00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կին տաքսիստի խոստովանությունը. «Մեկն ասաց` ես խայտառակում եմ ազգը»

© Sputnik / Asatur YesayantsЖенщина за рулем
Женщина за рулем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կին տաքսիստը էկզոտիկա է։ Վերջին տվյալներով, ամբողջ հանրապետությունում այդ բարդ գործով զբաղվող կանանց թիվը մեկ տասնյակի էլ չի հասնում։ Sputnik Արմենիան պատմում է այն մասին, թե ինչու են կանայք տաքսու վարորդ աշխատում և ինչ դժվարությունների են բախվում այդ բարդ գործը կատարելիս։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

40 տարեկան Մերին (անունը փոխված է) Հայաստանում տաքսու վարորդ աշխատող ութ կանանցից մեկն է։ Հինգ ամիս է, որ ուղևորներ է տեղափոխում։ Բարդություններ կան, պատասխանատվությունը մեծ է, բայց սիրում է իր աշխատանքը։

«Ես մեքենա եմ վարում փոքր տարիքից ու միշտ մեծ բավականություն եմ ստացել։ Հայրս է ինձ մեքենա վարել սովորեցրել։ Բայց մտքովս չէր էլ անցնում, որ այդ միջոցով գումար կվաստակեմ ու մեքենա վարելն իմ աշխատանքը կդառնա։ Այդ մասին չէի մտածում, քանի դեռ կարիքի մեջ չհայտնվեցի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Մերին։

Նա ավարտել է Հայ — Ռուսական (Սլավոնական) համալսարանի տուրիզմի ֆակուլտետը դեռ 2000-ականներին, սակայն այդպես էլ չի կարողացել աշխատանք գտնել իր մասնագիտությամբ։ Սկզբում խանգարել են ամուսնությունն ու երեխայի ծնունդը, իսկ այսօր էլ` տարիքն ու փորձի բացակայությունը։

«Բազում անհաջող փորձերից հետո օնլայն-տաքսի ծառայություն եկա։ Այս աշխատանքում ինձ գրավում է ազատ գրաֆիկը. քանի երեխան դպրոցում է, կարողանում եմ աշխատել, հետո ամբողջ ազատ ժամանակս նրան եմ նվիրում», — խոստովանեց Մերին։

© Sputnik / Asatur YesayantsՂեկի դիմաց կին է
Женщина за рулем - Sputnik Արմենիա
Ղեկի դիմաց կին է

Սկզբում Մերիի համար շատ դժվար է եղել։ Հեշտ չէ տաքսիստ լինելը, հատկապես` կնոջ համար։ Տաքսու վարորդները պետք է միաժամանակ զրուցեն հաճախորդի հետ և հետևեն ճանապարհային նշաններին, միշտ զգոն լինեն։ Մերին արդեն հասցրել է ընտելանալ այս բարդ, փխրուն կնոջ համար երբեմն անտանելի գործին։ Երբ ուղևորները նստում են նրա մեքենան ու տեսնում, որ վարորդի նստարանին ոչ թե տղամարդ է այլ կին, և ծուռ կամ զարմացած հայացքներ են գցում նրա կողմ, Մերին պատասխանում է ժպիտով։

«Բախտս բերում է, ուղևորները հիմնականում լավն են, բարի։ Սակայն եղել են նաև այնպիսի մարդիկ, որոնց ստիպված եմ եղել սև ցուցակ գցել», — խոստովանում է նա։

Մի անգամ միջին տարիքի մի տղամարդ է նստել Մերիի ավտոմեքենա ու ամոթանք տվել։

«Քո նմանները խայտառակում են հայ կանանց… Այդ դեպքից հետո մի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ ու աշխատանքի վերադառնալ», — ասում է Մերին։

Այսօր արդեն գիտի` ինչպես է պետք վարվել տհաճ հաճախորդների հետ։

«Երբեմն, երբ չեմ կարողանում ճիշտ հասցեով մոտենալ. հենց ուղևորներն են ինձ օգնում։ Հիշում եմ առաջին պատվերս. այդ ժամանակ հասկացա, որ բարի մարդիկ դեռ կան։ Պատվիրատուն շատ լավ մարդ էր, ինձ օգնեց, որ իր ուզած տեղը հասնենք», — պատմում է Մերին` հիշելով, որ հուզմունքից մոռացել էր Կենտրոն հասնելու ճանապարհը։

Մերին բոլոր այն կանանց, որոնք աշխատանքի տեղավորման խնդիր ունեն, կոչ է անում չվախենալ ղեկի դիմաց նստելուց ու չմտածել այն մասին, թե ինչ կասեն հարևաններն ու բարեկամները։ Ասում է` տաքսու վարորդ աշխատելը բոլորովին ամոթ չէ, շատ ավելի ամոթ է, երբ կարող ես աշխատել, բայց անգործ նստում ես։

Լրահոս
0