04:24 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
252 0 0

Հարսանեկան արարողությունն ամենագեղեցիկ և կարևոր իրադարձություններից է հայերի համար: Ավանդույթի համաձայն՝ հարսանիքին երկար են պատրաստվում, մանրակրկիտ: Իսկ ինչ վերաբերում է հայտնի անձանց, նրանք էլ ավելի բծախնդիր են այս հարցում, քանի որ գումար ծախսելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայերից շատերն ամեն ինչի պատրաստ են, միայն թե իրենց հարսանիքը ամենագեղեցիկն ու քննարկվողը լինի: Sputnik Արմենիան ներկայացնում է հայ հայտնիների հարսանեկան հիթ-շքերթը:

Գասպար Ավդոլյան և Լոլիտա Օսմանովա

Օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի ընտրյալը ոչ պակաս հայտնի ռուս գործարար Էլդար Օսմանովի դուստրն է` Լոլիտան: Այս հանդիսությունը Forbes ամսագրի ցանկում զբաղեցրել է 123-րդ հորիզոնականը:

Лолита Османова и Гаспар Авдолян
© Photo : Личная страница в Instagram Гаспара Авдоляна
Գասպար Ավդոլյան և Լոլիտա Օսմանովա

Ոչ ոք նույնիսկ չէր էլ կասկածում, որ ամեն ինչ հեքիաթի է նման լինելու: Հանդիսությունը վարում էր Քսենյա Սոբչակը, հյուրերի և նորապսակների համար երգում էին Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան:

Տոնակատարությունը շքեղ էր, հարսանյաց հանդիսության համար ընտրվել էր այն դահլիճը, որտեղ վերջին 16 տարվա ընթացքում անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը (DolbyTheatre): Հսկայական կոմպոզիցիաներով զարդարված աստիճանների վրա հյուրերին դիմավորում էին ջութակահարները, որոնք դասական երաժշտություն էին նվագում: Նորապսակները կարծես հեքիաթից դուրս եկած արքայազն և արքայադուստր լինեին:

Ջեք Քեշիշյան և Ժակլին Սամվելյան

Այս զույգը ևս գումար չէր խնայել ճոխ ճաշկերույթ կազմակերպելու համար: Երբ Ջեքը որոշեց իր կյանքը կապել Ժակլինի հետ, անմիջապես պարզ դարձավ՝ ևս մեկ «հայ արքայազն» պակասեց: Հարսանեկան արարողությունը կազմակերպել էին Լոս Անջելեսի ժամանցային կենտրոններից մեկում (TaglyanCulturalComplex):

Джек Кешишян и Жаклин Самвелян
© Sputnik / Aram Nersesyan
Ջեք Քեշիշյան և Ժակլին Սամվելյան

Երիտասարդ գործարարի և ավտոսիրահարի հարսանեկան լուսանկարներում դոլարներ են «թևածում», դահլիճը զարդարված է խոլորձներով և վարդերով, իսկ սեղանները' բյուրեղապակյա սպասքով:

Նորապսակների հարսանեկան արարողությանը ներկա էին Լոս Անջելեսի բարձրաշխարհիկ դասի ներկայացուցիչները, որոնք թանկարժեք նվերներ էին պատրաստել: Ասում են՝ երիտասարդների պարի ժամանակ 100 000 դոլար է թևածել օդում:

Գոհար Ավետիսյան և Վաղիկ Մարտիրոսյան

Ռուսաստանի դիմահարդարման թագուհի համարվող Գոհար Ավետիսյանն ամուսնացավ անցյալ տարի: Ընտրյալը գործարար Վաղիկ Մարտիրոսյանն է: Հայկական ավանդույթներով հարսանիքն անցկացվեց Երևանում:

Гоар Аветисян в свадебном платье
Instagram/ goar_avetisyan
Գոհար Ավետիսյան

Դիմահարդարն ու գործարարը Instagram-ի իրենց օգտատերերին զարմացրին հարսանյաց սրահի, մեծ տորթի, ուտեստների բազմազանության, լուսային տարբեր էֆեկտների ու հրավառության տեսանյութերով:

Գոհարը մշտապես զբաղվում է հարսնացուների գեղեցիկ կերպարներ ստեղծելով, և ահա եկավ այն օրը, երբ ինքը հայտնվեց այդ դերում և կազմակերպեց իր երազած հարսանիքը: Գոհարը տոնախմբության ժամանակ շքեղ հարսանեկան զգեստը փոխեց ավելի հարմարավետ զգեստով:

Սիրուշո և Լևոն Քոչարյան

Ամենահայտնի երգչուհիներից ու Հայաստանի նախանձելի հարսնացուներից մեկն ամուսնացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի հետ:

Сирушо и Левон Коарян
© Sputnik / Aram Nersesyan
Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն

Այդ օրը երգչուհու տան մոտ հավաքվել էին նրա երկրպագուները, որոնք երազում էին գեթ աչքի ծայրով տեսնել հարսնացուին և նրա ընտրյալին: Երբ Սիրուշոն դուրս եկավ, Լևոնը նրան արագ ուղեկցեց դեպի մեքենան: Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:

Գրեթե բոլոր լուսանկարներում կարելի էր տեսնել Ռոբերտ Քոչարյանին (այն ժամանակ նախագահ), ՀՀ առաջին տիկնոջը` Բելլա Քոչարյանին, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների և հայտնի մարդկանց: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչներից՝ Թաթան, Հայկոն, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանն ու Ռազմիկ Ամյանը:

«Եվրատեսիլ 2008» մրցույթի մասնակից Սիրուշոյի հարսանեկան արարողությունն անցկացվեց Երևանի հայտնի ռեստորաններից մեկում, որը պատկանում է գործարար Գագիկ Ծառուկյանին:

Արմեն և Դիանա Ղուլյաններ

Անապայում անցկացվեց հերթական ճոխ հայկական հարսանիքը: Շատերը պնդում են, որ ամենաշքեղ հարսանիքները միայն Մոսկվայում են կազմակերպվում, սակայն այս զույգը կոտրեց կարծրատիպը:

Армен и Диана Гуляны
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն և Դիանա Ղուլյաններ

Արարողության ներկա էին Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցևան և Ալեքսեյ Գլիզինը:

Ռուսական ԶԼՄ-ները գրեցին, որ սա ամենաշքեղ հարսանիքներից մեկն էր, որը երբևիցե կազմակերպվել է զբոսաշրջային այդ քաղաքում: Հայտնի կառուցապատողի որդին 100 մլն ռուբլի արժողությամբ հարսանիք էր կազմակերպել: Իսկ հարսնացուի զգեստը կարել էր հանրահայտ Վալենտին Յուդաշկինը:

Միհրան Հարությունյան և Մակտինա Բեբիա

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի և աբխազ երգչուհու հարսանեկան արարողությունն անցկացվեց Մոսկվայի ճոխ ու հայտնի կայսերական դահլիճներից մեկում, որտեղ ահռելի գումարներ ծախսվեցին:

Instagram/maestro_migran
Միհրանն ու Մակտինան

Զույգն ամուսնացավ Մոսկվայի Տիրոջ պայծառակերպության մայր տաճարում, այնուհետև, ԶԼՄ-ների տվյալներով, նրանք մեկնեցին Աբխազիա՝ հարսանիքն աբխազական ավանդույթներով շարունակելու համար:

Արարողությանը հրավիրված էին օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, երգիչ Արամեն, հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Դավիթ և Արմինե Գալուստյաններ

Հայտնի շոումեն և հումորի վարպետ Միխայիլ Գալուստյանի եղբայրը` Դավիթն իր ընտրյալի` Արմինեի հետ ամուսնացավ այս ամիս: Հարսանեկան արարողությունն անցկացվեց Սոչիի «Պիրոսմանի» ռեստորանում:

Женили родного брата. 💑 #DAloveday @sirgalust @armi_t

Публикация от Михаил Галустян (@m_galustyan) Сен 9 2017 в 11:16 PDT

Երիտասարդներին շնորհավորելու էին եկել հարսի և փեսայի հարազատներն ու բարեկամները` մոտ 500 հոգի: Նորապսակներին ողջունեցին նաև Գալուստյանի երկրպագուները: Միխայիլ Գալուստյանի 31-ամյա եղբայր Միխայիլը հանդես է եկել ՈՒՀԱ-ի «Յուժնեե նեկուդա» թիմի կազմում:

Կարեն և Լիլիթ Կարապետյաններ

Մոսկվայում անցկացվեց նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի, Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկի` Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը:

#KarenLilit #KarenLilitWedding

Публикация от @vogue._.style Сен 17 2017 в 12:12 PDT

Երիտասարդների պսակադրությունը տեղի ունեցավ Մոսկվայի Տիրոջ պայծառակերպության մայր տաճարում, իսկ կնքահայրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր:

Շքեղ հարսանիքը տոնեցին «Սաֆիսա» հարսանյաց սրահում, որը Մոսկվայում բնակվող հարուստ հայերի ամենասիրած վայրերից մեկն է:

Գլխավոր թեմաներ