16:02 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Մշակութային հայրաքաղաք Գյումրին (9)
48620

Zangi-ն շարունակում է զարմացնել ու ուրախացնել օգտատերերին: Կարճ ժամանակահատվածում շատերի ուշադրությունը գրաված «Լյոխ լյավա» անվանմամբ Արցախի բարբառով ստիկերներին այսուհետև ավելանում է նաև գյումրվա բարբառով «Ի՞նչխ թե» տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Zangi-ի` Արցախի բարբառով փաթեթը օգտատերերին հասանելի դարձավ օգոստոսի սկզբին, իսկ մեկ ամիս անց՝ արդեն պատրաստ է գյումրվա տարբերակը: Առայժմ փաթեթն իր մեջ ներառում է 25 առավել շատ օգտագործվող բառ ու արտահայտություն՝ իլլաջ չունիմ, գուզեմ սեմ օր, ըշտը յոլա, գուրգուրեմգը, քա վաաաայ, ես քեզի սիրեմգը և այլն:

Լատինատառ ու օտարամուտ արտահայտությունների փոխարեն հայերեն բարբառներով արտահայտությունները օգտատերերին շատ է դուր եկել ու շատ արագ սկսել են օգտագործել:

Ի դեպ, գյումրվա բարբառով ստիկերներ ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել են նաև օգտատերերը՝ Արցախի բարբառից հետո ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը շատերն են արձագանքել՝ ուղարկելով մի շարք առաջարկներ:

Армянское приложение Zangi,стикеры
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Zangi–ի «Ինչխ թե» ստիկերներ

Առաջարկներն այնքան շատ էին, որ այս փաթեթից հետո Zangi-ի թիմն հավանաբար այլ փաթեթներ էլ ստեղծի: Իսկ որտե՞ղ պետք է թիմը ներկայացներ նոր ստիկերները, եթե ոչ Գյումրիում: Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում տեղի ունեցած Տեխնո-ուրբաթ միջոցառման ժամանակ էլ հայտարարվեց՝ հումորային ու հետաքրքիր կերպարներով ստիկերներն արդեն հասանելի են, իսկ ներկաները հենց տեղում գործարկեցին դրանք:

Zangi-ն իր թիմում ունի նաև գյումրեցի աշխատակիցներ, և հավանաբար սա է պատճառը, որ բառերն ու արտահայտությունները ավելի դիպուկ՝ հենց գյումրվա շեշտադրությամբ են ստացվել:

«Առաջարկներն այնքան լավը, օրիգինալ ու հումորային էին, որ դժվարությամբ է ընտրությունն արվել, և կարծում եմ` դա հաշվի առնելով 1 փաթեթով չենք սահմանափակվի»,-իր խոսքում նշեց Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը՝ Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցնելով` Լոռվա ու Գավառի բարբառներով ստիկերներ մոտ ապագայում ևս նախատեսվում են: Zangi-ն հասանելի է iOS և Android համակարգերում:

Создатель приложения Zangi Ваграм Мартиросян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վահրամ Մարտիրոսյան

Նշենք, որ Zangi-ն հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ ընկերություն է։ Հավելվածը մուտք է գործել շուկա 2015 թվականին և շատ կարճ ժամանակ անց 1.5 միլիոն ակտիվ օգտատեր ունի տարբեր երկրներում: Այն ներկայանում է նույնանուն հաղորդակցման տեխնիկական հարթակով, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են՝ տեսազանգեր, ձայնային զանգեր, IP հեռախոսակապ, ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․-ին և 2015թ․-ից սկսած մուտք է գործել միջազգային շուկա։

թեմա:
Մշակութային հայրաքաղաք Գյումրին (9)

Գլխավոր թեմաներ