21:37 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Նախարարությունների շենքը

Հայաստանի ԱԳՆ–ն ճշտում է՝ արդյո՞ք հայեր կան Իրանում երկրաշարժից տուժածների մեջ

© Sputnik/ Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Իրանի ու Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, հազարավոր քաղաքացիներ տուժել են։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին դեռ ճշտում է` արդյո՞ք զոհերի և վիրավորների թվում հայեր կան թե՞ ոչ, Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Մենք դեռ ճշտում ենք։ Այդուամենայնիվ, հավանականությունը քիչ է, որ հայեր կլինեն, որովհետև այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, հայեր, կարծես թե, չեն բնակվում»,– ասաց Բալայանը։

Իրանի ու Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տուժել են։ Հետցնցումները շարունակվում են, 4,6 ուժգնությամբ ցնցում է տեղի ունեցել Կասրե – Շիրին շրջանում։ Իրանի մոտ 70 հազար բնակիչ զրկվել է տանիքից։ Ուժգին ստորերկրյա ցնցումները զգացել են նաև Քուվեյթում, սակայն արաբական այդ երկրում տուժածներ ու ավերումներ չեն արձանագրվել ։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ–ը հայտնել է 7,2 միավոր ուժգնությամբ երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել իրանա–իրաքյան սահմանին` Զահաբ քաղաքում։

Հայ սեյսմոլոգները նոյեմբերի 12-ին տեղի ժամանակով 22:18 –ին ցնցումներ են արձանագրել։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 9–10 բալ է կազմել։ 3 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հարավային ու կենտրոնական շրջաններում։

Գլխավոր թեմաներ