04:06 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Յանա Եգորյան

Յանա Եգորյան. «Հիացած եմ Հայաստանով և պատրաստ եմ կրկին Երևան գալ»

© Facebook/Yana Egoryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18820

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը հիացած է Հայաստանով, որտեղ մի քանի անմոռանալի օր է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հիացած է Հայաստանով և մտադիր է մոտ ժամանակներս կրկին այստեղ գալ։ Այդ մասին Եգորյանը պատմել է Instagram–ի իր էջի ուղիղ եթերում` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է անցել պատմական հայրենիք իր ուղևորությունը։

«Հիանալի էր, ինձ շատ է դուր եկել։ Այնպես որ, մոտ ժամանակներում ես կրկին Հայաստան կայցելեմ»,– հասցրեց պատասխանել Եգորյանը։

Երևանում կրկնակի օլիմպիական չեմպիոնը հանդիպեց հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել: Ծնողները բաժանվել էին, երբ նա վեց տարեկան էր: Մայրն աղջկան իր ազգանունն էր տվել, քանի որ Յանայի հոր հետ պաշտոնապես չէին գրանցել իրենց միությունը:

Instagram սոցիալական ցանցում նա Երևանի տարբեր հատվածներում արված լուսանկարներ է հրապարակում: Եգորյանն այցելել է Հայաստանի տեսարժան վայրեր, ինչպես նաև լուսանկարվել Արարատի ֆոնին:

Какой вид 😍😍😍#Арарат #Ереван#Erevan #egorian

Публикация от Eгорян Яна (@egorianiana) Окт 10 2017 в 10:53 PDT

 

Գլխավոր թեմաներ