21:36 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայ-թուրքական սահման

Իրանցուն թույլ չեն տվել Հայասատնից անսովոր նվեր տանել ընկերոջ համար

© Sputnik/ Арам Нерсесян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Օպտիկական նշանոցը նկատել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զորքերը։ Ձերբակալածը «բացատրել» է, որ շուկայում է գնել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Հայաստանում հայ–իրանական սահմանին մեքենա են կանգնեցրել, որում տղամարդը նռնականետի համար օպտիկական նշանոց էր տեղափոխում։  Ինչպես հայտնում են սահամանապահ ջոկատի մամուլի ծառայությունում, նշանոցը գտել են մեքենաներից մեկի զննման ժամանակ։

Прицел  для противотанкового гранатомета РПГ - 7
Пресс-служба Пограничного управления ФСБ РФ
Օպտիկական նշանոց

Հայատնաբերված նշանոցը նախատեսված է ՁՀՆ-7 հակատանկային նռնականետի համար։ Ղեկին նստած իրանի քաղաքացին ամեն ինչ շատ պարզ է բացատրել. Երևանի շուկանում է գնել` ընկերոջ խնդրանքով։

Ձերբակալվածին, իր անսովոր նվերով հանդերձ, փոխանցել են համապատասխան մարմիններին։

2016-2017 թվականներին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, որոնք պահպանում են հայ-իրանական սահմանի հատվածը, ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել և կանխել են, ընդհանուր առմամբ, 5,5 կգ-ից ավելի քաշով թմրանյութերի ներկրում Հայաստանի տարածք:

Գլխավոր թեմաներ