00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆիրդուսի» շուկան շարունակում է գործել. դեռ չեն ապամոնտաժել

© Sputnik / Asatur YesayantsРынок Фирдуси
Рынок Фирдуси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանի աշխատակիցները չկարողացան ապամոնտաժել Երևանում գործող «Ֆիրդուսի» շուկայի առևտրի կետերը։ Նրանց խոչընդոտեցին շուկայի աշխատակիցներն ու մոտակա տների բնակիչները։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik.  «Ֆիրդուսի» շուկայում աշխատող առևտրականների խոսքով` իրենց հայտնել էին ապամոնտաժման մասին, բայց չէին սպասում, որ իրադարձություններն այդքան շուտ կզարգանան։

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելեցին շուկա և համոզվեցին, որ առևտրականներն աշխատում են սովորական ռեժիմով։ Վաճառողուհիներից մեկը`Լուսինեն, իր ապրանքը միայն կեսօրին էր հանել վաճառքի, ասում է` մինչ այդ ստիպված է եղել պարզաբանումներ պահանջել քաղաքապետարանի աշխատակիցներից, որոնք խանգարում էին իրենց աշխատել։

«Մենք չենք կարողանում հասկանալ` ի՞նչ են ուզում մարդկանցից։ Մեզ, իհարկե, առաջարկում են աշխատել ուրիշ շուկաներում, բայց մենք չենք ուզում։ Մեր ապրանքն այս շուկայի համար է նախատեսված, այստեղ շատ է սեզոնային հագուստը, և մենք ուզում ենք հենց այստեղ վաճառել, գոնե մինչև հոկտեմբեր։ Իսկ  հետո ինքներս կորոշենք` ուր գնալ և ինչ անել։ Մենք ինքներս ենք ապրելու համար գումար վաստակում և ոչ մեկի վրա հույս դնել չենք կարող։ Իսկ հիմա առավոտվանից քաղաքապետարանի աշխատակիցները եկել  են ու որոշել են ապամոնտաժել շուկան։ Առաջին հերթին նրանք որևէ պայմանագիր չունեն տեղի բնակիչների հետ։ Թող նախևառաջ նրանց հետ պայմանավորվեն, և միայն հետո որևէ բան ձեռնարկեն», – ասաց նա։

«Ֆիրդուսի» շուկայի մշտական այցելուներից մեկը զրույցի ընթացքում խոստովանեց, որ հաճախ է այս շուկայում լինում։

«Ես մոտակայքում եմ աշխատում, ինձ հարմար է այստեղ գնումներ կատարել։ Այստեղ վաճառվող ապրանքը նորմալ գնով է վաճառվում։ Եվ շատ վատ կլինի, եթե շուկան փակեն», – ասաց այցելուն։

Շուկայի մեկ այլ աշխատակից ասաց, որ իրենք խնդրում են մինչև դեկտեմբեր ժամանակ տալ` ամբողջ ապրանքը սպառելու համար, իսկ հունվարի 1-ից արդեն կաշխատեն քաղաքի այլ առևտրային կետերում։

Ситуация на рынке Фирдуси в Ереване - Sputnik Արմենիա
«Ֆիրդուսի» շուկայի կառուցումը` գլխացավա՞նք կառավարության համար

«Մեզ կոնկրետ ոչինչ չեն ասել։ Հետո ինչ–որ մարդիկ եկան և հայտարարեցին, որ մենք կարող ենք այստեղ աշխատել։ Թե չէ այդ ինչ որոշու՞մ է մեզ «Երևան» առևտրի կենտրոն ուղարկելը։ Ես այնտեղ չեմ աշխատելու, այդ շուկայում դժվար է ապրանք իրացնելը», – նշեց «Ֆիրդուսի» շուկայի աշխատակցուհի Սեդան։

Նրա խոսքով` օրվա ընթացքում շուկայի որոշ աշխատակիցներ հազիվ կարողանում են մի զույգ գուլպա վաճառել։

Ապամոնտաժումը նախատեսվում է իրականացնել 5 հա մակերես ունեցող N33 թաղամասի (Ֆիրդուսի փողոցի շուկայի տարածք) վերակառուցման նախագծի շրջանակում, ըստ որի` այստեղ պետք է 85 մետր տրամագծով հրապարակ կառուցվի` ստորգետնյա ավտոկայանատեղով։ Նախատեսված է նաև բիզնես կենտրոն, ծառայությունների և հասարակական նշանակության օբյեկտներ ստեղծել։

Շինարարության պարտադիր պայմանն այն է, որ ճարտարապետներն ու շինարարները  պահպանեն ճարտարապետական հուշարձանները և նոր հրապարակի հարակից շենքերը։ Վերակառուցվող տարածքը հետագայում նախատեսվում է նոր փողոցներով միացնել «Վերնիսաժին»։

Կառուցվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 200 հազար քմ։ Ծրագրի իրականացման համար 3-4 տարի է պետք։  Նոր թաղամասի կառուցման նախագիծը 300 մլն դոլար է գնահատվում։

Լրահոս
0