19:25 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թոշակի տրամադրում

Ինչքա՞ն է պետք կուտակել Հայաստանում թոշակով ապրելու համար

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Ինչպե՞ս Հայաստանում թոշակով գոյատևել։ Sputnik Արմենիան եկամտի հաշվիչ է ներկայացնում, որը կօգնի հաշվել՝ ինչպես անկարիք ծերություն ապահովել։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանցիները, որոնք հույս չունեն, որ պետությունն օր ծերության նրանց հանդեպ «ջերմ հոգատարություն» կցուցաբերի, կարող են հաշվարկել, թե ինչպես դա ինքնուրույն անել։ Sputnik Արմենիան իր օգնությունն է առաջարկում այդ հարցում։

Պետական թոշակը, որպես արժանապատիվ գոյատևման միջոց, Հայաստանում, առանձնապես, վստահություն չի ներշնչում։ Բազային թոշակը 16 հազար դրամ է, դրան գումարվում է աշխատանքային ստաժի համար հավելումը (800 դրամ ամեն տարվա համար առաջին տասը տարվա դիմաց ու 500 դրամ՝ մնացած տարիների)։

Պարտադիր թոշակային վճարումները (աշխատավարձի 5%-ի չափով) գնում են եվրոպական հիմնադրամեր, որոնք կառավարում են Հայաստանի թոշակային ակտիվները (ֆրանսիական Amundi-ն ու գերմանական C-Quadrat-ը), որտեղից պետք է մեզ վերադառնան թոշակային տարիքում՝ կրկնապատկված (պետությունը խոստանում է 5% ավելացնել)։ Սակայն իշխանությունների խոստումներին, հատկապես՝ հեռու ապագային վերաբերյալ, հավատում են միայն չափազանց երազկոտ մարդիկ։ Դրա համար շարժվենք առաջ։

Vc.ru խմբագրությունը (CoinKeeper անձնական ֆինանսների հաշվարկի համար նախատեսված ծառայության ծրագրի հիման վրա) թոշակի հաշվարկի աղյուսակ է պատրաստել (մտեք «Ֆայլ» ՝ «Ներբեռնել»), որն ակնառու կերպով ցույց է տալիս՝ ինչքան է պետք հիմա կուտակել ծեր ժամանակ հարմարավետ ապրելու համար։ Մենք այն հարմարացրել ենք հայկական իրականությանը։ Այդ հարցում մեզ օգնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Ներկայացնում ենք «սեփական» թոշակի հաշվարկի համակարգը, որը ցույց կտա՝ ինչքան է պետք եկամուտը տնտեսել, որպեսզի նորմալ կամ լավ ապրել տարեց ժամանակ։

Программа подсчета пенсий
© Sputnik/ David Galstyan
Թոշակը հաշվելու աղյուսակ

Դա, իհարկե, նախնական հաշվարկ է, որը հաշվի չի անում տեսլական թոշակները, որոնք պետք է վերադառնան մեզ ապագայում։ Ձեր խնայողությունների հետ հաշվի է առնված (առանձին) միայն թոշակի բազային չափը, որը կարելի է ստանալ, նույնիսկ, չաշխատելով ու թոշակային վճարումներ չկատարելով։

Հիմնական տվյալները

Այսպիսով, սկզբում արձանագրենք հիմնական ցուցանիշները, որոնք ընթերցողը կարող է փոփոխել։

Վերցնենք միջին վիճակագրական տղամարդուն, որը թոշակի է գնալու ստանդարտ 65 տարեկանում, իսկ կյանքի միջին երկարությունը 75 տարի է։ Աշխատավարձի ամենամյա աճը վերցնենք 2%։

Երկարատև ներդրումների եկամտաբերությունը (ենթադրվում է, որ գումարը բանկում եք պահելու), չհաշված՝ հարկը, սահմանենք 9%։ Դրամի արժեզրկումը, Խաչատրյանի գնահատմամբ, կլինի մոտ 3%։

Մեր կողմից մենք սահմանեցինք բազային թոշակի ինդեքսացիային 1%՝ մեկ էլ տեսար իշխանությունները ժամանակ առ ժամանակ բարձրացնեն այն։

Անհրաժեշտ տվյալները կարող եք ինքներդ աղյուսակում լրացնել։

Ապրե՞լ տոկոսներով, թե՞ ծախսել խնայողությունները

Դիտարկենք մեկնարկային աշխատավարձի երեք տարբերակ, որը խնայելով, մարդը կկարողանա ծերությունն ապահովել ա). տոկոսների, բ). բուն կուտակված գումարի հաշվին։

Աշխատող երիտասարդի ստանդարտ տարիք վերցնենք՝ 25 տարեկան։ Բոլորի համար եկամտաբերության (9%), դրամի արժեզրկման (3%) ու աշխատավարձի աճի (2% տարեկան) նույն պայմաններն են։

Առաջին դեպքը։ Ենթադրենք, ոմն Արմանը 25 տարեկանում 100 000 դրամ «մաքուր» գումար է ստանում։ Եթե Արմանն աշխատի մինչև 65 տարեկան ու աշխատավարձից 5% խնայի, ապա թոշակի անցնելուց հետո նա կկարողանա 8,5 միլիոն դրամ կուտակել։ Եթե նա այդ գումարը չվերցնի, ապա կկարողանա ամսական մոտ 55 հազար դրամ ստանալ որպես տոկոս (բազային թոշակի հետ դա մոտ 71 հազար դրամ է)։

Եթե Արմանին հաջողվի 10% խնայել, ապա թոշակի ժամանակ նա կունենա արդեն ամսական 110 հազար դրամ։ Խնայողությունների ընդհանուր թիվը կկազմի 17 միլիոն դրամ։

Երկրորդ դեպքը։ Ոմն Աշոտն ամսական 150 000 հազար «մաքուր» աշխատավարձ է ստանում։ Նա նույնպես աշխատում է մինչև 65 տարեկան ու թոշակի է անցնում։ Ենթադրենք, նա 10% խնայելու հնարավորություն ունի։

Թոշակային տարիքում նրան սպասում են 34 միլիոն դրամ կամ ամսական 220 հազար դրամ՝ տոկոսի տեսքով, եթե նա ցանկանա այդ գումարը երեխաներին փոխանցել։

Երրորդ դեպքը։ Ոմն Կարեն։ Նա մոտ 300 000 հազար դրամ է ստանում։ Աշխատավարձը կայուն կերպով տարին 2%-ով աճում է։ Թոշակային տարիքում նրան սպասում է ամսական միանգամից 330 հազար դրամ։

Բոլոր ցուցանիշները կարելի է փոխել սեփական թվերով։

Ու՞մ համար է օգտական այս աղյուսակը

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ այս աղյուսակը կիրառելի է բնակչության միայն 20 տոկոսի դեպքում, որոնք գումար խնայելու հնարավորություն ունեն։

«Մնացած 80%-ը խնայողություններ անելու հնարավորություն չունեն»,- կարծում է Խաչատրյանը։

Մյուս կողմից, ամերիկյան հայտնի միլիորդեր ՈՒորեն Բաֆեթի առաջարկած մոդելը կա՝ ինչպես մարդն ամեն ամիս կոմունալ ծառայությունների համար է վճարում, այնպես էլ նա կարող է որոշակի գումար խնայել։

Այդպիսի մոդել, տնտեսագետի խոսքով, օգտագործում են գյուղացիները․ սկզբում բերքի մի մասը պահում են սերմի համար, հետո նոր իրացնում են մնացածը։

Արժե՞ հույսը դնել պետական թոշակի վրա

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Հայաստանի թոշակային համակարգին, ապա Խաչատրյանը խիստ բացասական է գնահատում, քանի որ վստահ չէ, որ եվրոպական հիմնադրամներ փոխանցված այդ գումարները երկիր կվերադառնան։

«Եվրոպական հիմնադրամները ներդրումներ են անում Չինաստանում։ Ինչո՞ւ է պետք միջնորդների օգնությանը դիմել։ Փոխանցեք ասիական հիմնադրամներին։ 2030 թվականից հենց իրենք՝ եվրոպացիներն են թոշակային ճգնաժամի առջև հայտնվելու։ Այնպիսի զարգացող երկրների հաշվին, ինչպիսին է Հայաստանը, մինչև 2040-2050 թվականները եվրոպացիների թոշակներն են վճարվելու», — կարծում է Խաչատրյանը։

Հնարավոր է, որ ապագայում այս հիմնադրամներն անկում ապրեն, ու Հայաստանը հայտնվի նույն վիճակում, ինչ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո էր։

«Մեր պապերն անցել են դրա միջով, մենք էլ կարող ենք անցնել»,- ասում է Խաչատրյանը։

Բացի ոչ այդքան պայծառ հեռանկարները, պարտադիր թոշակային վճարումները, նրա խոսքով, արդեն այսօր բացասաբար են ազդում շատ մարդկանց կենսամակարդակի վրա։

Հ.Գ.- Աղյուսակի ճշգրտությանը չի համընկնում, հատկապես, տնտեսական ծայրահեղ անկայուն պայմաններում ապրողների հաշվարկին, բայց արժե փորձել։

Գլխավոր թեմաներ