00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարսելի հայ փոխքաղաքապետն իր օրինակով է պատմում` ինչպես լիցքավորվել Հայաստանով և օգուտ տալ նրան

Բաժանորդագրվել
Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանն ամեն տարի իր պարտքն է համարում ընտանիքով այցելել Հայաստան: Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում պատմել է իր արմատների, հայանպաստ գործունեության ու հայերեն սովորելու փորձերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Դիդյե Փարաքյանը Մարսելի ամենահայտնի ֆրանսիացիներից մեկն է, միաժամանակ` փայլուն և բացառիկ հայ։ Արդեն տևական ժամանակ է` նա իր 25 հոգանոց մեծ ընտանիքով ամեն տարի այցելում է Հայաստան` համարելով, որ իր այցով ինչ-որ կերպ օգուտ է բերում երկրին։

«Քանի որ մենք շատ ոգեշնչված ենք Հայաստանով, ամեն տարի լիցքավորվում ենք հայկականության մարտկոցով։ Իսկ Հայաստանը մեզ հյուրընկալում է մեծ ջերմությամբ, հյուրընկալությամբ, և, տեսնելով փոխված երկիրը, մեծ հաճույք եմ զգում։ Կարծում եմ`այս օրինակը ևս մի ձև է` մասնակցելու Հայաստանի զարգացմանը։ Ես կցանկանայի, որ Սփյուռքի բոլոր հայերը նույնկերպ մտածեն, որ ամեն տարի միլիոնավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից իրենց վերագտնեն Հայաստանում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Փարաքյանը։

Հայաստան այցելելիս նա պարտադիր ուղղվում է Սևանա լիճ, որը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի. Փարաքյանի որդին` Սևանը, ընտանիքի ցանկությամբ մկրտվել է Սևանավանքում։

© Facebook/Didier ParakianԴիդյե Փարաքյան և Ժան–Կլոդ Գոդեն(աջից ձախ)
Дидье Паракян (справа) рядом с мэром Марселя Жаном-Клодом Годеном - Sputnik Արմենիա
Դիդյե Փարաքյան և Ժան–Կլոդ Գոդեն(աջից ձախ)

Դիդյե Փարաքյանն իրեն համարում է 100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ, ինչպես հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ու հավասարապես էլ երեխաներին է փոխանցում ֆրանսիական ու հայկական մշակույթները։

«Կինս ազգությամբ հայ է, բայց ինձ պես ծնվել է Մարսելում։ Նա խոսում է հայերեն։ Իսկ ես շատ ծույլ եմ հայերենը սովորելու հարցում։ Երբ ես խոսում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ամեն անգամ խոստանում եմ հաջորդ տարի վերադառնալ հայերենը սովորած։ Որոշ առաջընթաց ունեմ, բայց դա բավարար չէ համարձակ խոսելու համար»,- պատմեց Փարաքյանը։

Sputnik Արմենիայի խնդրանքով Դիդյե Փարաքյանը ֆրանսերենից մի քանի վայրկյանով անցում կատարեց հայերենին։

«Աղվոր կը երգեմ, կը պարեմ, բայց հայերեն չեմ խոսիր, գիտեմ ամոթ է, բայց չեմ խոսիր»,- ժպիտով ասաց նա։

Города мира. Марсель - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը խրախուսեցին Մարսելին «վազել» հանուն ցեղասպանության ճանաչման

Փարաքյանը ծնվել ու մեծացել է Մարսելում, լուրջ հաջողությունների հասել այնտեղ, բայց այդ ընթացքում չի դավաճանել արմատներին ու մինչև օրս էլ սիրահարված մնացել Հայաստանին։ Փարաքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց։

«Ծնողներս ևս ծնվել են Մարսելում։ Իսկ տատիկս ու պապիկս այժմյան Թուրքիայից են, ապրել են Բուրսայում և Քյոթահիայում։ Այնտեղից փախել են 1920 թվականին ու նավով հասել Մարսել։ Պապիկս իր գոտու մեջ լիքը ոսկեդրամներ է ունեցել, գոյատևել է դրանցով, մինչև սկսել է հագուստ կարել, իսկ հետո կարի արտադրամաս ստեղծել»,-պատմեց Փարաքյանը։

Դիդյե Փարաքյանը կարծես «վերցրել» էր պապի շնորհքը։ Նա Մարսելում բացել է նորաձևության տուն, որը հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել։ Բայց Փարաքյանը թողել է այդ գործն ու ընտրել քաղաքականության ճանապարհը։ Հայազգի գործիչն արդեն մի քանի տարի է, ինչ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի տեղակալն է։

«Ես ընտրել եմ Ժան-Կլոդ Գոդենի կողքին մնալը, որ ծառայեմ ինչպես ֆրանսիացիներին, այնպես էլ հայ համայնքին»,-պատմեց Մարսելի փոխքաղաքապետը։

Փարաքյանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունման աջակիցներից էր: Նա միաժամանակ «Մարսել-Հայաստան» ասոցիացիայի նախագահն է: Ասոցիացիայի միջոցով նա պահպանում է Մարսելի հայ համայնքի կապը Հայաստանի հետ: Մարսելն այն քաղաքներից է, որտեղ պարբերաբար անցկացնում են ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումներ: Այս հարցում ևս նա ակտիվ է:

Մեր զրույցի ավարտին Դիդյե Փարաքյանը հումորով պատմեց` իր հայազգի ընկերների հետ հաճախ քաղաքական տարաձայնություններ է ունենում, բայց շատ արագ հաշտվում են ընդամենը մի մոգական բառի շուրջ` Հայաստան։

Լրահոս
0