00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիտալինան փորձե՞լ է սպանել Ջիգարխանյանին. ստի դետեկտորն ունի պատասխանը

© Sputnik / Екатерина ЧесноковаАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյո՞ք սովորական շառլատան է Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչը, եղե՞լ է արդյոք սպանության փորձ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ռուսական Առաջին ալիքի «Իրականում» (На самом деле) հաղորդաշարի հյուրերն էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալիա Ռամանովսկայայի ներկայացուցիչները: Այս հաղորդման շրջանակում դժվար է ստել է, որովհետև ստի դետեկտորն ու համապատասխան փորձագետները արագ տարբերում են սուտը ճշտից:

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալին արձագանքել է ռուսական կինոյի աստղը

Փորձագետների հարցերին Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը տալիս էր ոչ հստակ պատասխաններ, ինչը ստիպում էր նրանց կրկնել կամ ավելի կոնկրետացնել հարցը: Հաղորդման ընթացքում պարզ դարձավ, որ Էլինա Լազուրը Վիտալինայի հետ ծանոթացել է ընդամենը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին: Ավելին՝ պարզվեց, որ նոտարով Վիտալինայից վստահված անձի հավաստագիր ստացած Էլինա Լազուրը չունի իրավաբանի կրթություն և որակավորում, ինչը նման գործունեության համար կարևոր պայման է: Նա տնտեսագետ է: Փորձագետի հարցին, թե նա նախկինում փաստաթղթային և այլ կեղծարարությամբ զբաղվող խմբավորումների հատ կապ ունեցել է, թե ոչ, Էլինան պատասխանեց` ոչ: Էլինայի բացասական պատասխանը հերքեց ստի դետեկտորը: Սարքը նաև բացահայտեց՝ Էլինա Լազուրն ու Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան զբաղվել են փաստաթղթերի կեղծմամբ:

Ստի դետեկտորը պարզեց նաև, որ Էլինա Լազուրը, բացի Վիտալինայից ստացած աշխատավարձից, նրա հետ շփման մեջ այլ շահադիտական հետաքրքրություններ է ունեցել:

Միայն Արմեն Բորիսովիչի պարտադիր ինսուլին ստանալու վերաբերյալ հարցին Լազուրի պատասխանները ստի դետեկտորն ու փորձագետները ճիշտ որակեցին:

Լազուրը վրդովվեց և հայտարարեց, որ հաղորդումը մանկապարտեզ է հիշեցնում: Նա պնդեց, որ Մոսկվայի բնակարանները Վիտալինան գնել է հոր փողերով, որն Ուկրաինայում ձեռնարկատեր է եղել, իսկ 2008-ին վաճառել էր իր բիզնեսն ու գումարը տեղափոխել ՌԴ: Չգիտես ինչու, նախկին ձեռնարկատերը սովորական ինժեներ է դարձել Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում:

Արմեն Ջիգարխանյանի ներկայացուցիչ Մարկ Ռուդիշտեյնն ավելի հանգիստ էր: Նա պնդում էր, որ Արմենի և Վիտալինայի հարաբերությունները սրվել են այն ժամանակ, երբ Վիտալինայի կյանքում հայտնվել է Էլինա Լազուրը: Ռուդիշտեյնը պնդում էր, որ Վիտալինան Էլինայի հետ միասին ամեն բան արել են, որպեսզի տիրանան ոչ միայն Ջիգարխանյանի, այլ նաև թատրոնի փողերին:

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինը պատմել է մեկ այլ տղամարդու և իր «միլիոնների» ծագման մասին

Հաղորդման վերջում տաղավարում հայտնվեց Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նախկին աշխատակցուհին՝ Նատալյա Դիակյոնովան, ում Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան ազատել էր աշխատանքից ֆիզարձակուրդում լինելու ընթացքում, և իր քայլը չէր հիմնավորել որևէ պատճառաբանությամբ:

«Թատրոնում տարբեր բաներ էին խոսում, և երևում էր, որ նրանց հարաբերությունները լարված են: Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան շատ ավելի վաղուցվանից էր ղեկավարում թատրոնը, քան պաշտոնապես տնօրեն նշանակվելը: Նրա գալուց հետո թատրոնում մթնոլորտը դեպի վատը փոխվեց, նրա պատճառով շատ մարդիկ կրճատվեցին, նաև ես, երբ ֆիզարձակուրդում էի: Վիտալինան միշտ Ջիգարխանյանի կողքին էր և, ամենայն հավանականությամբ, փողերից ու հաշվապահությունից լավ տեղյակ էր: Նրա պատճառով արտիստները սկսեցին հեռանալ թատրոնից: Կարծում եմ՝ Արմեն Բորիսևիչը որպես տղամարդ չէր հետաքրքրում նրան: Նրա համար կարևոր էր միայն թատերական աշխարհում առաջ գնալն ու ամուսնու ունեցվածքը»,-պատմեց թատրոնի նախկին աշխատակցուհին:

Իսկ իրականում՝ եղել է արդյո՞ք սպանության փորձ Արմեն Ջիգարխանյանի նկատմամբ սեփական կնոջ կողմից, թե՞ ոչ, արդյո՞ք Վիտալինան գողացել է նրա ունեցվածքը. այս կարևոր հարցերի պատասխանը՝ ստի դետեկտորի ու փորձագետների օգնությամբ, կիմանանք «Նա սամոմ դելե» հաղորդման մյուս թողարկման ընթացքում:

Լրահոս
0