ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հանրահայտ պարուհի Վարդան Instagram-ի իր էջում փոքրիկ գրառում է հրապարակել` աջակցելով իր վաղեմի ընկերուհուն` Աննա Սեդոկովային։
Օրեր առաջ Սեդոկովան ներկայացրել է իր նոր ալբոմը։ Նրա «Սկսել նոր էջից» ստեղծագործությունը ոգեշնչել է հայուհուն, և նա ընկերուհուն բարեմաղթանքներ է հղել համացանցում։
«Սկսել նոր էջից… Սա Աննա Սեդոկովայի նոր ալբոմի ամենասիրված երգերից մեկն է։ Ես այդ երգը լսել եմ դեռ այն ժամանակ, երբ նոր էր ծնվում։ Շատ հոգեհարազատ է ինձ. երեք տարի առաջ ես ստիպված էի հենց նոր էջից սկսել կյանքս նոր ու անծանոթ քաղաքում։ Այժմ ես երջանիկ եմ և ինձ իսկապես ազատ եմ զգում»,- Instagram-ի իր էջում գրել է նա։
Վարդայի հայրը հայ է, նա իր մոր անունով է (Վարդանուշ) կոչել դստերը։