00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը չի ճանաչում հարազատ քրոջը. մեղավորը հայ ընկե՞րն է

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ անգամ հարազատ քրոջը չի ճանաչում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը մեղադրում է դերասանի ընկերոջը` գործարար Արթուր Սողոմոնյանին։ Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած ասուլիսի ժամանակ, գրում է dni.ru-ն։

Նրա խոսքով, Ջիգարխանյանն անգործունակ է, և Սողոմոնյանն է դարձել նրա խնամակալը։ Դերասանի հարազատ քույրը` Մարինան, պատրաստվում է դիմել Ռուսաստանի նախագահին։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Խաբեբանե՛ր, հեռացեք. Ջիգարխանյանը զոքանչին վռնդել է թատրոնից. ԶԼՄ

«Ամուսիններն ընտանեկան որևէ բախում չունեին, քանի դեռ նրանց կյանքում չէր հայտնվել Արթուր Սողոմոնյանը։ Իմիջիայլոց, նա վերջերս վերացած ընկերության անդամ է։ Այդ ընկերության նախագահը 4.5 տարվա ազատազրկման է դատապարտվել 5.5 միլիարդ ռուբլի յուրացնելու համար»,- ասել է Մազուրը։

Մազուրն ավելի վաղ հայտարարել էր, որ Ջիգարխանյանի շուրջ ծագած սկանդալի հեղինակը նրա նախկին կինն է` Տատյանա Վլասովան, քանի որ նրա մոտ են պահվում հսկայական պարտքերի ստացականները։

Ջիգարխանյանի կնոջ մտերիմները Սողոմոնյանի հասցեին ֆինանսական խարդախությունների մեղադրանքներ են հնչեցնում։ Այժմ թատրոնում «անցանկալի մարդկանց» ցուցակ են կազմում։

Մազուրը նաև հայտարարել է, որ Ջիգարխանյանն ապրում է թատրոնում, առողջական վիճակն էլ խիստ մտահոգիչ է։

«Այսօր հիվանդ, ինսուլինային կախվածություն ունեցող մարդը չի հետևում իր սննդակարգին։ Նա սկլերոզ ունի, հաշիվ չի տալիս` ինչ է անում։ Նա անգամ հարազատ քրոջը չի ճանաչում»,- ասել է Մազուրը։

Նրա խոսքով` դերասանը չի լվացվում և գիշերում է իր գրասենյակի բազմոցին։ Մազուրը վստահեցրել է, որ նույնիսկ երիտասարդ ու առողջ մարդը չէր դիմանա այդ ամենին։

Նշենք, որ Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ավելի վաղ պնդել էր, որ իր և ամուսնու գժտությունը կապված է թատրոնի վրա իրականացրած հարձակման, բազմամիլիոնանոց ստացագրերի և փողի հետ, որոնք լվանում էին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության տակ գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնի կեղծ հաշվեհամարների միջոցով։

Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին պաշտոնապես կբաժանվի իր կնոջից` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Հայտնի է, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ մեկնել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև, քանի որ Ցիմբալյուկն Ուկրաինայի քաղաքացիություն ունի:

Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը:

Լրահոս
0