00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հեպատիտը զիջում է դիրքերը առողջապահական համակարգի ու Վրաստանի շնորհիվ

Բաժանորդագրվել
«Ոչնչացնենք հեպատիտը». Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է։ Հայաստանում այս հիվանդացության ցուցանիշները նվազել են։ Արդյունքը գրանցվել է պատվաստումների, ներկրված դեղերի ու հիվանդության վերահսկելիության շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի–Sputnik, Գոհար Սարգսյան. Վրաստանը Հայաստանին նվիրաբերել է ժամանակակից «Սովալդի» դեղը` հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման համար։ Այս մասին հայտարարվեց դեռևս մի քանի շաբաթ առաջ կառավարության հերթական նիստերից մեկում։ Ընթացիկ տարում, երբ Հայաստանի կառավարական պատվիրակությունը մեկնեց Վրաստան, բանակցություններ տեղի ունեցան երկու երկրների առողջապահության նախարարների միջև։ 

Նվիրաբերման կարևորությունը պատկերացնելու համար ոլորտի պատասխանատուները շեշտում են, որ այդ դեղամիջոցը բավականին թանկ է։ Արտերկրում այդ դեղով բուժում անցնելու համար հիվանդը պետք է հատկացնի 50–60 հազար դոլար։ Հայաստանում հեպատիտ Ց-ով հիվանդներն արդեն իսկ ցուցակագրվել են բուժում անցնելու համար։

Больница. Укол - Sputnik Արմենիա
Վրաստանի կառավարությունը կօգնի բուժել հեպատիտ C-ով 1000 հիվանդի

««Սովալդին» համարվում է ուղիղ ազդեցության ամենալավ հակավիրուսային դեղը։ Դրա միջոցով լյարդի ցիռոզով հիվանդների մոտ ապահովվում է վիրուսի բացակայությունը ու բարելավվում կյանքի որակը, նվազեցվում մահացության հավանականությունը»,–ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը։

Եթե 2009 թվականին հեպատիտ Ա-ով հիվանդացության ցուցանիշը 624–ն էր, ապա 2016 թվականի տվյալով` այդ թիվը հասել է 24–ի։

«1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Դրա արդյունքում երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդացության 140 անգամ նվազում։ 2017 թվականին մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել»,–ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

2015 թվականին ներդրված վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագրի շնորհիվ էլ նկատելի է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում։ Եթե 2008 թվականին հիվանդների թիվը 111–ն էր, ապա հիմա` 37–ը։

Աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից ու դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` շուրջ 250 մլն մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով։ Տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք:

Լրահոս
0