00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան հաստատել է վրացական «քաղաքացիություն» ունեցող հայկական կովերի գողությունը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցВесенняя посевная в Новосибирской области
Весенняя посевная в Новосибирской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները պատրաստվում են բողոքի նոր ակցիա անցկացնել և փակել Կարծախ–Ախալքալաք ճանապարհը, եթե իշխանությունները չպարզեն կորած կովերի ճակատագիրը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիան հաստատել է, որ ջավախահայերով բնակեցված Դադեշ գյուղի բնակիչների կովերն անցել են թուրքական տարածք։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը։

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղում երկու գոմ են թալանել: Առևանգել են 21 կով, ձի, շուն, ինչպես նաև տեխնիկա։

«Թուրքիայի սահմանապահները չեն հերքում, որ խոշոր եղջերավոր անասունները թուրքական տարածք են քշվել Դադեշից։ Մենք կովերից 5-ին կարողացել ենք վերադարձնել չեզոք գոտուց»,- Sputnik Արմենիային ասաց Մկոյանը։

Նրա խոսքով, Վրաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներն այժմ ակտիվ աշխատում են թուրք գործընկերների հետ` դեպքի հանգամանքները պարզելու համար։ Մկոյանն ընդգծեց, որ թուրք սահմանապահներն այլևս չեն կարող մերժել իրենց տեսախցիկների նկարահանած տեսանյութերը տրամադրելու դիմումը։

«Վրաստանի իշխանությանը նույնպես մտահոգել է այս միջադեպը։ Եթե անգամ անասուններին չհաջողվի գտնել, նրանք ամեն ինչ կանեն տուժածներին սոված չթողնելու համար»,- ասաց Մկոյանը։

Դադեշցիները վախենում են իրենց կյանքի համար` վստահեցնելով, որ իրենց սահմանները պաշտպանված չեն։ Նրանց կարծիքով, եթե թուրքերը կարողանում են վրացական սահմանը հատել և անասուններին գողանալ, ապա կարող են հասնել նաև գյուղի բնակիչներին։

Корова - Sputnik Արմենիա
Թուրքիան «հյուրընկալել» է հայկական կովերին. «դարի կողոպուտն» անհանգստացրել է Վրաստանին

«Այս դեպքից հետո վրաց-թուրքական սահմանի հսկողությունն ուժեղացվել է։ Այսօր մենք նաև ռազմական ոստիկանության շարժ ենք նկատել։ Սակայն գյուղացիները, միևնույն է, դեռ վախենում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Հայկուհի Մանասյանը։

Դեպքը հետաքննելու համար գյուղացիներից 15 օր ժամանակ են խնդրել։ Եթե այդ ընթացքում ոչինչ չպարզվի և քայլեր չձեռնարկվի, ապա գյուղացիները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել և փակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը։

Գյուղացիներն ավելի վաղ ընդգծել էին, որ առանց տեղացիների օգնության հանցագործները չէին կարողանա այդպիսի մեծ գողություն անել։ Ըստ նրանց` պատահական չի եղել նաև այն, որ այդ գիշեր գյուղում լույս չի եղել։

Սամցխե-Ջավախք շրջանի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները նոյեմբերի 6-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կարծախից Ախալքալաք տանող ճանապարհին: Բնակիչները պահանջում էին գտնել իրենց կովերին, քանի որ շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիների բողոքի ակցիան, սակայն, չէր խանգարել, որ Թուրքիայի եկող բեռնատարներն անցնեն այդ ճանապարհով (գյուղը սահմանակից է Թուրքիային)։

Ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել էր։

Լրահոս
0