00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլմոլորակայինի գոյության առեղծվածը կամ ինչպես կարող է երկրից կյանք փոխանցվել այլ մոլորակ

© Sputnik / Джули ХачатрянНеопознанный объект в небе Еревана
Неопознанный объект в небе Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կա՞ այլմոլորակային, թե՞ ոչ, և արդյո՞ք երկնքում սավառնում են թռչող ափսեները։ Sputnik Արմենիայի հարցադրմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենը բերեց փաստեր ու չթաքցրեց` կան նաև առեղծվածային երևույթներ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Սկեպտիկ որոշ գիտնականներ միանշանակ բացառում են այլմոլորակայինների գոյությունը` այն անվանելով իդեա ֆիքս, բայց գիտնականներից շատերն էլ շարունակում են հավատալ արտերկրային քաղաքակրթությանն ու կյանք են փնտրում այլ մոլորակներում։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` ժամանակին գիտնականները մտածում էին, որ այլմոլորակայինների հետ պետք է կապ ստեղծել, ու այդ նպատակով աստղագետները ռադիոազդանշաններ էին ուղարկում կամ փորձում էին պատասխան որսալ։ Նրանք անհաջողության մատնվեցին։

«Միայն 80-ականների վերջին աստղագետները փոխեցին իրենց ռազմավարությունը և սկսեցին այլ աստղերի շուրջ մոլորակներ որոնել։ Եվ հիմա մենք դրանց կոչում ենք արտարեգակնային մոլորակներ։ Այդ ոլորտն աստղագիտության մեջ ամենազարգացածներից մեկն է, ամենաշատը հենց դրանով են զբաղվում աստղագետները»,- ասաց նա։

Գիտնականներն արդեն իսկ հայտնաբերել են 3600 մոլորակ, որոնց վրա ուզում են կյանք գտնել, բայց դրա համար պետք են շատ զգայուն սարքեր, մանրակրկիտ հետազոտություններ։ Գիտնականներին առայժմ հաջողվել է մթնոլորտների բաղադրությունը որոշել, տեսնել, թե որտեղ թթվածին ու ջուր կա, որ պոտենցիալ կյանք կարող է պարունակել։

«Հիմա մոլորակներ կան, որոնք շատ նման են երկրին, մոտ են իրենց պարամետրերով, և հնարավոր է` այնտեղ կյանք լինի»,- ասաց նա։

Неопознанный объект в небе Еревана - Sputnik Արմենիա
Երևանի երկնքում տարօրինակ «օբյեկտ» է հայտնվել. թռչող սա՞րք է, թե՞ գիսաստղ

Իսկ թռչող ափսեների գոյությունը Միքայելյանն անլուրջ է համարում` ասելով, որ ինչ անհայտ բան տեսնում ենք, թռչող ափսե ենք կոչում, իսկ դրանց մի մասը մթնոլորտային երևույթներն են։ Մի մասն էլ մոլորակներ են, որոնք որոշակի լուսավորության տակ տարօրինակ տպավորություն են թողնում։ Եղել է դեպք, երբ թռչունների երամն են շփոթել թռչող ափսեների հետ։

«Բայց պետք է խոստովանենք, որ ամեն ինչ չէ, որ մենք բացատրում ենք։ Բազմաթիվ դեպքեր կան, որ հասկանալի չէ` ինչ են, ո՛չ բնության երևույթ են, ո՛չ տեխնիկական միջոց»,- ասաց Միքայելյանը։

Արեգ Միքայելյանը մի հետաքրքիր տեղեկություն տվեց` կա տեսություն, որ կյանքը տարբեր տեսակի տիեզերական մարմինների կողմից տարածվում է տիեզերքում։ Այսինքն` եթե մի տեղ կյանք կա, կարող է նաև այլ տեղերում կյանք հարուցվել։ Այլ կերպ ասած` միկրոօրգանիզմները կարող են նաև ճանապարհորդել տիեզերքում։

«Կյանքի տարածվածությունը տիեզերքում համարյա կասկած չի առաջացնում»,-ասաց աստղագետը։

Ի դեպ, այլմոլորակայիններին հավատալը նաև մարդու մտածելակերպի ու երևակայության արգասիք է։ Այսօր Հայաստանում հնագետներն անցկացնում են փաստագրումներ և ժայռապատկերների վրա հայտնաբերում միստիկ էակներ։ Նրանք այժմ խուսափում են դրանց տալ այլմոլորակայինի անուն։ Բայց չեն էլ հերքում, որ գուցե նախնադարի մարդը տեսել է էակների, որոնք իրեն նման չեն` դրանք պատկերելով ժայռերի վրա։

Լրահոս
0