00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը զոհ է, ես փորձում էի փրկել նրան. Վիտալինայի հերթական սենսացիոն բացահայտումը

© Из личного архива Ольги СлюсаревойЖена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անձը՝ որպես Արմեն Ջիգարխանյանի սկանդալային դրամայի գլխավոր մեղավորի, շարունակում է քննարկվել կայքերում ու սոցիալական ցանցերում։ Դերասանի նախկին կինը որոշել է պատմել ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկական զոհ է համարում իր «հիվանդ և տարեց» ամուսնուն։ Այդ մասին նա պատմել է ՏՎՑ հեռուստաալիքի «Կին. սիրո պատմություն» հաղորդման եթերում։

«Ես ամուսնուս զոհ եմ համարում, որովհետև վստահ եմ, որ նա հիմա դժբախտ է, որ նրա համար ֆիզիկապես բարդ է։ Ես մարդկային առումով խղճում եմ նրան՝ որպես հիվանդ, ծեր մարդու… Այո, իմ վերաբերմունքը փոխվել է նրա նկատմամբ թե' որպես տղամարդու, թե' որպես ամուսնու։ Ես այլևս չեմ հարգում նրան։ Բայց ես ցավում եմ, որ նա իրեն վատ է զգում, որ նա անօգնական է, նրան շրջապատել են օտար մարդիկ։ Նա չի սիրում դա, դա նրան նյարդայնացնում է։ Հիմա նա տառապում է և ինձ մեղադրում իր տառապանքներում», — ասել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Վիտալինան պատմել է հեռուստահաղորդավարին, թե ինչպես է ծանոթացել Ջիգարխանյանի հետ։ Ցիմբալյուկն առաջին անգամ հանդիպել է Արմեն Բորիսովիչին, երբ Կիև է ժամանել Մայակովսկու անվան թատրոնը՝ Օստրովսկու «Վերջին զոհը» ներկայացմամբ։ Այդ ժամանակ նա 16 տարեկան է եղել։ Տեսնելով ժողովրդական արտիստին բեմում՝ Վիտալինայի շունչը կտրվել է։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյան. Երեք շաբաթ անց Վիտալինան կգնա ուրիշ «Պետրովիչի» մոտ

«Ես նրանից ստորագրություն վերցրի։ Այդ ժամանակ ինձ թվաց, որ եթե ես չլինեմ այս մարդու հետ, իմ կյանքը չի դասավորվի», — ասել է նա։


Վիտալինան պնդում է, որ առաջին հայացքից սիրել է նրան։ Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք սկսել են միասին ապրել, նա չի խնդրել Ջիգարխանյանին բաժանվել կնոջից՝ Տատյանա Վլասովայից։

«Դա վիրավորական էր, բայց ես նրան ոչ մի պահանջ չեմ ներկայացրել. դա անիմաստ էր ու տարօրինակ», — նշել է Վիտալինան։

Նա ասել է, որ մանկուց վարժվել է, որ բոլորն իրեն նախանձում են։ Պատմելով իր անցյալի մասին՝ Վիտալինան հիշել է, թե ինչպես երաժշտական դպրոցում դասախոսները, որոնց երեխաները չէին հասնում առանձնահատուկ հաջողությունների, հաշվեհարդար էին տեսնում իր հետ։ Վիտալինայի խոսքով՝ դրա պատճառը նրա տաղանդն ու ընդունակություններն էին։

«Ահա և Արմեն Բորիսովիչն ինձ խորհրդային մանկավարժ է հիշեցնում։ Նրա մոտ չի ստացվել, ուստի վիրավորանքն ինձ վրա է թափում», — ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

«Չար ոգին մեր կողքն է ապրում». ամուսնալուծված Ջիգարխանյանի առաջին հարցազրույցը

Նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես ամուսնալուծվել են։

Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի վճիռը կայացնելուց հետո մեկ ամիս անց, այսինքն` դեկտեմբերի 27-ին։

Լրահոս
0