00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ կենդանիների հայտնի պաշտպանները

© Личный архив С. ШахгелдянСобака Соны Шахгелдян
Собака Соны Шахгелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բոլորովին վերջերս սիրելի շանը կորցրած երգչուհի Սոնա Շահգելդյանը չի կարողանում համակերպվել ո՛չ սիրելի շան բացակայության մտքի, ո՛չ էլ անօթևան կենդանիների հանդեպ դրսևորվող հասարակական վերաբերմունքի հետ:

«Ինչպես շատերը, այնպես էլ ես կենդանիներին փոքրուց եմ սիրել: Հիշում եմ՝ միշտ խնամում էի փողոցային կենդանիներին, կերակրում նրանց: Մի հրաշալի օր եղբայրս ինձ մի շուն նվեր բերեց, որը 12 տարի պիտի դառնար կյանքիս անբաժան մասը: Նրա մահը շատ ծանր տարա: Նրան սիրում ու կարոտում եմ ամեն օր»,- Sputnik Արմենիային պատմում է երգչուհին։

Ասում է` խիղճը հանգիստ է, որովհետև ամեն ինչ տվել է նրան և տան լիիրավ անդամի պես վերաբերվել։

«Ամեն անգամ, երբ սիրում էի նրան, խաղաղվում էի ու լցվում դրական լիցքերով: Նրա կարիքը շատ եմ զգում, քանի որ մարդկանց մեծ մասը նախանձ է, քծնող, կեղծավոր, շահամոլ: Հիմա քիչ եմ շփվում մարդկանց հետ: Կենդանի պահողներն ինձ կհասկանան: Ես հիմա ինչ-որ տեղ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կենդանի չեն պահում նրանց կորցնելու վախի պատճառով»,- ասում է Սոնա Շահգելդյանը։

© Личный архив С. ШахгелдянՍոնա Շահգելդյանն իր շան հետ
Сона Шахгелдян с собакой - Sputnik Արմենիա
Սոնա Շահգելդյանն իր շան հետ

Երգչուհին նշում է, որ ինքն այդ հարցում այլ մոտեցում է ունեցել, մտածել է` ինչ-որ բան կարող է փոխել կենդանու կյանքում։

«Մտածում էի, որ նա իմ կողքին կլինի առողջ, խնամված ու կստանա սեր և ուշադրություն: Լավ կլինի` բոլորն այդպես մտածեն»,- ասում է Շահգելդյանը։

Նրա խոսքով` անընդհատ պայքարում է անօթևան կենդանիների վնասազերծման դեմ։

Приют для бездомных животных Динго - Sputnik Արմենիա
Նրանցից յուրաքանչյուրը սպասում է իր տիրոջը...

«Մայրիկիս հետ շատերին ենք կարողացել փրկել: Չենք վախեցել, քանի որ միայն յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ կարող է լուծվել այդ հարցը: Սիրում ենք անընդհատ խոսել մեր հայ և քրիստոնյա լինելու մասին, իսկ այդ հարցում որտե՞ղ մնաց մեր քրիստոնեությունը»,- ասում է երգչուհին։

Անօթևան կենդանիների մասին խոսելիս նշում է նաև, որ մի երազանք ունի։

«Որ շատ գումար վաստակեմ, անպայման այդ գումարներն ուղղեմ կենդանիների պաշտպանության ու խնամքի գործին։ Եվ այդ ամենն ինձ համար հոգու պարտք և առաքելություն կլինի և ոչ թե բիզնես»,- եզրափակում է Սոնա Շահգելդյանը:

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն էլ պատմում է իր շների մասին։

«3 շուն ունեմ: 2 տարի առաջ 4-ն էին, բայց մեկը մահացավ: Ասում եմ «մահացավ», քանի որ այլ կերպ չեմ կարող ասել։ Գիտակցաբար հրաժարվում եմ այն մյուս բառից, որը կիրառում են կենդանիների կյանքից հեռանալու մասին խոսելիս: Ես անգամ ցեղատեսակները հաճախ լավ չեմ տարբերակում, քանի ինձ համար դա բացարձակ նշանակություն չունի»,- ասում է դերասանուհին:

© TV21Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր շան հետ
Татев Овакимян с собакой из приюта - Sputnik Արմենիա
Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր շան հետ

Նա պատմում է, որ շներն իրենց տանը հայտնվելուց առաջ վատ վիճակում են եղել:

«Մեկին նախորդ տերերը պահում էին մութ ավտոտնակում: Քույրիկս գտավ նրան և բերեց ինձ նվեր: Դա ամենահաճելի նվերն էր, որ ես կյանքումս ստացել եմ: Մյուսին էլ գտել էինք աղբարկղում, հիվանդ էր: Տերերը թողել էին աղբարկղի մոտ` երևի մտածելով, որ շուտով կմահանա կամ արդեն մահացած է: Երկար ժամանակ իրոք հույս չկար, բայց արի ու տես, որ բոլորիս մեծ սիրո արդյունքում բուժվեց»,- պատմում է դերասանուհին:

Հիշում է, որ 3-րդին էլ հայրն էր բերել, որ իր որսի ընկերը դառնա, բայց տան անդամներն ամեն կերպ պայքարեցին ու համոզեցին նրան որսի չտանել, քանի որ վախենում էին, որ շան հետ մի բան կարող է պատահել:

«Այդպես նա էլ դարձավ տնակյաց, ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նրանց քանակը անպայման կավելանա, չէ՞ որ կենդանին դառնում է տան լիիրավ անդամ և միայն սեր ու բարիք պարգևում: Ես անգամ մտածում եմ, որ կենդանի պահելը մի փոքր էգոիստական տարր է պարունակում իր մեջ, քանի որ մենք նրանցից միշտ ստանում ենք ավելին, քան տալիս ենք»,- ասում է դերասանուհին:

Վստահեցնում է, որ շների հայտնվելուց ինքն ավելի լավն է դարձել։

«Մտավախություն է առաջացնում միայն այն, որ անօթևան կենդանիների պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա չէ Հայաստանում: Գուցե որոշ դրական փոփոխություններ եղել են, բայց գիտենք, որ նրանց շարունակում են կրակել: Ուրախացնում են միայն «Դինգոյի» անդամներն ու կենդանիների համար պայքարող մարդկանց խմբերը, որոնց թիվն աճում է»,- ասում է նա:

Տաթև Հովակիմյանի խոսքով` անօթևան կենդանիների խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև պետության վերաբերմունքը։

Լրահոս
0