10:14 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի ընտանիքում փոքրիկ է ծնվել, ծնողները գեղեցիկ անունով են կոչել նորածնին

RazmInfo
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
274 0 0

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանը դուստր է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյբսուք սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանն առայժմ մեկ րոպե է տեսել նորածին դստերը։ ՊՆ մամուլի քարտուղարն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում։

«Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին։ Բարի գալուստ նաև Վանուհի Արծրունու Հովհաննիսյանին, իմ 4.1 կգ հրաշքին, որին դեռ մի րոպե եմ տեսել»,- գրել է Հովհաննիսյանն իր էջում։

Նա խաղաղ ու բարի առավոտ է մաղթել Հայոց աշխարհին։

«Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը»,- նշել է Հովհաննիսյանը։

Ֆեյսբուքյան օտատերերը շտապել են շնորհավորել նրան ու բարեմաղթանքներ հղել։ Sputnik Արմենիայի անձնակազմը միանում է շնորհավորանքներին։

Գլխավոր թեմաներ