03:23 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Ֆիոլետևո

Մոլոկանների համար հայերեն սովորելն ամոթալի չէ. ինչպես Հայաստանը հայրենիք դարձավ պրիգունների համար

Photo: Ruben Mangasaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
68120

Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերում, Երևանի որոշ հատվածներում և Հայաստանի մյուս քաղաքներում մոլոկանները 170 տարի պահպանում են իրենց բարքերը` առանց որևէ մեկի պարտադրելու։

Աշոտ Գևորգյան և Արամ Գարեգինյան, Sputnik

Երբ Նիկոլայ I-ի օրոք որոշեցին աղանդավորներին Կովկաս արտաքսել, նրանք նույնիսկ ուրախացան` նշանակում էր մոտ լինել արարատյան լեռներին։ Սկզբում նրանց նաև Սիբիր էին աքսորում, սակայն նրանց առաջնորդները` Աստվածաշնչի անխոնջ քարոզիչները, սկսեցին կողմնակիցներ հավաքել նաև այնտեղ։ Այդ ժամանակ ցարական իշխանությունը որոշեց, որ Կովկասում քարոզող չի լինի։

Ցարական իշխանության հաշվարկը մեծ հաշվով արդարացավ։ Աղանդավորների հավատքը զանգվածաբար չընդունեցին ո՛չ հայերը, ո՛չ տեղի կոզակները։ Արդյո՞ք իրականացան մոլոկանների սպասումները` Քրիստոսի հազարամյա թագավորության մասին, մենք չէ, որ պետք է դատենք։ Բայց նրանք ամեն օր պատրաստվում են դրան։

Նրանք առաջվա պես չեն ընդունում եկեղեցին և չեն երկրպագում սրբապատկերներին։ «Սրբապատկերներն ընդամենը նկարներ են, աստված ոչ թե նկարների մեջ է ապրում, այլ մաքուր սրտերում։ Այն մարդկանց սրտերում, որոնք ապրում են ճիշտ հավատով, չեն գողանում, չեն ստում, չեն զրպարտում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լերմոնտովո գյուղի բնակիչ Անդրեյ Կորոլյովը։

Հայաստանի մոլոկանները հիմնականում պատկանում են պրիգուններ աղանդավորական ճյուղին։ Նրանք հարստության չեն ձգտում, թեև խորհրդային ժամանակաշրջանում ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Մոլոկանի թթուն վաճառում էին ամբողջ Միության շուկաներում։ Սակայն նույնիսկ այն ժամանակ ընդունված չէր «Վոլգա» կամ կապիտալիստական երկրներից բերված տեխնիկա գնել «տակից» (հարևանների նախանձն առաջացնելու համար)։ Հարևաններին և հարազատներին այստեղ օգնում են, հարստություն դիզելը մեղք են համարում։ Տները փոքր են, բայց մաքուր։ Եվ աշխատում են միշտ միասնաբար։ Կանայք շուկաներում ցածր ձայնով առաջարկում են իրենց հայտնի կաղամբը։ Տղամարդիկ շինարարությամբ են զբաղվում։

«Ինչպես հարյուր յոթանասուն տարի մեզ մոտ կարգ ու կանոնը եղել է, այնպես էլ շարունակվում է։ Չամուսնացած երիտասարդությունը ժամանակ է անցկացնում։ Բայց երբ ամուսնանում են, ուրեմն վերջ։ Նրանց վրա պսակ է դրվում, նրանք պարտավոր են պահպանել կրոնական բոլոր կանոնները», — ասում է Ֆիոլետովո գյուղի ավագ Ալեքսեյ Նովիկովը։

«Ժամանակ անցկացնել» բառակապակցությունը խորհրդային ժամանակներում նշանակում էր ակումբ գնալ, կինո դիտելու կամ պարելու գնալ։ Այսօր հանգստյան օրերին քաղաքից դուրս են գնում, բայց առանց ալկոհոլի թեկուզ մեկ կաթիլի։ Ինչը շատ է զարմացնում եկվոր ռուսաստանցիներին (հարևան հայերն արդեն ընտելացել են)։

Алексей Новиков
© Sputnik / Ashot Gevorgyan
Ալեքսեյ Նովիկով

2010 թվականին գյուղի դպրոցը կապիտալ վերանորոգել են ռուս գործարարների միջոցներով։ Այդ օրվանից այն Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության տակ է գտնվում։ Իսկ դասագրքերի հարցում աջակցում է Ռուսաստանի դեսպանատունը։ Եթե հեռուստատեսությամբ ռուսերեն որևէ բան ցուցադրեին, ամեն ինչ ավելի լավ կլիներ, ավելացնում է նա։

Ռուսերեն տպագրվող թերթեր կան, այդ առումով ամեն ինչ լավ է, բայց հեռուստատեսությամբ ռուսական խոսք չենք լսում։ Իսկ ծեր մարդիկ համակարգչից չեն օգտվում։ Հայերենին էլ ոչ բոլորն են լիարժեք տիրապետում հեռուստացույց դիտելու համար։ Բայց չէ՞ որ հետաքրքիր է իմանալ` ինչ է կատարվում երկրում։

«Հայերեն սովորելն ամոթալի չէ,-ընդգծում է նա։- Մենք հայերի հետ բարեկամություն ենք անում։ Ես կատարյալ տիրապետում եմ գրական լեզվին»։

Հետո նշում է`հայերն ընդհանրապես շատ բարի ու տաղանդավոր են։

«Տեսեք, թե Խորհրդային Միության որքան հերոսներ են եղել նրանց շարքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին», — հպարտությամբ ասում է նա` կարծես յուրայինների մասին խոսելով։

Ալեքսեյ Սանդիկովը, որը սերում է մոլոկանների կրոնական շարժումից, բայց բնիկ երևանցի է, հայերեն անթերի է խոսում։ Նրա մեջ համադրվում են ռուսականն ու հայկականը (բնականաբար ռուսերեն նա ոչ պակաս լավ է խոսում) և անցյալն ու ապագան։ Ալեքսեյը տեղի ՏՏ ընկերություններից մեկի փոխտնօրենն է։ 

12 տարի առաջ նա կնոջ հետ որոշել է կազմել իրենց տոհմածառը։ Մոլոկան-հնաբնակներից մեկի մոտ նա եկեղեցական գրքի նման մի բան է գտել։

«Այնտեղ գրված էր իմ ամբողջ ընտանիքի պատմությունը` յոթ սերունդ առաջ, մինչև իմ այն նախնին, որ 1840 թվականին Հայաստան է ժամանել։ Ես այդ տեղեկությունը տեղադրեցի համացանցում և բարեկամներ գտա Ռուսաստանից։ Ինձ դա շատ ուրախացրեց և մեծ երջանկություն պատճառեց», — ասաց Ալեքսեյը։

Հայաստանի կյանքին հարմարվե՞լ է։ Բառն ինքնին տեղին չէ։

«Ես այստեղ եմ ծնվել, երևանցի եմ, արդեն յոթ սերունդ է` այստեղ ենք ապրում։ Ռուսաստանում հաճախ եմ լինում, բայց հայրենիքս այստեղ է։ Ընտանիքում ազատ հաղորդակցվում ենք երկու լեզվով էլ։ Տեղի բարքերը, ավանդույթներն ու կանոններն էլ իմն են», — ասում է նա։

… Արարատի ստորոտից (կամ գուցե այն երկրից, որին ընտելացել են) մոլոկանները հեռանալու մտադրություն չունեն։ Բայց 90-ականներին ամեն ինչ փոխվեց։ Եվ արդեն ոչ թե աշխատանքն է մարդուն փնտրում, այլ մարդն` աշխատանքը։ Երեխաները մեկնում են Ռուսաստան գումար վաստակելու, նրանց հետ մեկնում են նաև ծնողները։

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    314
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    160
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    220