10:35 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Ենոքավանի զիփլայնը

Էքստրեմալ զբոսաշրջություն. Discovery–ն հիացել է Ենոքավանի զիփլայնով

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Տավուշի գողտրիկ անկյունում զարգացող էքստրեմալ զբոսաշրջությունն անտարբեր չի թողել հայտնի հեռուստաընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի զիփլայնի մասին ռեպորտաժը հրապարակվել է Discovery ամերիկյան հեռուստաընկերության YouTube-յան ալիքում։

Տեսանյութի հեղինակներն անձամբ են օգտվել Տավուշի զիփլյանից և թռչնի թռիչքի բարձրությունից ցուցադրել են Հայաստանի բնության գեղեցկությունը։

«Յելլ Էքստրիմ Պարկ» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պատմել է զիփլայնի ստեղծման մասին։

«Մենք պատրաստվում էինք բացել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարությունը 2770 մետր է։ Գաղափարը մեկն էր` ադրենալինի 10 վայրկյան նվիրել յուրաքանչյուրին։ Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք Հայաստանի ամենագրավիչ պարկը»,- պատմել է նախագծի համահիմնադիրը։

«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին և իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Այն նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

 

Գլխավոր թեմաներ