ ունեն մինչև 2020 թվականը կրկնապատկել զբոսաշրջիկների  թիվը ` տարեկան հասցնելով 3 միլիոնի։

Համագործակցության ուղիներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում սկսել է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանն ուղղված մի շարք ծրագրեր իրականացնել։ Հոկտեմբերին դեռ նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում են նաև այսօր՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթեր, Պարսից ծոցի երկրները։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Ի՞ նչ է թաքնված հետազոտության տակ. վրացիները նախընտրո՞ւմ են Հայաստանը

Պետական կոմիտեն մտադիր է աշխատել նաև Գերմանիայի հետ, քանի որ հայտնի փաստ է` գերմանացիները մոլի ճանապարհորդներ են։

«Այս տարի մենք դիտարկում ենք նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունները, մասնավորապես` Չինաստան և Ճապոնիա», – ասաց Զեյթունցյանը։

Այս տարվա մարտին Հայաստանի զբոսաշրջային օբյեկտների շնորհանդես անցկացվեց Ռուսաստանում։ Շնորհանդեսի ընթացքում անցկացված խաղարկության արդյունքում ամուսնական մի զույգ Հայաստանի ուղեգիր շահեց։ Ռուսաստանը Հայաստանի համար  առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է։  2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել ՌԴ 8000 քաղաքացի։

«Մենք խնդիր ենք դրել Հայաստանն ավելի ճանաչված դարձնել աշխարհում։ Եվ այդ խնդիրը մենք պետք է լուծենք` բոլոր ժամանակակից ռեսուրսներն օգտագործելով», – ասաց Զեյթունցյանը։

ԶԼՄ–ն` Հայաստանի հանրահռչակման մեխանիզմ

2017 թվականի հունվար–հունիսին ճանաչողական այցով Հայաստան է ժամանել ավելի քան 20 լրագրող ԱՄՆ–ից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Կորեայից, Իսրայելից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Նույն ժամանակահատվածում մեր երկրի մասին 6 ֆիլմ և հաղորդում է նկարահանվել, ավելի քան 40 նյութ է հրապարակվել միջազգային առաջատար պարբերականներում։

Гарни, Армения - Sputnik Արմենիա
3 միլիոն զբոսաշրջիկ. Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջիկա տարիների նշաձողն է

Շուտով Հայաստան կժամանեն Ռուսաստանի առաջին ալիքի «Непутевые заметки» ծրագրի ստեղծագործական խմբի անդամները, ինչպես նաև խոհարարական գրքերի հեղինակ Նիկա Գանիչը։ «Հայաստանում հանգստյան օրերն անցկացնելու» ծրագրի շրջանակում Ռուսաստանից մեր երկիր կժամանի 20 լրագրող։ Հայաստանը նաև ներկայացել է որպես «Գինու զբոսաշրջություն» նախագծի հեղինակ։ Աստանայում Հայաստանի օրերը կմեկնարկեն 2017 թվականի օգոստոսի 16-ին։

Մշակվել է «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» նախագիծը, որը ներկա պահին քննարկման փուլում է։ Փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը լուծում է Գառնու զբոսաշրջության զարգացման խնդիրը։

«Մենք մտադիր ենք այնպիսի ծրագիր իրականացնել, որի շնորհիվ զբոսաշրջիկներն ավելի երկար կմնան Գառնիում, ոչ միայն կայցելեն հեթանոսական տաճարն ու կհեռանան, այլև կկարողանան գիշերել Գառնիում», – ասաց Զեյթունցյանը։

Պետական կոմիտեի «Բացահայտի՛ր քեզ համար քո երկիրը» հերթական նախագծի շրջանակում մեկ ամսվա ընթացքում Հայաստանից մի խումբ լրագրողներ կմեկնեն Արցախ։ Տուրեր են կազմակերպվելու Հայաստանի տարբեր քաղաքներ և  բնակավայրեր։

Լրահոս
0