00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար ծառագողերի դեմ. ո՞վ և ինչո՞ւ է հատում Դիլիջանի անտառը

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դիլիջան» ազգային պարկում իրավիճակն այս օրերին շարունակում է լարված մնալ։ Անտառի գրեթե բոլոր տեղամասերում աշխատում են քննիչներն ու բնապահպանական տեսչության աշխատակիցները, հաշվառվում են կտրված ծառերը, հաշվարկվում բնությանը հասցված վնասները, փորձում գտնել մեղավորներին: Sputnik Արմենիան եղել է դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Դիլիջան» ազգային պարկ մեր այցելության պահին գրեթե բոլոր աշխատակիցներն անտառում էին՝ իրավապահներին ուղեկցում էին նրանց ուշադրության կենտրոնում հայտնված տեղամասեր:

Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Դիլիջանի ազգային պարկում բնապահպանության նախարարին հրդեհով են դիմավորել (նոր մանրամասներ)

Այդուհանդերձ, անտառում շրջելու ու իրավիճակին տեղում ծանոթանալու մեր խնդրանքը ևս չմերժվեց: 

« Գոշ» և «Աղավնավանք»  տեղամասերի պետերը պատրաստակամություն հայտնեցին, մեզ իրենց պահպանությանը հանձնված տեղամասեր ուղեկցելու: Նշենք, որ ազգային պարկի ղեկավարության հավաստմամբ, այս երկու տեղամասերն առավել պահպանված ու պաշտպանվածն են ծառագողերից:

Տեղամասի պետերը չեն թաքցնում՝ ծառերի գողերի դեմ հեշտ չէ պայքարել, բայց հնարավոր է:

«Անտառի մուտքի մոտ իրար դեմ զենք էլ ենք հանել: Հանցագործի պես մարդիկ են, եկել ասում են՝ մենք պիտի մտնենք, մեզ «դաբրոն» տրված է: Ես էլ ասել եմ՝ այսօր անտառը պահողը ես եմ, թույլ չեմ տալիս»,- ասում է «Աղավնավանք» տեղամասի ղեկավար Գարիկ Մեհրաբյանը:

Ավելին, ծառագողերը հաճախ նաև անտառապահներին են առաջարկում դառնալ իրենց հանցակիցը:

© Sputnik / Aram NersesyanԳարիկ Մեհրաբյան
Гарик Меграбян - Sputnik Արմենիա
Գարիկ Մեհրաբյան

«Ասում եմ` եթե այսօր 100 կտրող եք, միանանք իրար, դառնանք 500 կտրող, անտառը վերացնենք, հետո ի՞նչ ենք անելու, ասում են՝ մի բան կանենք»,- պատմում է անտառի պահապանն ու հավելում. «անտառը միայն այսօրվա համար չէ, հետո էլ դեռ սերունդներ են գալու, ու ամեն սերունդ պարտավորություն պիտի ստանձնի այն հաջորդներին փոխանցելու»:

Ի դեպ, Դիլիջանի տարածաշրջանի գյուղերն առ այսօր բնական գազ չեն ստանում:

«Գազի խողովակները կան, բայց մեջը գազ չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Գոշ գյուղի բնակիչներից մեկը՝ խորհուրդ տալով չխաբվել ամեն տեղ երևացող խողովակների առկայությանը:

Թեև Դիլիջանում վերջին տարիներին մեծ թափ ստացած ծառագողության խնդիրը հաճախ մեկնաբանվում է սոցիալական տեսակետից, բայց գյուղացու սոցիալական վիճակը շահարկողներին անտառի պահապանները հակադարձում են՝ ծառ գողացողը գյուղացին չէ: Բեռնատարներով անտառից ապօրինի դուրս բերվող ծառերը ոչ թե վառելափայտ, այլ շինանյութ են դառնում:

Ապօրինի ծառահատումն այս տարածաշրջանում բավական ձեռնտու բիզնես է դարձել։ Անտառապահները վկայում են, որ մեկ բեռնատարի հաշվարկով փայտանյութի արժեքը շուրջ 4 մլն դրամ է կազմում։

© Sputnik / Aram NersesyanՄհեր Հովսեփյան
Мгер Овсепян - Sputnik Արմենիա
Մհեր Հովսեփյան

Դիլիջանի անտառի  «Գոշ» տեղամասի ղեկավար Մհեր Հովսեփյանը նշեց, որ վերջին ծառագողին իր տեղամասում 3 ամիս առաջ է բռնել: Ցույց տվեց նրա հատած ծառն ու ասաց, որ ակտ է կազմել ու հանձնել ազգային պարկի ղեկավարությանը:

Մհեր Հովսեփյանը հարևան Գոշ գյուղի բնակիչ է, անձամբ գիտի բոլոր հարակից գյուղերի բնակիչներին ու վստահ հայտարարում է՝ գյուղացին ծառ չի հատում:

«Բնակչությանն ապահովում ենք քամատապալ, ձնակոտոր փայտով, և դա էլ օգնում է ոչ միայն գյուղացուն, այլև անտառը մաքրելուն, որպեսզի կուտակված փայտը ամռանը հրդեհի սպառնալիք չդառնա։ Փայտ հավաքելը օգուտ է բերում և՛ գյուղացուն, և՛ անտառին, և՛ պետությանը, որովհետև պետական բյուջե գումար է վճարվում»,- ասում է Հովսեփյանը:

Хосровский лес после пожара - Sputnik Արմենիա
Խոսրովի սիրտը կբաբախի առանց մարդու օգնության. ի՞նչ եղավ անտառի բույսերի ու կենդանիների հետ

Անտառից հավաքված թափուկները մեր այցելության պահին խնամքով կտրտված ու  դիզված էին անտառի այս կամ այն հատվածում ու սպասում էին գյուղացուն: Տեղամասի ղեկավարն էլ վստահեցրեց, որ առկա ծավալը որպես վառելանյութ բավարարում է բնակչության պահանջարկը և դեռ որոշ չափով էլ մնում է անտառում, փչանում:

Սահմանված կարգով գյուղացին ազգային պարկից ստանում է իրեն անհրաժեշտ ծավալով փայտանյութի թույլտվությունը, վճարում գումարը, ապա վճարման կտրոնով իրավունք է ստանում մտնել անտառ, տեսուչների հսկողությամբ փայտը բարձել ավտոմեքենան ու տանել:

Անտառից գնված փայտանյութի պետականորեն հաստատված գինը` կախված ծառի տեսակից, տատանվում է 1 խմ դիմաց 4800-5400 դրամի սահմաններում այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը հասնում է 20 000 դրամի:

© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
1/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
2/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
3/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
4/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
5/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyanж
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
6/8
ж
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
7/8
«Դիլիջան» ազգային պարկ
© Sputnik / Aram Nersesyan«Դիլիջան» ազգային պարկ
«Դիլիջան» ազգային պարկ - Sputnik Արմենիա
8/8
«Դիլիջան» ազգային պարկ
1/8
«Դիլիջան» ազգային պարկ
2/8
«Դիլիջան» ազգային պարկ
3/8
«Դիլիջան» ազգային պարկ
4/8
«Դիլիջան» ազգային պարկ
5/8
«Դիլիջան» ազգային պարկ
6/8
ж
7/8
«Դիլիջան» ազգային պարկ
8/8
«Դիլիջան» ազգային պարկ

Հիշեցնենք, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում օրերս հերթական քրեական գործն է հարուցվել ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց թույլ տրված անփութության փաստով:

2017թ. օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքում հայտնաբերվել էր ապօրինի հատված 409 տարբեր տեսակի և տրամաչափի թաց, թարմ կտրված ծառ:

Լրահոս
0