15:06 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ռալֆ Պողոսյան

Ռալֆ Պողոսյանը Փարիզի բիենալեում բացառիկ ոսկերչական իրեր է ցուցադրել

© Boghossian Foundation
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Boghossian հայտնի ոսկերչական տունը երկրորդ անգամ մասնակցեց Փարիզում անցկացվող հնաոճ իրերի XXVI բիենալեին։ Փարիզում Ռալֆ Պողոսյանը հազվագյուտ ցուցանմուշներ է ներկայացրել հնաոճ զարդերի իր հավաքածուից։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Երրորդ սերնդի շվեյցարացի ոսկերիչը, Boghossian հայտնի ոսկերչական տան հիմնադիր Ռալֆ Պողոսյանը Փարիզում անցկացվող հնաոճ իրերի XXVI բիենալեին ներկայացրել է իր հնաոճ իրերի հարուստ հավաքածուն, գրում է «Կոմերսանտը»։

«Exceptional Pieces և Exceptional Jewels հավաքածուները հատուկ բիենալեյի համար էին արվել։ Դրանց օգնությամբ մենք պատմում ենք մեր տան ժառանգության մասին։ Հավաքածուներ կան, որոնցում ցուցադրում ենք մեր բացառիկ տեխնիկան, օրինակ` Kissing Diamonds–ը։ Դե, իսկ մեր հատուկ հավաքածուն նվիրված է հնաոճ իրերին։ Սրենք մեր աշխատանքները չեն, այլ ընտանեկան հավաքածուներ են։  Ներառում են անցյալ դարի սկզբից մինչև 1930-ական թվականները մնացած իրեր»,– ասել է Պողոսյանը թերթին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ հավաքածուն սկսել է հավաքել դեռ իր պապի պապը, որը Փարիզ էր եկել 1937 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։ Նրա գործը շարունակել է Ռալֆի պապը, որն առաջիններից մեկն է եղել, որ փորձել է Մերձավոր Արևելքում ադամանդի շուկա բացել։

«Պապս թանկարժեք քարերի խոշորագույն մատակարարներից մեկը դարձավ։ Հորս շնորհիվ մենք սկսեցինք աշխատել փայլաքարերի հետ։ Հորեղբայրս առաջինն էր, որը զբաղվեց գունավոր ադամանդներով և նրանց արտադրության տեխնիկայով»,– ասել է Պողոսյանը։

Նա նշել է, որ ոսկերչական արտադրանքի ճանապարհը, նախքան շուկա հասնելը, շատ երկար է։

"Միայն քարերը չէ, որ պետք է գտնել, դա բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ երկու տարին մեկ հավաքածու ստեղծելն արդեն իսկ  լավ արդյունք է,  իսկ հետո մենք հնաոճ իրերով զբաղվողներից հետ կկրճատենք ցիկլը մինչև մեկ տարի»,– ասաց Պողոսյան կրտսերը։

Պողոսյանների ընտանիքի պատմությունը սկիզբ է առնում Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Մարդին քաղաքից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին ընտանիքը գաղթել է Հալեպ, այնուհետև տեղափոխվել Բեյրութ։ Հետագայում վերադարձել են Սիրիա։

Գլխավոր թեմաներ