00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնը Երևանի համար «ռումբե՞ր» է պատրաստում. ԱՄՆ–ի լաբորատորիաները սպառնում են հայերին

© AFP 2024 / ALEXANDER KLEINЧеловек в защитном от химикатов и бактерий костюме
Человек в защитном от химикатов и бактерий костюме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքներում գործող կենսաբանական լաբորատորիաները, որոնց ֆինանսավորում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, ուղղակի սպառնալիք են երկրի համար: Նրանք դանդաղ գործող ռումբ են Հայաստանի համար, որը կսկսի իր հետադարձ հաշիվը Հարավային Կովկասում պատերազմ սկսելու դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Պենտագոնը հասել է նաև Հայաստանին` անցյալ տարի Երևանում, Գյումրիում և Իջևանում բացելով կենսաբժշկական երեք լաբորատորիա, որոնք Հայաստանի համար«դանդաղ գործող ռումբ» են, կարծում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

«Եթե ՆԱՏՕ-ն ռազմական հակամարտությունը նախաձեռնի Հարավային Կովկասի տարածաշրջանում, ապա Պենտագոնից ֆինանսավորվող լաբորատորիաները Հայաստանում կաշխատեն հենց Հայաստանի դեմ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բոշյանը:

Նրա խոսքով, այդ լաբորատորիաների գործունեության էությունը դեռ անհասկանալի է: Ըստ պաշտոնական վարկածի, դրանք աշխատում են կենսաբանական սպառնալիքները կանխելու համար, բայց փորձագետները չեն բացառում ապագայում այդ սպառնալիքների արհեստական ստեղծման տարբերակը:

Փորձագետը համոզված է, որ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի ցանկացած գործողություն ուղղված է նրա աշխարհաքաղաքական հակառակորդի `Ռուսաստանի դեմ: Երևանը, լինելով Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, ակամա ներքաշվում է այս դիմակայության մեջ, երբ թույլ է տալիս լաբորատորիաներ բացել իր տարածքում:

«Պենտագոնից ֆինանսավորվող լաբորատորիաները չեն կարող ծառայել Հայաստանի շահերին: Լաբորատորիաները կարող են բավարարել Հայաստանի պահանջները միայն այն դեպքում, եթե մենք վերահսկենք դրանք», — ասաց Բոշյանը:

Айк Айвазян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Այվազյան. ԱՄՆ լաբորատորիաները վտանգավոր են Հայաստանի համար

Նրա կարծիքով` այս լաբորատորիաների գործունեությունն ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար:

Հատկապես համաճարակների բռնկման ժամանակ Հայաստանի և Վրաստանի մամուլում խոսակցություններ են ծավալվում, որ այդ լաբորատորիաներում կարող է կենսաբանական զենք մշակվել, և որ դրանք չեն ծառայում Հայաստանի շահերին:

Քննարկման թեմա դարձավ նաև անցյալ տարի Երևանում բացված ռեֆերենս-լաբորատորիան, որի ստեղծման համար միայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեից հատկացվել է 15,5 մլն դոլար:

Այն ժամանակ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» հակիրճ բացատրեցին, որ ռեֆերենս-լաբորատորիաները ապահովում են Հայաստանի անվտանգությունը: Լաբորատորիաները չեն կարող երկակի նշանակություն ունենալ, քանի որ Հայաստանը, համաձայն միջազգային կոնվենցիայի, պարտավորություններ է ստանձնել կենսաբանական զենքի տարածման ռիսկերը նվազեցնելու համար: Լաբորատորիան ուսումնասիրում է վիրուսների պաթոգենները, մասնավորապես` սիբիրախտը:

Սակայն այդ պատասխանը ոչ ոքի չբավարարեց, և համարվեց անհաջող պատրվակ:

Sputnik Արմենիան իրավիճակը պարզելու համար հարցում է ուղղել Հայաստանի առողջապահության նախարարությանը, սակայն գերատեսչությունն առայժմ չի պատասխանել մեր հարցմանը:

Լրահոս
0