21:32 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Երեխաներ

«Մայրիկ, աշխատի՛ր: Երեխայիդ կնայեն». պատգամավորները որոշեցին օգնել մայրերին

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Դայակների մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի 2018 թ.-ի հունվարի 1-ից: Առաջին փուլում օգնություն կցուցաբերվի 200 մայրերի:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է դայակների մասին օրինագիծը: Օրենքի համաձայն՝ նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ աշխատանքի, առաջարկում են 55 հազար դրամ ներկա 18 հազարի փոխարեն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունները նախագիծը: Պետությունը պատրաստվում է օգնել այն մայրերին, որոնք մինչև երեք տարի դեկրետային արձակուրդում են և ցանկանում են վերադառնալ աշխատանքի:

Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2018 թ.-ի հունվարի 1-ից: Գործողության առաջին տարում պետբյուջեն պատրաստ է իր վրա վերցնել 200 մայրերի խնամքը: Գործող օրենքով՝ կանայք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար ստանում են ամսական 18 հազար դրամ նպաստ: Դեկրետային արձակուրդի երրորդ տարին չի վճարվում:

Այժմ ցանկանում են օգնել մայրիկների կարիերայի աճին: Նրանց, ովքեր իրենց փոքրիկին կվստահեն դայակին կամ մանկապարտեզին, պետությունը կօգնի «50/50» սկզբունքով, բայց իր ներդրումը կսահմանափակի նվազագույն աշխատավարձով (55 հազար դրամ): Մնացած 50 տոկոսը պետք է վճարեն ծնողները, ընդ որում, պետք է պայմանագիր կազմեն դայակ վարձելու մասին, որպեսզի դայակները չմոռանան հարկերի մասին:

Ավելի վաղ, օրենքի քննարկման ժամանակ, պատգամավորները հետաքրքրվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, թե ծնողները չեն սկսի արդյո՞ք նման պայմանագրեր ձևակերպել իրենց հարազատների անունով (օրինակ՝ զոքանչի կամ սկեսուրի): Նախարարը պատասխանել է, որ նման մանրամասներով կառավարությունն ավելի ուշ կզբաղվի:

Գլխավոր թեմաներ