00:19 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արմեն Ջիգարխայնան

Հայտնի է դարձել, թե ում է թողել Ջիգարխանյանն իր ժառանգությունը

© Sputnik/ Андрей Александров
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1065 0 0

Ժողովրդական արտիստը խաբեբա ընկերոջ զոհ է դարձել, կարծում են Վիտալինայի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչները համոզված են, որ իրարանցումն ընտանիքում սկսվել է դերասանի ընկերոջ պատճառով, որն աչք ուներ Ջիգարխանյանի բնակարանի վրա, հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը։

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի օգնականների խոսքով` Ջիգարխանյանի ընտանիքում ընդհարումներ չեն եղել, քանի դեռ աստղային զույգի կյանքին չէր խառնվել Արթուր Սողոմոնյան նունով մի մարդ։ Սողոմոնյանը գործարար է, ու ինչպես ասում են, Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը։

Կանանց խոսքով` դերասանի հայ ընկերներն ուզում են իրենցով անել Ջիգարխանյանի ունեցվածքն ու փողերը, ընդ որում՝ չեն հետևում դերասանի խիստ սննդակարգին ու նրան չեն օգնում։

«Նա չի կարողանում միտքը ձևակերպել։ Տեսեք, ինչ վիճակում է Ջիգարխանյանը գտնվում։ Նրան ուզում են  գերեզման հասցնել»,– կարծում են կնոջ օգնականները։

Ի պատասխան, Ջիգարխանյանի ընկերն արդարանում է, որ Վիտալինան ամբողջ ունեցվածքն իր անունով է գրանցել։

Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը սկսվեց շաբաթներ առաջ։ Ամուսինները վիճել էին, և Արմեն Բորիսովիչը հեռացել էր տնից։ Շուտով պարզվել էր, որ նրան հոսպիտալացրել են։ Արտիստը կնոջը մեղադրել է գողության մեջ և հայտարարել, որ մտադիր է բաժանվել նրանից։ Հիմա Վիտալինան ժամանակավորապես գտնվում է Թբիլիսիում։

Գլխավոր թեմաներ