00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց

© Sputnik / Алексей ОгудинУчастники Международного вокального конкурса "Ты супер!" прибыли на отдых во Всероссийский детский центр "Орленок"
Участники Международного вокального конкурса Ты супер! прибыли на отдых во Всероссийский детский центр Орленок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ты супер!» երգի միջազգային մրցույթում Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան և Հարավային Օսեթիան ներկայացրած երեխաները ամառային հանգիստը կանցկացնեն «Орленок» համառուսաստանյան մանկական կենտրոնում։

Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով.

«Ты супер!» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվեց Կրեմլի պալատում կազմակերպած մեծ գալա–համերգով, որի ընթացքում ընտրվեցին երաժշտական շոուի առաջին հաղթողները։ Շնորհավորանքների, ուրախության արցունքների և մասնակիցների ու հանդիսատեսի հուզմունքի պատճառով շատերը չլսեցին, որ Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն մասնակիցների համար մրցանակներ է պատրաստել։

Մրցույթի մասնակիցները մինչև չափահաս դառնալը ամենամյա կրթաթոշակներ կստանան ստեղծագործական զարգացման համար։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակիցները ռուսաց լեզվի առցանց ուսուցման սերտիֆիկատներ ստացան։ Բացի այդ, երեխաներից ոմանք Սև ծովի ափին` «Орленок»  համառուսաստանյան մանկական կենտրոնում,  հանգստանալու հնարավորություն ստացան։

© Sputnik / Алексей ОгудинSputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց
Участники Международного вокального конкурса Ты супер! прибыли на отдых во Всероссийский детский центр Орленок - Sputnik Արմենիա
Sputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց

«Ты супер!» նախագծի առաջին վեց մասնակիցները (Հայաստան, Ղազախստան, Մոլդովա, Հարավային Օսեթիա) «Орленок»  մեկնեցին այս շաբաթվա սկզբին։ Երեխաները միանգամից զգացին Ռուսաստանի հին մանկական ճամբարներից մեկի` «Солнечный» ճամբարի ինքնատիպ մթնոլորտը։ Առաջին իսկ օրը վառ ու տպավորիչ էր. երեխաները լողացին ծովում, տարբեր թեմատիկ խաղեր խաղացին, իսկ երեկոյան Sputnik գործակալության  և «Ты супер!» մրցույթի տարբերանշանով շապիկներ հագած պարեցին 80-ականների դիսկոտեկում։

«Ավելի քան երեք օր պահանջվեց, մինչև ես հասա Սև ծով, – խոստովանեց Ուստ Կամենեգորսկից (Ղազախստան) ժամանած Վլադ Լոսկուտովը։ – Սկզբում երկու  անգամ ստիպված եղա փոխել գնացքը, գիշերել Մոսկվայում, այնուհետև ևս մեկ թռիչք, վերջապես հայտնվեցի ճամբարում…  Սակայն անկախ անցածս երկար ճանապարհից, ես շատ ուրախ եմ, որ հանգստանում եմ Ռուսաստանի լավագույն մանկական ճամբարներից մեկում»։

Նա պատմեց, որ երջանիկ է այդ ճամբարում հայտնվելու համար, քանի որ «Орленок» –ը հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի։

© Sputnik / Алексей ОгудинSputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց
Участники Международного вокального конкурса Ты супер! прибыли на отдых во Всероссийский детский центр Орленок - Sputnik Արմենիա
Sputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց

«Ինձ շատ դուր եկավ, որ այստեղ բոլորը միմյանց բարևում են, – ասաց Վլադը։ – Բացի այդ հաճելի է, որ մեր ջոկատի երեխաներից շատերը դիտել են «Ты супер!» մրցույթը և միանգամից ճանաչեցին մեզ»։

«Орленок»–ի ջերմ ընդունելությունը դուր է եկել նաև Ուրալսկ քաղաքից ժամանած Վլադիմիր Սարաֆուտդինովին` Վլադին։ «Ծովն այստեղ այնքան գեղեցիկ է ու տաք, որ մտածել անգամ չես ուզում, որ մի օր պետք է հավաքես իրերդ ու տուն գնաս», – ասաց նա։

Սակայն նույնիսկ ծովի մասին մտքերն ու լողալու ցանկությունը չեն կարող  ստիպել Վոլոդյային չզբաղվել սիրելի զբաղմունքով` երաժշտություն գրելով։ Նա իր հետ նոթբուք է բերել և գործիքավորումներ է անում։ «Վլադ, լսի՛ր այս կատարումը, հաջո՞ղ է ստացվել», – Սարաֆուտդինովը փոխանցում է Լոսկուտովին իր ականջակալներն ու խնդրում գնահատել հերթական գլուխգործոցը։

Հայաստանի մասնակիցներ Սաբինա Մանվելյանն ու Անգելինա Պապիկյանը ևս առաջին անգամ էին ծովում։

«Երազանքս վերջապես իրականացավ»,–ուրախությունը չթաքցրեց Անգելինան, երբ առաջին անգամ ջուրը մտավ։

Նա վաղուց էր երազում ծովի մասին և լողալ էր սովորում լողավազանում։ Իսկ Պապիկյանն այս հանգստին այլ կերպ էր պատրաստվում` նա ռուսերեն էր սովորում Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դասընթացների միջոցով։ Այժմ Անգելինան գրեթե առանց առոգանության խոսում է ռուսերեն և ազատ հաղորդակցվում իր նոր ընկերների հետ։

© Sputnik / Алексей ОгудинSputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց
Sputnik–ը  «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց - Sputnik Արմենիա
1/3
Sputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց
© Sputnik / Алексей ОгудинSputnik–ը «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց
Sputnik–ը  «Ты супер!» նախագծի մասնակիցներին ծովափնյա հանգիստ նվիրեց - Sputnik Արմենիա
2/3

3/3

Հանգստի ժամանակ չի մոռանում առաջիկա համերգի մասին նաև Մոլդովայի մասնակից Քրիստինա Կովալենկոն, նա պատրաստվում է օգոստոսի 4-ին ճամբարում կայանալիք համերգին։ Քրիստինան պիտի մի երգ կատարի ու ազգային պար ցուցադրի։

«Հատուկ «Орленок»–ում ելույթ ունենալու համար ես մոլդովական ազգային պար եմ սովորել և ազգային տարազ բերել, որը կհագնեմ ելույթիս ժամանակ», – պատմեց նա։

Ազգային հագուստ է բերել նաև Հարավային Օսեթիայից ժամանած Արինա Գավարևան։ «Ուզում եմ երեխաները տեսնեն մեր ազգային պարերը», – ասաց նա։

Առաջիկա համերգին ելույթ կունենան նաև «Ты супер!» շոուին հրավիրված մասնակիցները` Կարինա Իզմաիլովան Դաղստանից, Եգոր Նովոժենինն ու Ռուսլան Օգուրցովը Կրասնոդարի երկրամասից։  Համերգին կարելի է հետևել Sputnik տեղեկատվական գործակալության կայքում և սոցցանցի մեր էջերում։

«Орленок» համառուսաստանյան մանկական կենտրոնը հիմնադրվել է 1960 թվականին, ամեն տարի այստեղ հանգստանում է 11-16 տարեկան մոտ 20 հազար երեխա։ «Орленок» կենտրոնը գտնվում է Կրասնոդարի երկրամասի Նովոմիխայլովսկ և  Պլյախո Տուապսինսկի գյուղերի մերձակայքում, այդ տարածքում 9 ճամբար է գործում` «Կոմսոմոլսկի», «Դոզորնի», «Օլիմպիյսկի լետնի» և «Սոլնիշկո» ամառային ճամբարներն ու կլոր տարին գործող «Սոլնեչնի», «Զվյոզդնի», «Ստրեմիտելնի», «Շտորմովոյ», «Օլիմպիյսկի զիմնի» ճամբարները։

Русская версия

Լրահոս
0