00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրաշենը՝ Նյու Վասյուկի. տրակտորիստ Հռիփսիմեն ուսերին է առել գյուղի հոգսերը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցПосевная в СПК "Озерное"
Посевная в СПК Озерное - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ Հռիփսիմեի համար արդեն սովորական բան է, որ Շիրակի մարզի Կրաշեն համայնքի բնակիչներն իր անվան կողքին «տրակտորիստ» բառն են ավելացնում։

Արմենուհի Մխոյան, Sputnik

Շիրակի մարզի Կրաշեն համայնքում այլևս ոչ ոք չի զարմանում, երբ տրակտորի ղեկի դիմաց կնոջ է տեսնում. Հռիփսիմեն մինչև տրակտորին հասնելը համագյուղացիներին զարմացրել է ՈւԱԶ վարելով:

Мастерица-сапожник Гаяне Гамбарян - Sputnik Արմենիա
Նրան կոչում են կոշկակար Գայանե

«Միշտ հայրիկիս կողքին եմ եղել, նա քաղում էր խոտը, ես բեռնում էի ՈւԱԶ-ի վրա: Գյուղում ամենից շատ այդ ժամանակ էին զարմանում, երբ ես ՈւԱԶ էի վարում»,- պատմում է Հռիփսիմեն:

Մանկուց գյուղական ամեն տեսակի աշխատանքներում ակտիվ աղջիկը վաղուց է շատերին զարմացրել իր նպատակասլացությամբ՝ տարբեր դասընթացների է մասնակցել, սովորել է տորթ թխել, հրուշակեղեն պատրաստել, իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտ ընդունվել է 24 տարեկանում, ապա մասնակցել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական կազմակերպության «Երիտասարդները հանուն զարգացման» դասընթացներին և սովորել է ծրագիր կազմել։ Նա համագյուղացիներից պարզել է համայնքի առաջնային խնդիրը, գրել մի ծրագիր, որը հավանության է արժանացել, ու գյուղը տրակտոր է ստացել, որը վարում է ինքը` Հռիփսիմեն:

© SputnikԵրիտասարդ տրակտորիստ Հռիփսիմեն
Трактористка Рипсимэ Геворгян - Sputnik Արմենիա
Երիտասարդ տրակտորիստ Հռիփսիմեն

«Մինչ այդ գյուղացիներն ամեն ինչ անում էին ձեռքով, չկար նման բազմաֆունկցիոնալ տրակտոր, և այդ էր պատճառը, որ բնության մեջ ապրելով` նույնիսկ չէին հասցնում վայելել բնությունը։ Հենց այդ տեսնելով` որոշեցի դիմել տրակտորի ծրագրով»,- պատմում է Հռիփսիմեն:

Կրաշենցիներն այսօր իրենց հողը վարելու խնդիր չունեն. Հռիփսիմեն իրենց կողքին է։ Այնինչ միշտ չէ, որ այդպես է եղել:

«Երբ 24 տարեկանում որոշեցի բուհ ընդունվել, համագյուղացիներս ասացին` քո տարիքում բոլորն ամուսնանում, երեխաներ են ունենում, իսկ դու դեռ սովորում ես: Սկզբում զարմանում էին, իսկ հիմա արդեն սովորել են»,- ասում է Հռիփսիմեն՝ ավելացնելով, որ սրանով ինքն իր անելիքն ավարտված չի համարում. գյուղում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում:

Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է - Sputnik Արմենիա
Էլմիրա Մանյան. մանկուց երազել եմ տրոլեյբուս վարել

Մասնագիտությամբ մանկավարժ Հռիփսիմեին չի զայրացնում, երբ իրեն տրակտորիստ են անվանում: 

«Չեմ նեղվում ու չեմ զայրանում, երբ մի բանը գիտակցաբար ես անում ու գիտես, որ մարդկանց օգնում ես»,- ասում է նա:

Ի դեպ, միայն գյուղտեխնիկայի հարցը չէ, որ Հռիփսիմեն իր ուսերին կրելով` պատվով լուծել է. նրա նախաձեռնությամբ Կրաշենն այսօր ունի միջհամայնքային գեղեցիկ ու տարբերվող կանգառ, նաև խաղահրապարակ, որին կնախանձեն շատ համայնքներ:

«Մեր համայնքը երբեք խաղահրապարակ չի ունեցել, իսկ հիմա ունի մի այնպիսի խաղահրապարակ, որի ստեղծմանը մասնակցել են բոլորը` մեծից փոքր, հաշվի է առնվել նաև երեխաների կարծիքը: Այդ առումով այս խաղահրապարակն ինձ համար շատ թանկ է»,-պատմում է Հռիփսիմեն` ավելացնելով, որ հաջորդ խնդիրն իր համար համայնքի ճանապարհների բարեկարգման հարցն է ու ջերմոցի ստեղծումը, որը նաև աշխատատեղեր կապահովվի:

© из личного архива Рипсимэ ГригорянԿրաշենի խաղահրապարակը
детская площадка Гюмри - Sputnik Արմենիա
Կրաշենի խաղահրապարակը

Ինքնատիպ ու կրեատիվ գաղափարներ ունեցող, համայնքի խնդիրներն իրենը համարող աղջիկն ուրախանում է, երբ տեսնում է, որ իր արարքը վարակիչ է դարձել նաև հարևան համայնքի համար, և նրանք էլ նույնատիպ կանգառ են կառուցել իրենց գյուղում: Հռիփսիմեն պատրաստվում է ամեն ջանք գործադրել համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, իսկ իր հասակակիցներին խորհուրդ է տալիս լինել նպատակասլաց. չհուսահատվել ու խնդիրները չդնել միայն համայնքի ղեկավարի ուսերին:

Լրահոս
0