00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի սիրտը հայկական տոլմա է ուզում

© Sputnik / Asatur YesayantsТолма
Толма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը փորձում է իրենը դարձնել հայկական տոլման, ու չի բացառվում, որ այդ նախաձեռնությունն իրականություն դառնա:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման ադրբեջանական ճանաչի, կասկածի տակ կդնի սեփական վարկանիշը, կարծում է «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Աշխարհում խոհանոցով զբաղվող շատ քիչ մասնագետներ կան, որ տոլմայի հայկական պատկանելության մասին որևէ կասկած ունեն, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացնելիս նախ պետք է իր վարկանիշի մասին մտածի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հաջորդ շաբաթ այդ կազմակերպությունում սպասվող հերթական աղմկահարույց քննարկմանն ասաց խոհարարը:

Դեկտեմբերի 4-9-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելու է հայկական քոչարին ու տոլման որպես ադրբեջանական գրանցելու՝ Ադրբեջանի հայտերը։

Մամուլյանի խոսքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի որոշելու, թե մենք նախաճաշին ինչ պիտի ուտենք, ճաշին ինչ պիտի ուտենք և ընդհանրապես իրավունք ունենք սնվելու, թե ոչ:

Телеведущий Гарик Мартиросян с супругой Жанной Левиной - Sputnik Արմենիա
Հայկական տոլման ամենահամեղն է. Գարիկ Մարտիրոսյանի կինը` տնային տնտեսուհու դերում

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն արբիտրաժային դեր չունի, և դրա որոշմամբ չի պայմանավորված հայ ազգային արժեքների պահպանումն ու տարածումը Հայաստանում ու աշխարհում»,-ասաց Մամուլյանը:

Եվ, այդուհանդերձ, խոհարարը չբացառեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կընդառաջի Ադրբեջանին, հատկապես, որ դրա համար հիմքեր կան:

«Որտեղի՞ց է սնվում այդ կազմակերպությունը: Ես գիտեմ, որ ամենամեծ դոնորները Ադրբեջանն ու Թուրքիան են»,- նշեց նա՝ միաժամանակ կոչ անելով այդքան չկարևորել ինչ-որ մի միջազգային կառույցի կարծիքն ու որոշումը:

Խոհարարի համոզմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումից շատ ավելի մեծ խնդիր է, թե որքանով է Հայաստանն աշխարհին ներկայացնում իր ոչ մշակութային ժառանգության արժեքները, այս դեպքում՝ տոլման:

Ի դեպ, ըստ Մամուլյանի՝ «դոլմայի» արմատը «ուդուլի»-ն է: Այդպես հնում կոչել են խաղողի վազը: «Ուդուլի»-ն դարձել է «դոլի», ապա «տոլի»:

Толма - Sputnik Արմենիա
Հարցում. տոլման հայկական ամենասիրված կերակուրն է

Հայկական տոլման աշխարհին ներկայացնելու նպատակով հաջորդ տարվանից, Հայաստանում անցկացվող տոլմայի փառատոնին զուգահեռ, ամբողջ մայիսն աշխարհի տարբեր երկրներում հայտարարվելու է տոլմայի ամիս, կազմակերպվելու են տոնակատարություններ, մատուցվելու է տոլմա:

Հայկական ազգային խոհարարական մշակույթը, Մամուլյանի խոսքով, պետք է լայնորեն դասավանդվի մասնագիտական կրթության ասպարեզում, ներկայացվի հանրային սննդի օբյեկտներում:

Իսկ խոհարարական արվեստի այն ժառանգությունը, որ այսօր հասել է մեզ, հասել է բացառապես շնորհիվ հայ տանտիկինների, որոնք փայփայել են իրենց հասած գիտելիքներն ու, կիրառելով կենցաղում, փոխանցել ժառանգներին:

«Իսկ այն, ինչ կատարվում է հասարակական սննդի ասպարեզում ուղղակի նողկալի է: Այլ կերպ, քան հայատյացություն, դժվարանում եմ կոչել: Այն, ինչ հայկական է, համարվում է երկրորդական, այն, ինչ հայկական է, համարվում է ոչ արժեքավոր»,- ասաց Մամուլյանը:

Նա կարևորեց այս ասպարեզում մտածողության փոփոխությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում պայքարն առաջարկեց թողնել Հայաստանի պետական այրերին:

Լրահոս
0