00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի կինը տեղափոխվել է հիվանդանոց վրաստանյան հանգստից հետ

Բաժանորդագրվել
Հիվանդանոց տեղափոխվելու պատճառն, ամենայն հավանականությամբ, վերջին օրերի նարդային լարվածությունն է։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է Dni.ru-ն։

Այսօր Մոսկվայում` Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասում, մեկնարկել է նրանց ապահարզանի գործընթացը։ Ջիգարխանյանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ դիտարկվելու է միայն ամուսնալուծության հարցը, գույքային հարցերը, մասնավորապես երեք բնակարանի ճակատագիրը, առանձին են լուծվելու։ Ամուսնալուծվող ամուսինները նիստին ներկա չեն եղել։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի գործի սենսացիոն մանրամասները. ինչպե՞ս է «փախել» Վիտալինայի փաստաբանը

Ավելի վաղ պարզվել է, որ Վիտալինային տեղափոխել են հիվանդանոց, սակայն հոսպիտալացման պատճառը չի նշվում։ Ամենայն հավանականությամբ, վերջին օրերի լարվածությունն անդրադարձել է նրա առողջության վրա։ Այժմ նրան հսկում են Կիևի բժիշկները։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վիտալինան Մոսկվայում ծավալված սկանդալից հետո ծնողների հետ մեկնել է Վրաստան։

Փաստաբանի խոսքով, Արմեն Ջիգարխանյանը շատ լավ է զգում իրեն։ Նա, սակայն, չի հայտնել, թե հիմա որտեղ է ապրում դերասանը։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը խուսափել է լրագրողներից։

Տեղամասի տարածք մտած լրագրողների մեկը հայտնել է, որ նա հեռացել է ավտոմեքենայով։ Պարզվել է, որ նա հեռացել է հետևի մուտքից։

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։ Տեղամասի մամուլի քարտուղարը Sputnik-ին հայտնել է, որ հայցվորը պնդում է` հարցը դռնփակ քննարկվի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։

Լրահոս
0