00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը «վենդետա» է հայտարարել նախկին կնոջը. քննիչները հարցաքննել են Վիտալինային

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչը հայտնել է, որ դերասանն այժմ կազմակերպված վրեժ է լուծում Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ուզում են զրկել անշարժ գույքից, հայտարարել է դերասանի նախկին կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նախօրեին իրավապահ մարմինները բերման են ենթարկել Վիտալինային` անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մասին գործի շրջանակում (ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի 1 մաս), այդ մասին հայտնել է Մազուրը։

«Հարցաքննությունը ձևական բնույթ էր կրում, Վիտալինայի նկատմամբ որևէ մեղադրանք չի առաջադրվել… Մոսկվայի Հարավարևմտյան վարչական շրջանի ՌԴ քննչական կոմիտեի քննիչ Մաքսիմ Միզոնովի խոսքով, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային հետապնդում են Ջիգարխանյանի անձնական խնդրանքով», — նշել է Մազուրը։

Վիտալինայի ներկայացուցիչը կարծում է, որ քրեական գործի նյութերից հասկանալի չէ, թե կոնկրետ ով է դիմել քննչական մարմնին, քանի որ որևէ տեղեկություն չկա Ջիգարխանյանին որպես հանցագործության մասին հայտնած անձի հարցաքննելու վերաբերյալ։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի որդու խոստովանությունը. ավելի շատ հետաքրքրում է ավտոտնակի դուռը, քանի հոր նախկին կինը

Մազուրը կարծում է, որ «հիմքեր կան մտածելու, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի» հետապնդման հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, ովքեր ցանկանում են զրկել նրան անշարժ գույքից։

«Դրա հետ կապված մեր փաստաբաններն այսօր համապատասխան հայտեր են ներկայացրել դատախազություն և Քննչական կոմիտե», — ավելացրել է Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչը։

Իրավապահ մարմիններն ավելի վաղ քրեական գործ էին հարուցել Ջիգարխանյանի գրասենյակում լրտեսական սարքեր տեղադրելու փաստով։

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Ջիգարխանյանին «հայ ընկերնե՞րն» են հիպնոսացրել

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0