00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Հայրապետյանի թաղմանը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չգնաց

Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքական վերնախավն անտեսեց հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի թաղումը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի թաղման արարողությանը հայրենի քաղաքական էլիտայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել: Այս մասին գրում է hraparak.am-ը։

Ներկա է գտնվել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը։

«Մինչդեռ հայ քաղաքական էլիտան մեծ սիրով մեկնում է երկրից երկիր՝ հարսանիքների, ծնունդների կամ այլ խնջույքների մասնակցելու»,- գրում է կայքը և հիշեցնում, որ ընդամենը վերջերս մեծ պատվիրակություն էր մեկնել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մասնակցելու համար։

Ի դեպ, նախագահականը ցավակցական հեռագիր էլ չհղեց Հայրապետյանի մահվան առիթով։

Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։

Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։

Հայրապետյանը մահացել է գաղութում, դուստրը խոսել է հոր թաղման մասին

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։

Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։

Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

Լրահոս
0