00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի մարդկանց դպրոցական հուշերը. ինչպես սերը կանխորոշեց մասնագիտությունը

© Sputnik / Samvel SepetchyanГагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы
Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսուցիչները տարբեր են լինում, սակայն նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողնում դպրոցականների` որպես անհատ ձևավորման հարցում։ Ուսուցիչների տոնի առթիվ Sputnik Արմենիան ներկայացնում է իրենց ուսուցիչների մասին հայտնիների ամեմավառ հուշերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ուսուցիչների տոնը հրաշալի առիթ է հիշել և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր կանգնած էին մեր կյանքի ձևավորման ակունքներում։ Sputnik Արմենիան ներկայացնում է իրենց ուսուցիչների մասին հայտնիների հիշողությունները։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը կարծում է, որ իր` որպես անհատի կայացման և մասնագիտության ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունեցել իր առաջին ուսուցչուհին։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյան
Армен Ашотян  - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյան

«Ես բոլոր ուսուցիչներին սիրում էի, և հավանաբար, այդ էր պատճառը, որ սիրում էի նաև բոլոր առարկաները։ Երկար ընդմիջումից հետո, երբ 2009 թվականին ես դարձա կրթության նախարար, ուրախությամբ այցելեցի դպրոցս (Գոգոլի անվան Երևանի №35 միջնակարգ դպրոցը)», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտյանը։

Աշոտյանն իր առաջին ուսուցչուհի Լյուդմիլա Արտեմովնային հրավիրել է նախարարություն։ «Շատ հաճելի էր, երբ նա ասաց՝ գիտեի, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի»», — պատմում է Աշոտյանը։

Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան և Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը շատ էր սիրում պատմություն առարկան և իր պատմության ուսուցիչ Արթուր Նիկողոսյանին։

© Sputnik / Laura Sarkisyan Հովհաննես Մանուկյան
Ованес Манукян  - Sputnik Արմենիա
Հովհաննես Մանուկյան

«Նա երիտասարդ էր։ Հիշում եմ նրա առաջին դասը։ Արթուր Նիկողոսյանն առաջին անգամ մեր դասարան մտավ և դասը սկսեց անեկդոտից։ Այն տարիների համար չլսված բան էր, որ ուսուցիչը կարող է նաև քո ընկերը լինել», — ասաց Մանուկյանը։

Պատմության ուսուցիչն աշակերտների հետ շփում հաստատելու օրինակ դարձավ։

Школа - Sputnik Արմենիա
Դպրոցների վերանորոգումից մինչև ուսուցիչների հեղինակության բարձրացում

Հայ օպերային երգիչ Պերճ Կարազյանը երաժշտության աշխարհում իր առաջին քայլներն արեց շնորհիվ լեգենդար օպերային երգչուհի, մանկավարժ Տաթևիկ Սազանդարյանի։

«Նրա հետ ես ծանոթացա, երբ արդեն 80 տարեկանի մոտ էր։ Ցուրտ, մութ 90-ականներն էին։ Ես տաք Սիրիայից Հայաստան էի ժամանել սովորելու համար։ Առաջարկեցի նրան ձմեռն անցկացնել Սիրիայի մեր տանը», — ասաց Կարազյանը։

Արդյունքում՝ նրանք Սիրիա մեկնեցին։ Սակայն Կարազյանի հարազատները որոշեցին կատակել և տատիկին ասացին, որ նա հարսնացուի հետ է տուն գալու։

«Մենք մոտեցանք տանը։ Մեզ դիմավորեց տատիկը։ Նա ուշադիր նայեց Տաթևիկ Տիգրանովնային և հանկարծ բացականչեց. «Ինչպես այս կինը կարող է նրա հարսնացուն լինել, չէ որ նա մեծ է»», — հիշում է Կարազյանը։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ավարտել է Երևանի Կիրովի անվան №12 ռուսական դպրոցը։ Այն տարբերվում էր իր ուժեղ ուսուցչական կազմով։ Այստեղ դրվեց նրա լավ կրթության հիմքը։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սարգսյան
Арам Саркисян - Sputnik Արմենիա
Արամ Սարգսյան

«Մենք Աիդա Մատվեևնա անունով հայերենի ուսուցչուհի ունեինք։ Ես անչափ շնորհակալ եմ նրան, քանի որ նա մեզ լավ կրթություն տվեց», — ասաց Սարգսյանը։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն աշխարհագրությունը սիրում է չորրորդ դասարանից։ Մասնագիտության ընտրության հարցում դեր է ունեցել նրա սերն աշխարհագրության ուսուցչուհու նկատմամբ։

© Sputnik / Aram Nersesyan Գագիկ Սուրենյան
П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Գագիկ Սուրենյան

«Ամենազավեշտալին այն էր, որ ես 7-8-րդ դասարանից ուսուցչուհուն խնդրում էի ինձ ԵՊՀ-ից օդերևութաբանության վերաբերյալ գրքեր բերել։ Եվ նա ինձ առաջին ու երկրորդ կուրսի գրքեր էր բերում», — ասաց Սուրենյանը։ Նրա խոսքով` այն ժամանակով այդ գրքերը բավականին դժվար էր գտնել։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեծ ուրախությամբ հիշում է իր ուսուցիչներին, ինչպես նաև ուսանողական և դպրոցական տարիները։ Նրա համար ուսուցչի մասնագիտությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Ամենից շատ նա շնորհակալ է ուսուցիչներին՝ ջերմության և պատրաստակամության համար։

© Sputnik / Asatur YesayantsՄանե Թանդիլյան
Мане Тандилян - Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյան

«Ես ստիպված ռուսական դպրոցից հայկական դպրոց տեղափոխվեցի։ Դժվար էր հայերեն խոսել, քանի որ ռուսերեն էի մտածում», — ասաց Թանդիլյանը։ Նա հիշում է, որ ուսուցիչները ըմբռնումով մոտեցան, ինչն օգնեց նրան հաղթահարել դժվարություններն ու տիրապետել լեզուների։

Դպրոցի մասին հուշերն, անկասկած, ամենավառ հուշերն են յուրաքանչյուրիս կյանքում։ Դա ամենաանհոգ շրջանն է, որը հիմք է դնում մեր ապագա կյանքի կերտման համար։

 

Լրահոս
0