00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում եք մի լավ ծիծաղել, եկեք Գյումրի. գյումրեցին պատ է սարքում

© Sputnik / Armenuhi MkhoyanАрсен Варданян
Арсен Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում «Անեկդոտների պատ» կլինի, որի վրա կտեղադրվեն Գյումրիում ծնված անեկդոտները։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Լացի պատը դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատի խորհրդանիշը, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը, Բեռլինի պատն՝ արգելապատ, որը բաժանում էր Բեռլինը 1961-1989 թվականներին։ Տարբեր երկրներում ու տարբեր առիթներով կառուցված հայտնի պատերի ցանկը կարելի է շարունակել: Հայաստանում նման պատ մինչ այս չկար, բայց շատ կարժ ժամանակ անց Հայաստանի երկրորդ քաղաքը` Գյումրին, ևս հայտնի պատ կունենա, որի մասին, ինչպես արդեն վստահեցնում են գյումրեցիները, դեռ խոսվելու է:

Էլ ի՞նչ գյումրեցի, եթե իրենց պատը մյուս պատերից չտարբերվի՝ «հա՛մ կխոսա, հա՛մ էլ անեկդոտ կպատմե»։

«Բայց տափակ ու անհամ հումոր չի էղնի, այլ վատնալու չափ սուր, մենակ թե հումորի զգացողություն բդի մարդ ըդոր համար ունենա»,- ասում են հումորի մայրաքաղաքի բնակիչները:

Գյումրեցի երիտասարդները «ՕՍՄ» հիմնադրամի հայտարարված մրցույթին էին ներկայացրել «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության «Անեկդոտների Պատ» նախագիծը, որը և հաղթող ճանաչվեց: Պատի համար նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը և դրա վրա տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:

«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինականի կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող և Գյումրի հրավիրող պատ»,- ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:

Ани Рашоян - Sputnik Արմենիա
Վինի Թուխի կախազարդից մինչև արվեստի յուրօրինակ գործեր. գյումրեցի զարդագործների «սիմֆոնիան»

Նա հուսով է, որ այս գաղափարը շատերին կհետաքրքրի ու կզարգացնի զբոսաշրջությունը:

«Մտածել ենք նաև այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ունենան գրառումներ կատարելու, բայց սկզբնական շրջանում միայն անեկդոտները կտեղադրենք,- ասում է Արսեն Վարդանյանը` հավելելով,- նպատակը կոլորիտային Գյումրին պահպանելն է, ինչպես նաև ուշադրություն հրավիրել շենք-շինությունների, պատերի վրա: Երբ հյուրեր են գալիս Գյումրի, նրանք գնալուց հետո պատերը կհիշեն կատակներով, ոչ թե փլատակներով»,- եզրափակում է նա:

Ամեն ինչ օրենքով ու կարգով լինելու համար պատի նախագիծը կներկայացվի ճարտարապետական խորհրդին, հավանության արժանանալու դեպքում աշխատանքներն անմիջապես կմեկնարկեն:

Լրահոս
0