04:17 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մայրը երեխաների հետ

Մինչև 30 տարեկան մայրերը կրթաթոշակ կստանան ու աշխատանքի կտեղավորվեն

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9959160

Հայաստանում մինչև 30 տարեկան մայրերի համար գործատուն անակնկալ ունի։ Նրանց կաջակցեն աշխատանք գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին կառավարության աջակցությամբ գործատուները կտրամադրեն վերապատրաստման կուրսեր։ Որոշման նախագծին այսօր հավանություն տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Որպեսզի երիտասարդ մայրերը մասնագիտություն ունենան, կառաջարկվի նաև 6-ամսյա կրթաթոշակ։ Պետությունը կվճարի այն ընկերությունների աշխատակիցներին, որոնք համաձայն կլինեն ստանձնելու այդ գործը։ Այդ աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար։

Ծրագրում ընդգրկվող կանայք սկզբնական շրջանում կլինեն հարյուրը։ Կես տարի նրանք կստանան ամսական 78 հազար դրամ աշխատավարձ։ Ծրագիրը կմեկնարկի 2018 թվականից։

Ըստ թեմայի

Գյումրու ծննդատանը հսկա փոքրիկ է ծնվել. մոր և որդու լուսանկարը
Եռակի անակնկալ`Միրզոյանների տանը. Գյումրիում եռյակ է ծնվել
Կրծքով կերակրելուց հրաժարվելու բացասական հետևանքները
Անահիտ Գալստյան. Պետությունը մասնակցում է ընտանիքի հոգսը թեթևացնելուն
Բաբինյան. «Գիրության խնդիրներ ունեցողների համար ծրագիր ենք պատրաստում»

Գլխավոր թեմաներ