23:30 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
ՉԹՕ

Հայաստանն այլմոլորակայինների ուշադրության կենտրոնում. քանի՞ ՉԹՕ է նկատվել այս տարվա ընթացքում

© Sputnik / Джули Хачатрян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1345 0 0

UFO Stalker ծրագրի մասնագետները քարտեզ են կազմել, որտեղ երևում է, թե չբացահայտված թռչող օբյեկտները երբ և որտեղ են իջել: Քարտեզում տեղ է գտել նաև Հայաստանը:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՉԹՕ-ների գծով մասնագետները FO Stalker կայքում վիճակագրություն են տեղադրել, որտեղ երևում է, թե Հայաստանում քանի անգամ է նկատվել չբացահայտված թռչող օբյեկտ:

Սկսած 1989 թ.-ից՝ 28 տարվա ընթացքում, 4 անգամ են այլմոլորակայինները «հյուր եկել» Հայաստան: Օրինակի համար հարևան Վրաստան նրանք գրեթե կրկնակի անգամ հաճախ են այցելել՝ 9 դեպք:

Մեր երկրում առաջին անգամ ՉԹՕ գրանցվել է 1989 թ.-ի հուլիսի 10-ին, Սևանա լճի մոտ: 2-րդ անգամ ՉԹՕ-ն նկատվել է Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի՝ Գյումրու երկնքում: Այդ ժամանակ ականտեսները տեսել են երկնքում թռչող զարմանալի սև բան:

Հաջորդ 2 անգամները ՉԹՕ-ները Հայաստան են «այցելել» 2012 թ.-ի հունվարի 4-ին և 2017 թ.-ի սեպտեմբերի 26-ին: Վերջին երկու անգամ նրանք հայտնվել են Երևանի երկնքում:

UFO Stalker կայքի մասնագետները տվյալներ են հավաքագրում աշխարհի տարբեր երկրներից:

Նրանց տվյալներով՝ ընթացիկ տարում երկնքում 84 000 անբացատրելի օբյեկտ է նկատվել; Այս ցուցանիշը 12%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշին:

 

Գլխավոր թեմաներ