00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ուսանողուհին հազիվ է փրկվել Բարսելոնայի ահաբեկչությունից

© Личный архив Н.МеликянНонна Меликян
Нонна Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ ահաբեկիչներից պաշտպանվելու տեղ չունեին, փրկվել են միայն վազելով։ Sputnik Արմենիան զրուցել է նախօրեին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկի հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Նոնա Մելիքյանը մինչև հիմա ուշքի չի գալիս: Բարսելոնայի կենտրոնական Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ հենց այդ փողոցում էր: Աչքով է տեսել, թե ինչպես է սպիտակ մինիվենը մխրճվել մարդկանց բազմության մեջ ու տրորել նրանց, հետո՝ կանգնել անիվների տակ հայտնված մարդկանց քանակի պատճառով: Տեսածը միանգամից չի հասկացել, գլխի է ընկել՝ ինչ է կատարվում, երբ մարդիկ սկսել են վազել իր ուղղությամբ, ինքն էլ նրանց հետ: Վազելով, ընկնել-վեր կենալով մի կերպ հասել է հարակից նեղ փողոցներից մեկի դեղատունը:

«Երբ դեղատնից դուրս եկա, տեսա, որ հիմա էլ հակառակ ուղղությամբ են մարդիկ դեպի ինձ վազում, այսինքն՝ոչ թե Ռամբլայից, այլ դեպի Ռամբլա: Պարզվեց` հենց այդ ուղղությամբ է գնացել ավտոմատով զինված ահաբեկիչներից մեկը, և հիմա էլ մարդիկ նրանից էին փախչում: Հարակից խանութներն այդ ժամանակ փակել էին իրենց երկաթե վարագույրները, ու հավաքված մարդիկ պաշտպանվելու տեղ չունեին, մնում էր միայն վազել»,- պատմում է Նոնան:

© Личный архив Н.МеликянՆոնա Մելիքյան
Нонна Меликян - Sputnik Արմենիա
Նոնա Մելիքյան

Այս պահին քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում: Ահաբեկչության ժամանակ քաղաքի կենտրոնում չեղած, բայց քաղաքի բնակիչ Արա Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքի բոլոր հատվածներում տեսանելի են մեծաթիվ ոստիկանական մեքենաներ: Իշխանությունները մարդկանց հորդորում են տնից դուրս չգալ: Նախազգուշացնող հաղորդագրություններ են ստանում նաև բջջային կապով ու սոցիալական ցանցերով:

Մեր հայրենակիցը պնդում է՝ դեռ երկու ամիս առաջ գրեթե բոլոր լրատվամիջոցները պատմել են, որ ահաբեկչություն է կանխատեսվում, անվտանգության ուժերը միշտ զգոն են եղել, ու եթե չլիներ այդ ուշադրությունը, զոհերն ավելի շատ կլինեին:

СПУТНИК_Теракт в центре Барселоны - Sputnik Արմենիա
Կադրեր Բարսելոնայի ահաբեկչության վայրից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական տվյալներով` տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Ճշտումները շարունակվում են:

Բարսելոնայում 12 հազար հայ է ապրում: Նոնան ու Արան իրենց շրջապատում տուժածների մասին տեղեկություններ չունեն, բայց պետք չէ մոռանալ, որ այս ամառ Բարսելոնան հայաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի վայրերի թոփ եռյակում էր:

Նշենք, որ միկրոավտոբուսը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել երեկ երեկոյան։ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով զոհերի ու տուժածների թվում կա 18 երկրի քաղաքացի: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Ռումինիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի և Ալժիրի քաղաքացիներին:

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Լրահոս
0