00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասված հանդիպումը կայացավ. 25 տարվա բաժանումից հետո Խորենը տեսավ ծնողներին

© FB ProfileХорен Симонян
Хорен Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկատանը մեծացած Խորենը հանդիպեց ծնողներին, բայց հիմա էլ տղան է լքելու նրանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Խորենը պատմեց, որ ստիպված է մեկնելու, բայց հեռանալու է սիրով, կարոտով ու նոր հանդիպման սպասումով։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Իր հրաշալի ձայնով սոցիալական ցանցերում հայտնի դարձած Խորենը, որի մասին Sputnik Արմենիան արդեն պատմել է, երկարատև բաժանումից հետո գտել է ծնողներին և արդեն Հայաստան է այցելել՝ հանդիպելու ծնողներին, որոնք 25 տարի առաջ նրան մանկատուն էին հանձնել: Խորենն այս ընթացքում ծանոթացել է ոչ միայն ծնողների, քրոջ ու եղբոր հետ, այլ նաև բոլոր բարեկամների:

Գյումրու մանկատան նախկին սանը, որն այժմ սովորում է Կրակովի Պապական համալսարանում, համացանցի օգնությամբ գտել է ծնողներին: Պարզել է, որ նրանք ապրում են Երևանում: Թեև 25 տարի ծնողական գուրգուրանք չտեսած տղայի համար 10 օր ծնողերի հետ անցկացնելը բավական կարճ ժամանակահատված է, բայց Խորենն այս անգամ Կրակով է վերադառնում` արդեն անհամբեր սպասելով հայաստանյան հաջորդ այցին:

«Ամեն ինչ շատ լավ է։ Բոլոր բարեկամներին այցելեցինք, ուրախացանք: Ընտանիքով գնացինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մոմ վառեցինք: Կարոտս չեմ առել, այս անգամ արդեն Հայաստանից չեմ ուզում գնալ, բայց պետք է»,- ասաց Խորենը։

Նա այժմ ավելի հաճախ կձգտի Հայաստան գալ, տեսնել ծնողներին: Խորենը Sputnik Արմենիայի թղթակցին հավաստիացրեց, որ պետք չէ և չի ուզում խոսել անցյալի մասին. կարևորն հիմա դա չէ, հատկապես, երբ ինքն ամեն ինչ հասկանալով` ներել է ծնողների՝ իրեն մանկատուն հանձնելու քայլը:

Хорен Симонян - Sputnik Արմենիա
Գյումրու մանկատնից՝ Կրակովի համալսարան. դժվարություններից հեռու, բայց կարոտով

Խորենն անկեղծացավ՝ 2 տարով փոքր եղբայրն արտաքինով շատ նման է նրան, իսկ երգելը, պարզվում է, հայրական կողմից է ժառանգել, թեև ո՛չ քույրը, ո՛չ էլ եղբայրը չեն երգում:

«Շատ ուրախ եմ, որ հանդիպեցի, բայց արդեն տխուր եմ, որ մեկնելու եմ: Թող Աստված նրանց առողջություն տա։ Իսկ ով փնտրում է, թող գտնի ծնողին, ով գտել է, թող ների: Եղածն անցած է»,- ասաց Խորենը:

Նա Կրակով է մեկնելու ուսումը շարունակելու նպատակով։ Մեկնելու է ստիպված, բայց սիրով, կարոտով ու նոր հանդիպման սպասումով:

Խորենին Գյումրիում բոլորը գիտեն: Մինչև 12 տարեկան դառնալն ապրել է Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը, ապա տեղափոխվել է «Նանսենի անվան երեխանեի խնամքի կենտրոն»: Սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակել է քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը:

Մեկ տարի առաջ Խորենը Լեհաստան էր գնացել, բայց ոչ ուսման համար: 2016թ-ի ամռանը տղան հիվանդացել էր թոքաբորբով, որոշ ժամանակ բուժվել Գյումրիում, ապա՝ Երևանում, իսկ 3 ամիս անց՝ հեռացել երկրից: Հրավիրող կողմը՝ «Մայա Բրանթ» բարեգործական հիմնադրամը, Խորենին Լեհաստանում ապահովել է բնակարանով, հոգում է ծախսերը, վճարում ուսման վարձը: Թեև Կրակովում Խորենը լրագրություն է սովորում, բայց նրա տարերքը երգն է, ու հենց համացանցում հրապարակած երգերի շնորհիվ էլ շատերը ճանաչեցին տաղանդավոր երիտասարդին:

Լրահոս
0