00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ապամոնտաժված հուշարձան շենքի քարերն անհետացել են

© Sputnik / Асатур ЕсаянцДревняя армянская церковь Таргманчац: центр паломничества туристов
Древняя армянская церковь Таргманчац: центр паломничества туристов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Ֆիրդուսի 80 հասցեում ապամոնտաժված և Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում վերակառուցվելիք շենքի քարերն անհետացել են։ Շենքի վերակառուցման պարտավորությունը ստանձնած «Երևան, իմ սեր» հիմնադրամին չի հաջողվում գտնել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2013թ-ից քաղաքապետարանը «Երևան, իմ սեր» հիմնադրամին Կոնդում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում 1005 քառ. մետր մակերեսով հողատարածք նվիրաբերեց` անապահով ընտանիքների համար բարեգործական համայնքային կենտրոն կառուցելու նպատակով։

Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 1-ին

Ընդ, որում, համալիրն, ըստ նախագծի, պետք է բաղկացած լինի 3 երկհարկանի շենքերից, որոնցից մեկը պետք է լինի տարիներ առաջ Ֆիրդուսի 80 հասցեում ապամոնտաժված հուշարձան շենքի վերակառուցված տարբերակը։

4 տարի անց կառուցապատման աշխատանքները չեն մեկնարկել։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ տարածքում վերակառուցվող երևանյան պատմական շենքի քարերն անհետացել են։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Կարապետյանը։

«Մենք փորձեցինք այդ շենքի օրիգինալ քարերը գտնել և վերակառուցել, բայց չգտանք։ Իմ կարծիքով, չեն պահպանվել»,- ասաց նա։

Ֆիրդուսի փողոցի 80 հասցեում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված պատմամշակութային հուշարձան շենքը 2007թ-ին կառավարության որոշմամբ որպես հանրային գերակա շահ հատկացվել է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին` այն ապամոնտաժելու նպատակով։ Որպես պատմամշակութային արժեք ընկերությունը նաև պատասխանատվություն էր կրելու դրա ապամոնտաժված քարերի պահպանման համար մինչ շենքի վերակառուցումը այլ վայրում։

Մեր հարցին, թե ինչպես է ստացվել, որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունը, հիմնադրամի տնօրենը պատասխանեց. «Այդ շենքի քարերը երբեք մեր տրամադրության տակ չեն եղել։ Մենք այդ մասին տեղեկություն չունենք»։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 2-րդ

Քանի որ հիմնադրամի առաջնային նպատակներից մեկը Երևանի օրիգինալ ճարտարապետության վերականգնումն է, Արշակ Կարապետյանի խոսքով, ցանկալի կլիներ վերականգնել շենքի հենց օրիգինալ կառույցը, բայց եթե քարերի առեղծվածն այդպես էլ չբացահայտվի, հիմնադրամը ստիպված կլինի առկա շինարարական նախագծում ուղղակի վերստեղծել դրա կրկնօրինակը` ժամանակակից շինանյութերով։

Կոնդի եկեղեցու շրջակայքի կառուցապատումը հետաձգվում է նաև մեկ այլ պատճառով։ Հիմնադրամի տնօրենի խոսքով, շինարարությանը որոշակիորեն դեմ են Կոնդի բնակիչները, որոնք անտուն մնալու մտավախություն ունեն։

«Ես հասկանում եմ, որ իրավաբանորեն և տրամաբանորեն դու մարդուն կարողանում ես բացատրել, որ հիմնադրամը որևէ կապ չունի կողքի անավարտ շինության հետ, բայց, քանի որ իրենք էլ լարված են, որովհետև քանի տարի ընտանիքներով մնացել էին դրսում, տները քանդել էին, մեզ մի քիչ ժամանակ էր պետք նրանց այդ ամենը հանգիստ բացատրելու համար։ Զոռով բարեգործություն չեն անում։ Կենտրոնն այդ համայնքի համար է, բայց նրանք ասում են` մինչև մեր շենքը չկառուցվի, մեր տարածքում ոչ մի բան չպիտի կառուցվի»,- ասաց Կարապետյանը։

Այդուհանդերձ, հիմնադրամի տնօրենը հուսով է, որ կոնդեցիների հետ բանակցությունները մոտ են ցանկալի արդյունքին, և 2018թ-ին 5 տարով ուշացած շինարարությունը կմեկնարկի։

«Երևան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մտահղացմամբ։

Լրահոս
0